Կրոնական անհանուժողականությունը հարիր չէ մեր ժողովրդին

  • 12/02/2015
  • Էդգար Վահանյան

  • Նիդեռլանդների «Աստծո Տուն» ավետարանական եկեղեցու հովվի օգնական, երիտասարդական թևի պատասխանատու, «Կանչող Ձայն» երիտասարդական ծառայության խորհրդի անդամը

– Կներկայացնե՞ք Նիդեռլանդների «Աստծո Տուն» եկեղեցին:

– Մեր եկեղեղեցին հարում է Եվրոպայի հայ ավետարանական եկեղեցիների միությանը, նաև ընդգրկված է Նիդեռլանդների բողոքական եկեղեցիների միության մեջ:
Եկեղեցին, հիմնադրման օրից, իր առջև նպատակ է դրել լինել աղոթքի տուն բոլոր ազգերի ու լեզուների համար, և մենք սիրով, կամավոր ծառայություններով, փորձում ենք լույս լինել այս բազմազգ երկրում` պահպանելով քրիստոնեական հավատքը, արժեքներն ու սկզբունքները:

Հիմնական անդամները (100-ի ավելի) հայեր են, կան հոլլանդացիներ, իսպանացիներ, կոլումբացիներ, քիչ չեն նաև ռուսախոս հավատացյալները, որոնք մեզ հաճախ են ակցելում:

Եկեղեցին իրականացնում է մնի շարք սոցիալական ծրագրեր ոչ միայն Նեդեռլանդներում. այցելում ենք քրեակատարողական հիմնարկներ, հիվանդանոցներ, ծերանոցներ, ինչպես նաև Հայաստանում` ապահովելով որոշ սոցիալապես անհապով ընտանիքների ամսեկան պարենային զամբյուղը:

Եկեղեցին նաև որդեգրել է հայապահպանության առաքելություն: Մեր երեխաներին սովորեցնելով հայերեն լեզուն` գրել, կարդալ, մենք աշխատում ենք պահպանել մեր ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը: Շուտով կունենանք նաև պարի ու երաժշտության խմբակներ:

– Ասացիք, որ Հայաստանում ապահովում եք որոշ ընտանիքների պարենային զամբյուղը: Ինչպիսի՞ ընտանիքներ են դրանք, արդյոք դա չի՞ նպաստում, որ նրանք սովորեն մշտապես հենվել ձեր աջակցության վրա:

– Այն ընտանիքների անդամները, որոնց մենք աջակցում ենք, ֆիզիկապես ունակ չեն աշխատելու, ծերեր են կամ հիվանդներ: Կան նաև միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներով ընտանիքներ, որտեղ տատիկներն են հիմնական խնամակալները: Նրանց կենսական տարրական պայմաններով, սնունդով ապահովելու խնդիրը Հայաստանում լուծված չէ: Եվ նման ընտանիքները շատ-շատ են, հատկապես աղետի գոտում և գյուղերում: Մենք, մեր համեստ հնարավորություններով փորձում ենք ինչ-որ կերպ նրանց օգտակար լինել:

– Հոլանդիան այն բացառիկ երկրններից է, որտեղ ազատ ու իրավական անվտանգության մեջ գործում են սեռական տարբեր կողմնորոշմամբ անձիք: Արդյոք այն կրոնական առումով նույնպես հանդուրժողական է: Ինչպիսի՞ն է մյուս կրոնների և քրիստոնյաների միջև փոխհարաբերությունները:

– Այո՛, Հոլլանդիան իր հանդուրժողականությամբ եզակի երկրներից է, որտեղ օրենքի առջև հավասար են բոլորը: Իհարկե՛, այդ հանդուրջողականությունը ունի իր դրական ու բացասական ազդեցությունները, բայց, քանի որ երկրում շատ զարգացած ու կայացած համակարգ է, վարչակազմը կարողանում է շուտափույթ լուծումներ տալ բոլոր ծագող խնդիրներին ու միջադեպերին:

– Որո՞նք են, ըստ Ձեզ, Նիդեռլանդների պետական կառավարման ռազմավարության այն կողմերը, որոնք նպաստել են երկրում հանդուրժողականության նման մակարդակի ձևավորմանը:

– Նեդեռլանդներում հանդուրժողականության բարձր մակարդակը նախ և առաջ պայմանավորված է ժողովրդի մեջ ձևավորված աշխարահայցքով ու մշակույթով: Հիշենք, որ Հոլանդիան` որպես թագավորություն և պետություն, կայացել է Քրիստոնեական (բողոքական) ուսմունքի գաղափարախոսության հիման վրա:

Դեռ 19-րդ դարում, երբ նոր էր ձևավորվում պետական պառլամենտական համակարգը, ժողովրդի համակրանքին արժանանում էին այն քաղաքական ուժերը, որոնք առավել ուշադիր և հոգատար էին փոքրամասնությունների հանդեպ: Այստեղ, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, կան շատ տարատեսակ ու տարակարծիք համոզմունքների մարդիկ, խմբեր, հասարակական ու քաղաքակական կազմակերպություններ, և նրանց միջև փոխհարաբերությունները կառուցվում են «Մերձավորիդ սիրի՛ր քո անձի պես» սկզբունքի համձայն: Սա, իմ կարծիքով, այս երկրում ձևավորված մշակութային ու հոգեկերտվածքային առավելություններից է:

Նեդռլանդների պետական կառվարման մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, ժողովուրդն էլ պահանջում է իր կողմից ընտրված ղեկավարներից լինել հանդուրժող փոքրերի, թույլերի ու կարիքավորների հանդեպ:

Պետության հիմք հանդիսացող երեք կարևորագույն ոլորտներում` անվտանգություն, առուղջապահություն, կրթություն իշխանությունը ապահովում է հավասար իրավասություններ իր ազգաբնակչության համար`անկախ նրանց գաղափարական, քաղաքական ու կրոնական համոզմունքներից:

Միևնույն ժամանակ, պետությունը հնարավորություն է տալիս ժողովրդին որոշելու իրենց հանդուրժողականության դրսևորման կերպերը:

Օրինակ, մի օր առիթ ունեցա մասնակցելու «Եկեղեցի և պետություն» թեմայով մի քննարկման, որտեղ ներկա էր Ուտրեխտի քաղաքապետը, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ հոգևոր ու հասարակական գործիչներ: Երբ խոսակցություն գնաց միասեռների եկեղեցու անդամագրության և ծիսակարգի մասնակցության մասին, եկեղեցականներս հայտնեցինք մեր անփոխզիջում դիրքորոշումը, որ մենք թույլ չենք տա եկեղեցում քրիստոնեական արժեհամակարգի և կենսաձևի խախտում: Իհարկե եղան որոշ տարաձայնություններ, բայց, այնուամենայնիվ, նրանք բարի գտնվեցին հարգել մեր դիրքորոշումը: Այդ իսկ պատճառով քրիստոնեական շատ կազմակերպություններ պետության կողմից գրանտներ չեն ստանում, քանի որ որոշ հարցերում չենք համագործակցում պետության հետ, բայց և այնպես, հարգում և պահում ենք նրանց կողմից ընդունված օրենքները:

Մյուս հանգամանքն այն է, որ պետությունը անկախ է և չի գտնվում որևէ (կրոնական) կառույցի ազդեցության ներքո: Նրանց միակ նպատակը իրենց երկրում բարեկեցիք կյանքի ապահովումն է, որտեղ մարդիկ կունենան հավասար իրավունքներ կրթվելու, աշխատելու և պաշպանված լինելու համար:

Հեռուստատեսությունը, ռադիոն ու մեդիան նույնպես լուրջ դեր են խաղում երկրում առողջ ապրելակերպի պահպանման հարցերում:

Նախակրթական ու դպրոցական ծրագրերը միակողմանի չեն, երեխաներին ծանոթացնում են իրենց երկրում ապրող հասարակական բոլոր խավերի աշխարահայացքներին և քաջալերում ունենալ իրենց սեփականը` միաժամանակ հարգելովը ուրիշներինը:

Դուք տեսնում եք լուսանկարներ, որոնք «Արթնություն» համահոլլանդական եկեղեցական ամենամյա համաժողովից են: Հոլլանդիան, այն սակավ երկրներից է, որտեղ Հոգեգալստյան օրերը պաշտոնապես համավում են ոչ աշխատանքային տոնական:

«Արթնություն» ամենամյա կոնֆերանսը տևում է 5 օր, 55 տարի առաջ 20 երիտասարդներ ( հոգեգալստական եկեղեցուց) հավաքվել են ու աղոթել են Հոլլանդիայի հոգևոր արթնության համար, գնալով այդ թիվը հասնել է 60 000 հազարի, դեռ մեկ տարի առաջ պետք է ընտանիքները (եկեղեցիները) գրանցվեն իրենց վրանների համար տեղ վերցնելու համար: Այն կարծես վերածվում է մի փոքրիկ երկնային քաղաքի, որտեղ 24 ժամյա ծառայություններ, երկրպագություն ու աղոթք է ընթանում, ամբողջ աշխարհից քրիստոնյաներ են գալիս մասնակցելու համագումարին: Այդ օրերին մեկտեղ են հավաքվում բոլոր քրիստոնյա ոստիկանները, բժիշկները, տարբեր մասնագիտության տեր մարդիկ գտնում ու ծանոթանում են իրար հետ, փոխանցում իրենց փորձառությունները, որոնք ավելի են նպաստում Ավետարանի տարածմանն ու հաստատմանը: Այս օրերին, տարբեր հարանվանության 60 000 ներկայացուցիչներ, մեկտեղ հավաքվում են` նորոգելու ու զորացնելու իրենց հավատքն առ Աստված: Քննարկվում են երկրում ու հասարակության մեջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, հավատացիալների մեջ լինում են նաև թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ, քաղաքակական ու հասարակական գործիչներ:

Հատուկ թաղամասերում, ընթանում են մանկական ու երիտասարդական ծրագրեր, միաժամանակ պատրաստում են երիտասարդ մանկական առաջնորդներ:

Ըստ վիճակագրության` Հոլանդիան համարվում է Եվրոպայի ամենաշատ քրիստոնեական միսիսոներական կազմակերպություններ ունեցող երկիրը` այն շուրջ 5 000 միսիոներ ունի 160-ից ավել երկրներում:

E.V.1

E.V.2

– Ակտի՞վ է Հոլլանդիայի հայ քրիստոնեական համայնքը և ինչպե՞ս է համագործակցում այլ երկրների ու Հայաստանի հետ:

– 7 տարի առաջ, երբ Հոլլադնիայում ծնվեց մեր եկեղեցին, աղոթքի ու փառաբանության ևս մի տուն բարձրացավ, երկնային ժառանգության ևս մեկ դեսպանություն հաստատվեց, որ ցրված հայորդիներիս միաբանի Քրիստոսի մեջ` դարձնելով մի յուրահատուկ հայկական ընտանիք:

Անցած տարի նոյեմբերի 8-9-ին, եկեղեցու 7 ամյակի առիթով կազմակերպված տոնակատարությանը, Ամերիկայից հատուկ հրավերքով Նեդերլանդներում եղան քրիստոնյա հանրության կողմից սիրված երգիչ-ավետարանիչ Ֆրունզ Արսենյանն ու երգահան Գիգո Պետրոսյանը:

Ֆրունզ Արսենյանն ու Գիգո Պետրոսյանը Հայր Աստծուց մեծ պարգև են մեր ազգին: Նրանք ավելի քան երկու տասնյակ տարիներ Աստվածային շնորհներով օծված’ երկրպագության ու փառաբանության երգերով ջերմացնում ու երկինք են ուղղում հազարավոր հայորարդիներիս սրտերը` անմար պահելով Սուրբ Հոգու կրակը մեր հավատավոր ժողովուդի մեջ:

Հայաստանյան եկեղեցիների հետ ոչ մի ծրագրեր չենք իրականացնում, համագործակցությունը լինում է փոխայցելությունների շրջանակներում, փորձում ենք սերտ փոխհարաբերությունների մեջ մնալ ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհում բնակվող մեր հավատակից հայրենակիցների հետ:

E.V.3

Մեր հայրենակից Գոռ Խաչիկյանը` մասնագիտությամբ բժիշկ, «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ է, 2012թ. գլխավոր հեռուստատեսությամբ թողարկվող «Փնտրվում է վարչապետ» հաղորդաշարի հաղթող, 2010-ին հոլադնդաբնակ հայ երիտասարդներիս հետ համատեղ հիմնադրեց «Կանչող Ձայն» երիտասարդական ծառայությունը: Այն այսօր իրականացնում է բարեգործական ծրագրեր Հայաստանի ծնողազուրկ և սոցիալապես անապհով երեխաների համար: 2 տարի շարունակ, մենք կարողանում ենք 8000 արկղ նվերներ ուղղարկել հայ փոքրիկներին, որի նպատակն է կառուցել կամուրջ հայ և հոլանդացի երեխաների միջև, սեր և ուշադրություն փոխանցել երեխաներին:

E.V.4

– Խոչընդոտների չեք հանդիպում, դժվարություններ չեք ունենո՞ւմ բարեգործական ծրագրերի իրականացման ժամանակ:

– Բարեգործական ծրագրերի մեջ մենք ունեինք ավելի քիչ փորձառություն, մենք սպասում էինք, որ Հայաստանում պիտի աջակցեին մեզ գնահատականի արժանանացնեն մեր բարագործական նախաձեռնությունները, բայց այնքան էլ այդպես չեղավ, ունեցանք որոշ խոչնդոտներ, տարբեր բնույթների, մինչև իսկ ստիպված եղանք դիմել հանրապետության նախագահին: Վերջ ի վերջո, մեծ դժվարությամբ կարողացանք երեխաների համար պատրաստված տուփերը հանել մաքսատանից և հասցնել նպատակին`հաշվառված կարիքավոր երեխաներին: Բայց այս ամենը մեզ բնավ չի հիասթափենցում, մենք շարունակելու ենք ամեն գնով նպաստել մեր ժողովրդի սոցիալական վիճակի կայունացմանը, մեր երկրի կարիքավորները մշտապես պետք է լինեն մեր աղոթնքներում և ուշադրության կենտրոնում:

– Հայաստանում, վերջին տասնամյակում, աճել է կրոնական անհանդուրժողականության դրսևորման դեպքերը, որը տարածվում է նաև Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցիների վրա: Ի՞նչ եք կարծում, որոնք են դրա պատճառները:

– Կարծում եմ պատճառներից մեկը հասարակության մեջ Աստվածաշնչյան գիտելիքների, հոգևոր- կրոնական գիտելիքների պակասն է, կամ դրա միակողմանի դրսևորումները: Մյուս պատճառը կարող է լինել այն, որ մեր երկրի իշխանությունը նույնպես բացահայտ դրսևորում է այդ անհանուրժողականությունը, և գրեթե բոլորը միայն ավանդական եկեղեցու հետևորդներ են:

Իսկ պետության կողմից հատուկ արտոնություններ ստացած եկեղեցին միայն նպաստում է այդ հիվանդագին երևույթների տարածմանն ու խորացմանը:

Կրոնական անհանուժողականությունը հարիր չի մեր ժողովուրդին, դա ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաև հակաբարոյական, այն իրենից միայն վատ հետևանքներ է բխեցնում: Ոչ ոք իրավունք չունի ազգը աղճատելու, Ավետարանական հայերը միայն նպաստ են բերել մեր երկրին, դրսում ապրող ավետարանական երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայում բարձրացնելու հայակական հիմնախնդիրները, տարածելու մեր մշակույթային արժեքները, մինչդեռ Հայաստանում պիտակավորում են ստանում, որը միանգամայն չարակամություն ու ապազգային գործունեություն է, ու արվում է միտումնավոր կերպով, ցավոք, դրա զոհը հաճախ դառնում են հասարակ ու նվիրյալ մարդիկ:

Դրա պատճառները շատ բազմազան կարող են լինել, համար առաջինը մնում է ժողովրդի անտեղյակությունը և ապատեղեղեկացվածությունը: Բայց հանգիստ կարող եմ ասել, որ այն երկար չի տևի, ավետարանական եկեղեցին Հայաստանում` և՛ քանակապես, և՛ որակապես աճում է, մարդիկ իրենք կտեսնեն իրական ու կեղծի հավատացյալի տարբերությունը:

Միանշանական այս ամենի հետևում կանգնած են ավանդական եկեղեցու որոշ ներկայացուցիչներ, իսկ իշխանություն էլ նրանց հետևում է, որովհետև, հարկ եղած դեպքում, նրանց հեշտությամբ կարող է օգտագործել, իսկ ավետանականների դեպքում դա ավելի դժվար է:

 

Արմինե Դավթյան
Հատուկ religions.am կայքի համար