Մենք ցանկանում ենք, որ մեր պետության մեջ քաղաքականությունը նույնպես ձևավորվի արդարության սկզբունքներով

  • 25/11/2014
  • Տիգրան Թադևոսյան

  • «Նոր Սերունդ» եկեղեցու հովիվ

-Կպատմեք, թե ինչպե՞ս ձևավորվեց «Նոր Սերունդ» եկեղեցին կամ շարժումը Հայաստանում:

-2000 թ. ես և էլի մի քանի հոգի՝ մոտ 8-10 մարդ, հոգևոր փնտրտուքների մեջ էինք: Մեզանից ոմանք  հոգեգալստական շարժման մեջ էինք, մյուսներն  ուղղակի սիրում էին Աստծո խոսքի շուրջ հավաքվել, զրուցել, աղոթել…: Ես ներքին զգացողություն ունեի, որ մի նոր շարժման պահանջ կա, որովհետև փոխվում են ժամանակները, մարդկանց  մտածելակերպը և Աստված մույնպես  քայլում է ժամանակի միջով:  Իհարկե, պատվիրանը մնում է նույնը, բայց փոխվում են մարդկիկ, նրանց պահանջները և խոսքի մատուցման նոր մոտեցումներ են անհրաժեշտ լինում: Մեր խումբը սկսեց ընդլայնվել, նոր մարդիկ էին միանում մեզ, նրանց մտածելակերպն ու վարքն էր փոխվում, փոխվում էր նաև  ընտանեկան  դրությունը:

«Նոր սերունդ» շարժման նոր մոտեցումներն ու գաղափարախոսությունն ուղղակի համընկան մեր համոզմունքների ու կարիքների հետ,դետևս  հոգեգալստական եկեղեցում ես փորձում էի ժամանակակից երաժշտություն ներմուծել, ինչն խնդիրներ առաջացրեց: Երբ մենք մեզ համար բացահայտեցինք Ռիգայի «Նոր սերունդ» շարժումը, այն մեզ համար հոգեհարազատ էր  թե՛ ոճական առումով, թե՛ գաղափարների թարմությամբ:

2002թ. միացանք Նոր սերունդ շարժմանը:  Նոր սերունդ շարժման կենտրոնական գրասենյակը գտնվում է Ռիգայում: Այն ժամանակ շարժումն ընկալվում էր չափազանց  ժամանակակից  ու շատ եկեղեցիների համար այն  անհասկանալի էր: Շատերը չէին կարողանում համատեղել «քրիստոնյա», «հավատացյալ» հասկացությունները հասարակական ակտիվ կյանքի  կամ գործունեության հետ:

-Կարող ենք ասել, որ հենց պահանջարկը թելադրեց շարժման զարգացումը:

-Կարելի այդպես էլ ասել, իհարկե՛: Եթե չլիներ պահանջարկ, ես նույնիսկ չէի էլ պատկերացնի, որ կարող էր նման բան ստացվել: Բայց, ավելի ճիշտ պահանջարկը համընկավ ժամանակների հետ: Երբ Աստված ինչ-որ բան է ցանկանում անել, նա նաև գտնում է համապատասխան մարդիկ: Այդ ժամանակ ես կարծես արդեն պատրաստ էի ընդունելու նոր մարտահարվերները:

-Հեշտ որոշում կայացրեցիք դառնալ հոգևոր առաջնորդ:

-Իրականում ես որոշում չեմ կայացրել, որոշումը եղել է ինքնաբուխ: Սկզբնական շրջանում մարդիկ այցելում էին շփման, միասնական աղոթքի համար: Ավելու շատ դրանք ընկերական հավաքներ էին: Այնուհետև այնքան մեծացավ այցելուների  թիվը, որ մեր տանն արդեն չէինք տեղավորվում: Ստիպված փոքր դահլիճ վարձեցինք: Հետո հասկացա,  որ այդ ժողովրդին առաջնորդ է պետք: Ես անկեղծ ասած այդքան էլ չէի ցանկանում այդ դերը ստանձնել, հիմա էլ, որ մտածում եմ, հասկանում եմ, որ դա շատ դժվար որոշում էր, որովհետև այն իրականում լուրջ ծառայություն է: Եթե դու բարեխղճորեն ես ծառայում, ապա դա աշխատանք չէ, դա պատասխանատվություն է, դա ուրիշի ցավը կրել ու հասկանալ է: Հովվի գործը քահանայական աշխատանքի նման չէ, գնացիր աշխատանքի, կատարեցիր գործդ  ու եկար քո կացարանը: Դա մարդկանց խնդիրներին անդադար հաղորդակցից լինել է, անձնական և ընտանեկան կյանքով օրինակ ծառայել է: Չէ որ մարդիկ անընդհատ նայում են քեզ, թե  քո կյանքն ու խոսքը որքանո՞վ են համապատասխանում իրար: Դրանք ուղղակի խոսքեր չեն, դրանք առաջնորդի այն որակներն են, որոնց համար մարդիկ գալիս, վստահում ու միանում են շարժմանը:

-Պատահել է, որ ձեր ընտանեկան կյանքը, գիշերային հանգիստը զոհաբերեք հանուն մարդկանց շառայելու:

-Դե գիտեք, եթե ասեմ այո՛, կստացվի, որ գովազդ եմ անում, եթե ասեմ ո՛չ, կստավի, որ ստում եմ: Շատ-շատ է լինում: Մենք միշտ շրջապատված ենք ընկերներով, մարդկանցով, ովքեր կարիք են ունեցել հոգևոր աջակցության: Դա, իհարկե, շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ հաճելի է և նման վերաբերմունքը  փոխադարձ է: Իմ ընտանիքի  դժվարին իրավիճակներում մեր հետ, մեր կողքին են եղել հավատարիմ ընկերները, ովքեր ուժ են տվել հաղթահարելու փորձությունները: Դրա համար ես թողեցի իմ բիզնեսը՝ ես զբաղվում էի առևտրով և բավականին  հաջողակ էի: Ստիպված եղա թողնել, բայց նպատակը շահը չէր, այլ Աստծո գործին նվիրվելն էր: Սա ասում եմ նրա համար, որ պատկերացնեք, որ չի եղել նյութական շահագրգռվածություն:

-Իսկ հոգևոր ծառայությունն էլ ժամանակի ընթացում չի կարող վերածվել բիզնեսի:

-Կախված է նրանից, թե ի՞նչ ենք հասկանում «բիզնես» ասելով: Եթե մենք բիզնես ենք համարում աշխատանքը, որի դիմաց հնարավոր է վաստակել գումար, ապա չկա ոչ մի կառույց, որը հնարավոր լինի պահել առանց գումարի: Այդպես եթե մտածենք, դպրոցնել է բիզնես, հիվանդանոցն էլ, բոլոր եկեղեցիներն էլ բիզնես են, ցանկացած վայր, որտեղ ինչ-որ  գումար կա, բիզնես է: Իսկ եթե հաշվի առնենք նման կյանքով ապրելու դրդապատճառները, հոգեբանական կողմը …,  ապա գումարային հարցերը դառնոմ են կազմակերպչական խնդիր: Մարդուն պետք է ճանաչել նրա ապրած կյանքով, նրա գաղափարներով, վերջին հաշվով ծանոթ, բարեկամ, շրջապատ կա, և եթե դա այդպես լիներ, ապա դժվար թե կարողանայիք այդ ամենը թագցնել մարդկանցից:  Եթե ամենը նյութական շահի համար  ես անում և դա է  առաջնային նպատակ է, պա իրոք, դա զուտ բիզնես է, բայց եթե ֆինանսական միջոցները զուտ կազմակրպչական անհրաժեշտություն է, ապա դա այլ է:

-Ժողովրդի մեջ տարածված է այն կարծիքը, որ հոգևոր առաջնորդը, հոգևորականը պետք է լինի համեստ ու ասկետ, ինչը շատերի համար ինքնաբավ հոգևոր կյանքի չափանիշ է: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Սկսենք «հոգևորական» բառից: Կարծում եմ, որ այդ կարծրատիպերի հիմքում ընկած է միջնադարում տարածված վանական կյանքի մոդելը: Գիտեք, որ շատ հոգևորականեր են իրենց կյանքը Աստծուն նվիրաբերելու խորհուրդը իրականցրել ինքնակամ հրաժարվելով աշխարհիկ կյանքի բարիքներից ու հաճույքներից, հեռանալով քարանձավները, լեռներում ամփոփված վանական համալիրները, ուր տրվել են աղոթքների, հոգևոր գիտելիքներին և ինքնամաքրմանը: Այսօր ժամանակներն ու պատկերացումները այլ են: Այսօր տարբեր եկեղեցիները ունեն ուրույն  պատկերցումներ հոգևորականի կերպարի վերբերյալ:

Պողոս առաքյալը կիրառում է «հոգևոր» բառը ասելով`«մենք հոգևորներս»: Նա նկատի ունի մարդկանց վիճակ, երբ նրանք «տեսնում» են հոգևոր երևույթները: Նա ասում է, որ հոգևոր մարդկանց պատերազմը չերևացող բաների հետ է, անկախ նրանից, թե նա ով է` տնային տնտեսուհի, վարորդ, թե` նախարար: Երբ մարդը հոգևոր դաշտում է, Աստծո խոսքին համապատասխան, սկսում է զանազանել չարը` բարուց, լավը` վատից, այսպես է նա դառնում հոգևոր: Այստեղ այլ հարց է ծագում. Մարդը, ով տեսնում է հոգևոր աշխարհը, պե՞տք է խեղճ լինի: Ես կասեի ընդհակառակը: Եթե նա ապրում է հոգևոր աշխարհի սկզբունքներով, պատվիրաններով, ապա միաժամանակ երկու աշխարհ է տեսնում, և չի կարող խեղճ լինել: Նա կլինի ավելի զարգացած, որովհետև տեսնում է ավելին: Իսկ խոնարհն ու զուսպը տարբերվում են խեղճությունից: Խոնարհությունը որակ է, որը ճիշտ տեսնող մարդիկ այսպես թե այնպես ունենում են, որովհետև նրանք ավելին են տեսնում ու հասկանում: Իսկ խեղճը դա հոգեբանություն է, շատ անգամ իրական էության ու կյանքի հետ չհամապատասխանող:   Ինքներդ դատեք, ինչպե՞ս կարող էր «խեղճ» Պողոս առաքյալը հեթանոսներին քրիստոնեության բերել կամ ինչպե՞ս կարող է «խեղճ» մարդը ինչ-որ բան փոխել, եթե նա նույնիսկ իրեն չի կարող փոխել: Իհարկե, մեթոդը սերն է, իսկ մուսուլմանական աշխարհում` սուրը, բայց դա չի նշանակում, որ պետք է լինել խեղճ, եթե սեր ունես: Հավատն իր մեջ արդեն իսկ կրում է ուժ:

-Ո՞րն է տարբերությունը «Նոր սերունդ» եկեղեցու և մյուս քրիստոնեական եկեղեցիների ուսմունքների միջև:

-Ուսմունքների միջև տարբերություն գրեթե չկա: Եթե կա էլ, դրանք շատ չնչին են, ինչպես լինում է տարբեր ընտանիքներում` սովորույթներով, արժեքներով: Տարբեր են ուղղությունները: Կախված է նրանից, թե եկեղեցին որ ուղղությունն է ընտրում: Օրինակ, կա համաշխարհային մեծ շարժ, Հիլսոնգ անունով, որը բարձրակարգ երաժշտության միջոցով քարոզում է ավետարանը, իրականացնում է Աստծո կամքը նման ձևով: Մեկ ուրիշ ուղղություն Աստծո կամքը իրականացնում է բարեգործությամբ, մեկ ուրիշը` հավատում է, որ արթնությունը պետք է սկսել վերևից, այսինքն Աստծո արժեքները պետք է հասարկության մեջ տարածել վերին շերտերից` իշխանական, քաղաքական համակարգից և այլն:

Նոր սերունդը չի սահմանփակվում մեկ երկու կամ մի քանի ոլորտներով ու միջոցներով: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ոք կանգնելու է Աստծո առջև և բոլորն ունեն փրկության կարիք: Դրա համար մենք չենք գտնում, որ հասարակական, քաղաքական կյանքին ինտեգրվելը, ժողովրդին ծառայելը մեզ չի վերաբերում: Մենք նաև ցանկանում ենք, որ մեր պետության մեջ քաղաքականությունը նույնպես ձևավորվի արդարության սկզբունքներով, որն անհրաժեշտ է հենց ժողովրդի համար: Իհարկե, կան եկեղեցիներ, որոնք չեն կիսում մեր մոտեցումները, բայց  դա չի խոչընդոտում բոլորի հետ բարի փոխհարաբերություններ ունենալուն:

-Ինչպե՞ս է, որ Հայաստանում «Նոր սերունդը» դեռևս չի հայտնվել ԶԼՄ-ների  և մի շարք «հակաաղանդավորական» կազմակերպությունների ուշադրության կիզակետում:

-Որ մի քիչ էլ խոսենք, երևի արդեն կհայտնվի (կատակում է-հ. կ.): Ամեն մի գործունեության և քննադատության հետևում, գիտենք, որ կանգնած են ինչ-որ մարդիկ, ուժեր: Ուրեմն մեզանով այսօր հետաքրքրված չեն կամ էլ չեն դիտարկում որպես վտանգ, որովհետև մենք քանակով շատ չենք: Իմ կարծիքով,  ոչ մի եկեղեցի էլ վտանգ չի ներկայացնում, լինի դա Առաքելական, թե` բողոքական, որովհետև, եթե հետևեն նրանց գործունեությանը, նրանք ընդհակառակը, այն ոլորտներում են օգտակար գործ կատարում, որտեղ պետությունն այսօր հասու չէ: Դրանք յուրովի լրացնում են պետության սոցիալ-քաղաքական, մշակութային, կրթական ծրագրերին: Օրինակ՝ թմրամոլությունը, հարբեցողույթունը,աղքատությունը  հոգևորի բացակայության արտահայտություններն են:

-Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում այդ ուղղություններով:

-Դեռևս մենք աշխատում ենք այն անձանց հետ, ովքեր իրենք են գալիս մեզ մոտ կամ նրանց հրավիրում են հարազատները, ընկերները: Դեռևս մեծ հնարավորություններ չունենք վերականգնողական կենտրոնների ստեղծման համար, որոնք կարող են իրապես այս ուղղությամբ մեծ գործեր կատարելուն նպաստել, քանի որ չենք կարողանում ընդլայնվել, դրա համար էլ շատ չեն մեր մասին  արձագանքները:

Իհարկե ունենք մարդիկ, որոնք եկեղեցում լսելով Աստծո խոսքը, էապես փոխվել են ու դուրս են եկել կախվածության վիճակներից: Պատկերացրեք, որ եկեղեցին ակտիվ կարողանար գործեր նման ծրագրերով, ապա որքան կխնայվեր պետության բյուջեն: Աշխարհում վերականգնողական կենտրոնները 100 տոկոսանոց արդյունք են տալիս, իսկ մեզ մոտ վիճակագրություն, որպես այդպիսին չկա:

-Այսօր Հայաստանի համար գերխնդիր է դարձել ամուսնալուծությունների, ինչպես նաև, հղիության արհեստական ընդհատումների թվի աճման միտումները: Եկեղեցին այս ոլորտներում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ:

-Ես կարող եմ ասել, որ եկեղեցին պետք է նպաստի ընտանեկան արժեքների տարածմանն ու ամրապնդմանը, դա եկեղեցու կարևոր ֆունկցիաներից է: Այլ հարց է, թե որքանո՞վ է եկեղեցին դա իրականացնում: Եթե այսօր այդ խնդիրները կան, ապա դրա հիմնական պատասխանատուն եկեղեցին է: Եթե ընտանիքում Աստծո խոսքը արժեք չէ և դրանով չեն կարգավորում ընտանեկան հարաբերությունները, դա նշանակում է, որ եկեղեցին չի կատարում իր գործը: Աստծո խոսքի քարոզչությունը, որի մեջ ամփոփված են հենց ընտանեկան հարաբերությունների մասին սկզբունքները, մարդկանց հարաբերությունների մեջ կարող է բերել իրական ճանաչողություն, սեր և պահել ընտանիքը:

-Լինում են դեպքեր, որ եկեղեցու անդամները ամուսնալուծվե՞ն:

-Եկեղեցում եղել են դեպքեր, երբ ամուսնալուծվածները միացել են, ամուսնալուծության եզրին կանգնածները հետ են կանգնել նման որոշումից: Համայնքի դերը հենց նրանում է կայանում, որ միմյանց օգնեն դժվար իրավիճակներում  կառուցելու երեխաների, ամուսինների, ծնողների միջև փոխարաբերությունները` Աստծո խոսքին համապատասխան:

-Եկեղեցին ի՞սնչ միջոցներով է ապահովում իր կարիքները: Արդյո՞ք դրանց համար համայնքի առջև հաշվետուն է:

-Բոլոր եկեղեցիներն էլ հաշվետու են իրենց համայնքներում: Մեզ մոտ զոհաբերություններն ու տասանորդները այնքան էլ մեծ գումար չեն կազմում, որպեսզի չերևա, թե դրանք որտեղ են ծախսվում: Բոլորը գիտեն, որ դահլիճը վարձակալվում է, կոմունալ վճարներ են մուծվում` չէ որ դրանք գումարներ են: Մի քանի գրանցված աշխատողներ ունենք, իհարկե, կես դրույքով, բայց դրանք ևս անհրաժեշտ ծախսեր են: Ինչ որ մասն էլ ծախսվում է ծրագրերի վրա, բայց դրանք շատ փոքր թվեր են, հիմնականում հենվում ենք մարդկային ներուժի վրա:

-Հաճախ ԶԼՄ որոշ հայտարարություններում հանդիպում ենք այնպիսի արտահայտություններ, որ մարդկանց մանիպուլյացիաների են ենթարկում, տանելով եկեղեցիներ և ստիպելով նրանց իրենց գումարները տալ հովիվներին: Ի՞նչ կասեք այս մասին:

-Նախ պետք է հասկանանք «ստիպել» ասելով ի՞նչ են հասկանում դրանց հեղինակները: Եթե մանիպուլյացիան, ստիպելը հոգեբանական աշխատանքն են համարում, ապա կարող եմ ասել, որ ցանկացած աշխատանք իր մեջ կրում է հոգեբանական ազդեցություն: Նույն գովազդը հեռուստատեսությամբ հեգեբանական ազդեցություն է, որը ստիպում է մարդկանց վճարել որևէ ապրանքի համար, անկախ նրանից, դա իրնե անհրաժեշտ է, թե` ոչ:  Մենք հիմա իրար հետ շփվում ենք, դա ևս հոգեբանական ազդեցություն է: Ցանկացած լրագորղ իր ուզած հարցազրույցը վերցնելու համար կիրառում է հոգեբանական ազդեցություններ: Կուսակցությունները կազմակերպում են քարոզարշավներ, որոնց ընթացքում նրանք հոգեբանական ազդեցություն են ունենում ընտրազանգվածի վրա: Ես կարծում եմ նման մոտեցումը լուրջ չէ:

-Ինչպե՞ս եք վերաբերում կրոնական կազմակերպությունների քաղաքական ակտիվությանը:

-Այս առումով տարբեր եկեղեցիներ ունեն տարբեր կարծիքներ: Մենք որևէ քաղաքական ուղղվածություն չենք վերցնում, ես չգիտեմ, թե եկեղեցու անդամներ ինչ քաղաքական հայացքներ ունեն` դիմադիր են, թե` ընդդիմադի՞ր: Եկեղեցին երբևիցե որևէ քաղաքական քարոզչություն չի անում, եթե այդպիսի բան լինի, կստացվի, որ դա առաջնորդի համոզմունքն է, որը պարտադրվում է եկեղեցու համայնքին: Դրա համար մենք հոգևոր մեր ծառայությունը չենք խառնում քաղաքականի հետ: Իսկ եկեղեցու անդամն ազատ է իր քաղաքական դիրքորոշման ընտրության հարցում: Բայց որպես ՀՀ քաղաքացիներ նրանք հարկատու են և օգտվում են բոլոր իրավունքներից, որոնք տարածվում են բոլոր քաղաքացիների վրա:

-Բանակից խուսափելու դեպքեր ունեցել եք:

-Մենք չենք քարոզում նման բաներ: Ընդհակառակը, Աստվածաշնչում գրված է «Սրով եկողը, սրով կգնա»: Պատերազմական իրավիճակը բոլորիս է վերաբերում, և մենք չենք կարող անտարբեր գտնվել և չմասնակցել մեր երկրի սահմանների, մեր ազգի ու մեր ընտանիքների պաշտպանությանը: Երբ պատերազմ է, այն ունի իր օրենքները: Այդպես լիներ, ուրեմն քրիստոնեական պետությունները չպետք է պաշտպանվեին, բանակ ունենային: Ընդհակառակը, մեր երեխաները բանակում միշտ տարբերվում են իրենց օրիանակելի վարքով, առաջնորդներ են, որովհետևր նրանք նման չեն հոգևոր կրթություն չստացած երիտասարդներին:

Շատ անգամ մարդիկ դեմ են ոչ թե նրան, թե դու ինչին ես հավատում, այլ դեմ են նրան, որ դու ինչ-որ պայմանականություններ չես ընդունում և դրանով ենք մեզ տարանջատում: Եթե, օրինակ, որևէ կազմակերպություն ինքն է իրեն տարանջատում ընդհանուր սովորույթներից, օրինակ, զինվորական  ծառայության անհրաժեշտությունից , ապա այստեղ են տեղի ունենում բախումները: Չեմ կարծում, որ «Նոր սերունդին» նման բան սպառնում է, որովհետև, երբ մարդիկ շփվում են մեզ հետ, հասկանում են, որ մենք չենք տարբերվում մյուսներից, ընդամնեը մեր հոգևոր հայացքներն են փոքր ինչ տարբեր, այդ դեպքում կոտրվում են այդ արգելքներն ու խոչընդոտները:

-Ինչպե՞ս եք վերաբերվում կրոնական առարկաների ուսուցմանը հանրակրթական դպրոցներում:

-Ես կառանձնացնեի որևէ կրոնական կազմակերպության մասին ուսուցումը` քրիստոնեական արժեքների մասին լուսավորումից: Որպես քրիստոնյա ժողովուրդ, մենք պետք է մեր երեխաներին ներկայացնենք  քրիստոնեական ուսմունքը, գաղափարները, կյանքի մասին քրիստոնեական ճանաչողությունը: Եթե, օրինակ, ասեին, թե կցանկանայիք «Նոր սերունդ» եկեղեցու պատմությունը երեխաներն անցնեին, ես կասեի, որ կողմնակից եմ, որ բարոյական արժեքները սովորեցնենք, այլ ոչ թե եկեղեցու պատմությունը:

-Այսօր տարածված է ևս մի կարծրատիպ, որ միայն Հայ առաքելական եկեղեցին է ազգային արժեքներ կրող ու տարածող, իսկ մյուսները վնասում են ազգային ինքնությանը:

-Ի՞նչ է նշանակում «ազգային»: Այսինքն հայ ազգի շահերը հետապնդո՞ղ: Նախ պետք է ապացուցել, թե ինչո՞վ մնացածը չեն հետապնդում հայ ազգի շահերը կամ ինչո՞վ  չեն պահում ազգայինը կամ հետաքրքրված չեն հայ ժողովրդով: Ի՞նչ է նշանակում ազգ, դա մենք ենք, մեր ժողովուրդը: Հայրենասիրությունը թշնամու հանդեպ ատելություն չէ, այլ դրացու հադեպ սերն է: Մեզ մոտ ազգասիրությունը վերածվել է մոլեռանդության: Իմ հարևանի, իմ ազգակցի, իմ երեխայի նկատմամբ սերն է ստիպում ինձ  ծառայել այս ազգին: Մի թե սա ազգային ինքնության դրսևորում չէ՞:

-Եթե անհրաժեշտություն առաջանա զինված կանգնել թշնամու առաջ, կկանգնե՞ք:

-Ժամանակներն ու իրավիճակներն են թելադրում մեր որոշումները: Մի անգամ էլ ինձ նման հարց տվեց, որ եթե քո երեխային ուզենան սպանեն ու քո ձեռքը դանակ լինի, կսպանես թշնամուն: Ես պատասխանեցի, որ ես կանեմ այնպես, ինչպես իմ ներքին բնազդը կթելադրի, իսկ այն, իմ կարծիքով կասի այո՛: Ինչ որ մեկը կասի, որ ինքը չի սպանի, կաղոթի թշնամու համար, բայց ես ասում, եմ, որ ճիշտ որոշումը գալիս է ճիշտ ժամանակին: Ես համոզված եմ, որ պետք է կանգնել թշնամու առաջ, դեմ առ դեմ, առանց վախենալու, ոչ թե թիկունքով: Պետք է կանգնել ու ցույց տալ ուժ, ինչպես դա անում են օրինակ մուսուլմանները, նրանք ոչ թե հայրենասիրությունից դրդված են անում դա, այլ հավիտենական կյանքի հույսով: Նրանց սովորեցնում են, որ անհավատներին սպանելով նրանք կհայտնվեն Աստծո թագավարությունում և նրանք հանուն դրա պատրաստ են անել ամեն ինչ: Պետք է ոչ թե փակել հավիտենական կյանքի գաղափարը, այլ բացել դրա իմաստը: Երբ մարդը գիտի, որ ինքը հավիտենական կյանք ունի, նա այլ կերպ է վերաբերվում և՛ կյանքին, և՛ մահվանը:

-Ռիգայի Նոր սերունդ եկեղեցին` հանձինս հովիվ Ալեքսեյ Լեդյաևի, հայտնի է իր երաժշտական նախագծերով, որոնք մեծ իրադարձություններ են դառնում ողջ համաշխարհային համայնքի համար: Ի՞նչ նախագծեր է իրականացնում Հայաստանի «Նոր Սերունդ» եկեղեցին:

-Դուք շատ ճիշտ բնորոշեցիք, իսկապես հովիվ Ալեքսեյ Լեդյաևի երաժշտական նախագծերը արվեստի լեզվով յուրատիպ ավետարանչության խոսք են: Դրանք հպվում է մարդկանց սրտերին յուրահատուկ երաժշտության, հարուստ բանաստեղծական ոճի ու հոգևոր իմաստների ուժով: Նա ունի ստեղծագործական բազմակողմանի օժտվածություն և դա խոստովանում է ամբողջ աշխարհը: Իհարկե, լինում են նաև զրպարտանքներ, դա ևս նորմալ է, երբ մարդուն ճանաչում ես անձամբ, երբեք չես կարող զրպարտանքը իրականության տեղ ընդունել: Նոր սերունդ եկեղեցին ունի պրոֆեսիոնալ երաժիշտների, ռեժիսյորների, սցենարիստների, դերասանների մեծ խումբ, ովքեր բարձր մակարդակով իրականցնում են հովիվ Ալեքսեյի գեղեցիկ մտահղացումները` «Ելիցը», «Կույր Բարդուղեմեոսը», «Սիլուետները», «Կիֆան», «Պատռված վարագույրները» և էլի շատ ուրիշները:

Նշեմ նաև մեզ համար մի ուրախալի փաստ: Շուտով եկեղեցին նշում է իր 25 ամյակը: Այդ կապակցությամբ հովիվ Ալեքսեյը պատրաստում է ներկայացնել «Ուխտի տապանակը» իր նախադեպը չունեցողղ երաժշտական նախագիծը:  360 եկեղեցիներում հայտարարված մրցույթի արդյունքում այդ մեծ նախագծի համար ընտրված 9-10 երգիչների շարքում ընտրվեցինք նաև ես և իմ դուստրը` Աննան, ով պետք է ներկայացնի երկու հրաշալի երգ: Ես չէի էլ պատկերցնում, որ նույնպես կմասնակցեմ, քանի որ ընտրված են այն երգերը, որոնք կատարել է Լիտվայի հայտնի երգիչներից մեկը: Շատերն ինձ ճանաչում են որպես հովիվ, բայց ես նաև երգում եմ: Նախագիծը շատ մեծ մասշտաբի է լինելու և այն իրականացվում է ամբողջ «Նոր սերունդի» ներուժով:

Այս տարի մենք կազմակերպեցինք «Ելից» թեմայով երաժշտական նախագիծ, որը մեր համեստ հնարավորությունների պայմանաներում շատ մեծ ու գեղեցիկ աշխատանք էր: Այն մեզ համար արժեցավ գրեթե 300 000 ՀՀ դրամ, բայց ներկայացվեցին 12 հեղինակային երգեր: Ասեմ նաև, որ երաժշտության հեղինակներն ու դերասանները ևս մեր բազմաշնորհ երիտասարդներն են: Ի՞նչ է, նրանք ազգը չեն ներկայացնում  կամ ազգային չեն: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի տաղանդավոր երիտասարդություն, ովքեր իրենց տաղանդը ծառայեցնում են քրիստոնեության գործին, ավետարանի քարոզչությանը, թող որ ժամանակաից երաժշտության լեզվով լինի, կարևորը բովանդակությունն է, իսկ ձևերն ու մեթոդները միշտ ել փոփոխվում են ժամանակի պահանջներին ու զարգացումներին զուգընթաց:

Եվ նաև մի ուրախալի լուր մեզ համար. Դեկտեմբերին մեր պարի խումբը հրավեր է ստացել Գերմանիայի  Դաշնության Օլդենբուրգի քաղաքապետարանից: Երիտասարդկան նախագծի շրջանակներում նրանք մասնակցելու են Սուրբ Ծննդյան տանակատարությունների կապակցությամբ կազմակերպվող համերգներին: Սա մեծ իրադարձություն է մեզ համար և հավատացած եմ, մենք պատվով կներկայացնենք Հայաստանը:Արդեն ձեռք ենք բերել հայկական տարազներ, որոնք շատ գեղեցիկ կներկայացնեն մեր ազգային մշակույթը: Մեզ խնդրել են նաև, որ այնտեղ պատրաստենք հայկական մատուռ, ունենանք խաչքար: Մի թե սա ազգայի՞ն չէ, մեր երիտասարդները բարձր մակարդակով են պատրաստվում  ներկայացնել ժամանակակից ազգային հոգևոր քրիստոնեական մշակույթը, որովհետև բոլորս էլ հայ ենք ու սիրում ենք մեր երկիրը ու հայ մարդուն:

 

Արմինե Դավթյան
Հատուկ  religions.am կայքի համար