Светское общество России поголовно религиозно.pdf
– Ինչպե՞ս կբնութագրեք «կրոնականության» և «հոգևորրի» հարաբերակցությունը ժամանակակից Ռուսաստանում և դրանց դերն ու նշանակությունը հասարակական գիտակցության մեջ:
– Դա բարդ հարց է, թեպետ առաջին հայացքից կարող է թվալ, որ շատ էլ պարզ է… Խնդիրը նրանում է, որ «կրոնական» և «հոգևոր» հասկացությունների նույնականացումը շատ պայմանական է և այն միշտ չէ, որ նույն նշանակությունն ունի: Անգամ մի քիչ այլ կերպ կձևակերպեի. Բարձյալի հետ մարդու հանդիպման այլ ասպեկտների շարքում հոգևորը, որը ներառում է նաև կրոնականը, ոչ միշտ է կրոնին ներդաշնակ:
Դա շատ ակնառու է սատանիզմի օրինակով, որի հետևորդները շատ կրոնականացված են: Սակայն այս դեպքում խոսել ստեղծարար հոգևորից, ինչը կարելի է փորձել պատկերացնել՝ հասարակություն, որի մեծամասնությունը սատանիստներ են, տարօրինակ կլիներ: Ոչ պակաս գրոտեսկային կրոնակերպության օրինակ է մարքս-լենինյան աթեիզմը, իր գաղափարախոսությամբ, որը պահանջում էր հավատալ իրեն, արդեն այս անցավոր կյանքում: Մենք տեսել ենք դա մեր պատմության ընթացքում:
Այսօր ռուսաստանյան հասարակության զանգվածային գիտակցության մեջ, իհարկե, մեծ տեղ է տրվում կրոնականությանը: Այլ խնդիր է, թե դա ի՞նչ տիպի կրոնականություն է և որո՞նք են այդ երևույթի բնութագրիչները: Իսկ թե ինչպիսի՞ն է արդեն հոգևորի վիճակը, իմ կարծիքով այստեղ իրականությունը շատ ավելի տխուր է:
– Կարո՞ղ եք փաստարկներով հիմնավորել այդ իրավիճակը:
– Ես վախենում եմ, որ դրանք շատ-շատ են, և բոլորը թվարկելը բավական երկար կտևի: Օրինակներ բերեմ` կրոնականության դրսևորումներից կարելի է անվանել ոմն Մատրյոնուշկայի ժողովրդականությունը, կամ բյուզանդական կայսեր գոտու անվան ներքո, «Տիրամոր գոտու» զանգվածային երկրպագությունը:
Դրանց շարքին է կարելի դասել Ռասպուտինի, Ստալինի և Ժուկովի կոնոնականացման տենդենցը, մեքենաների հայելիներից կախված կրոնական խորհրդանիշները, նույնիսկ` «Ղրիմը մերն է», համազգային դարձած կարգախոսը, քանի որ այն համարվում է Ռուսաստանի «հոգևոր կենտրոն»:
Բացի այդ, ինչպես գիտեք, Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքը հայտարարել է Մոսկվայի թաղամասերում եկեղեցիների զանգվածային կառուցման ծրագիր, որից հետո այդ նախաձեռնությունը ողջունեցին ողջ Ռուսաստանի ոչ շատ մեծաթիվ ուղղափառ համայնքները, ինչպես նաև՝ «հայրենասերները»:
Եվս մեկ ակնառու բնորոշիչ է հեռուստատեսային ծրագրերում առատորեն օգտագործվող ուղղափառ հավատամքի թեմաները: Վերից վար, գրեթե բոլոր հանրաճանաչ գործիչները դիմում են կրոնական թեմաների: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանում ինքնաթիռներն ու հրթիռները գործարկվում են միայն օծվելուց հետո, և այդպես շարունակ: Այսինքն, կրոնի մեծ ժողովրդականության արտաքին նշաններն այստեղ ակնառու են: Կարելի է ասել, որ Ռուսաստանի ողջ աշխարհիկ հասարակությունը համընդհանուր կրոնականացված է:
Բայց, եկե՛ք հիմա տեսնենք, թե ինչպիսի՞ն է վիճակը հոգևորի առումով:
Թվարկենք թեկուզ ամենա ակնառու և հայտնի նշանները: Օրինակ. բոլորին է հայտնի ուսանողների, դասավանդողների, տարբեր ատյանների ղեկավարների և պետական կառույցների ու վարչակազմի զանգվածային անգրագիտությունը: Այն դրսևորվում է ամեն քայլափոխին` հայտարարությունների տեքստերում, նամակներում, պաշտոնատար անձանց ելույթներում: Զանգվածային ճաշակը արտացոլող մեկ այլ ցուցանիշ ևս, որի մասին դժվար չէ պատկերացում կազմել պահանջարկ վայելող գրականության ցանկից. ընթերցվում և արագ սպառվում են ցածրորակ «դեդեկտիվներն» ու «մեկ ընթարցման սիրավեպերը», որոնք հարատարակվում են մեծաթիվ տպաքանակներով: Նույնը կարելի է ասել պահանջարկ վայելող հեռուստասերիալների մասին, որոնք ամբողջօրյա ռեժիմով ցուցադրվում են հեռուստաէկրաններով և ամբողջ երկրով մեկ դրանք կլանված դիտում են:
Եթե որևէ մեկը հետաքրքրություն է դրսևորում Ակունինի կամՊելևինի ֆանտաստիկայի ժանրի ընթերցանության նկատմամբ, ապա նա համարվում էգրեթե բարձրակարգ մտավորական ու հոգևոր առումով շնորհալի անձնավորություն:
Իսկ բարձրագույն կրթության ու հանրակթության փլուզման մասին կարելի է անդադար խոսել, սակայն ցանկություն չունեմ դա անելու: Բավական է այն, որ ուսանողներն ու ավագ դպրոցականները, պարզվում է, ծանոթ չեն ո՛չ ռուսական, ո՛չ արտասահմանյան` ո՛չ դասական, ո՛չ ժամանակակից գրականությանը:
Արդեն հասունացած տիկնայք և պարոնայք հիմնականում մոտավոր պատկերացումներ ունեն պատմական առասպելների մասին, բայց ծանոթ չեն իրական պատմությանը, չեն հետաքրքրվում արվեստով, ոչնչից տեղեկացված չեն, բացի փոփ-աստղերի մասին բանբասանքներից, ավտոմեքենաների մակնիշներից ու դրանց բնութագրիչներից, սմաթֆոններից ու այլ նորագույն զանգվածային տեխնոլոգիաներից:
Իհարկե՛,ես չեմ ասում, որ երիտասրադների և միջին տարիքի անձանց շրջանում չեն լինում բացառություններ: Լինո՛ւմ են: Բայց դրանք հենց այն քիչ բացառություններն են, ովքեր չեն ազդում հասարակական գիտակցության վիճակի և կարծրատիպերի վրա: Կրոնական միջավայրում, այսինքն,նրանց թվում, ովքեր իսկապես համեմատաբար համոզված ապրում են իրենց դավանանքին համապատասխան կյանք, այն հետևորդները, ովքեր իրենց համարում են քիչ թե շատ իրենց հավատքի մասին տեղյակ, ավելի հաճախ հրեաներն են, կաթոլիկները, բողոքական քրիստոնյաները, մուսուլմաններն ու նոր կրոնական շարժուների և ուղղությունների հետևորդները: Ինչ վերաբերում է իրեն «ուղղադավան» համարող զանգվածին, այստեղ վիճակն աղետալի է, քանի որ նրանց շարքերում հավատացյալները, եթե տաԱստված, հազիվ թե մի երկու տոկոս կազմեն:
Գործնականում դրսևորվող կրոնականությունը` եկեղեցիներ հաճախելը և ծեսերին մասնակցելը, ոչ մի կերպ չի երաշխարվորում ոչ տեղեկացվածության մակարդակ, ոչ ոչկարծրատիպային ճաշակ կամ այլ արժեքային կողմնորոշում, բացի նյութական շահն ու հարմարավետությունը:
Իհարկե՛, կրկին ոչ առանց բացառությունների: Քանի որ տարբեր դավանանքների հետևորդների մեջ, այդ թվում նաև ուղղադավանների, կան մարդիկ, ովքեր, ինչպես ասում են` «իրենց ափերում» բերում ու պահպանում են լույսը այդ խաժամուժի մեջ:
Այնուամենայնիվ, «արժանապատվության» այսպես կոչված դիրքը ձեռք է բերել զանգվածային կարծրատիպային համապատասխանություն, ինչով էլ պայմանավորված է հասարակության վերաբերմունքը մարդու նկատմամբ: Այսպես, եթե դու քեզ համարում ես «ուղղադավան հայրենասեր», կարողանում ես «փող սարքել» և վերևների ցանկացած նախաձեռնությանը «երկու ձեռքով» կողմ լինել, անգամ ամենա խելահեղներին, ապա դու «մերոնքական ես»: Իսկ եթե կարծում ես, որ ուժի կիրառումը, այլ հավատների և այլազգիների նկատմամբ ատելությունն ուղղակի խելահեղություն է, ուրեմն՝ դու «օտար ես»:
– Իսկ ի՞նչը կարող է փոխել այդ արատավոր իրողությունը:
– Ժամանա՛կը, առաջին հերթին միայն ժամանակը, ինձ այդպես է թվում: Որովհետև, նույնիսկ այնպիսի ընդհանրական միջոցը, ինչպիսին է կրթությունը` գիտելիքի, կրոնի ոլորտներում, կարող է «աշխատել» միայն այն ժամանակ, երբ պահանջված է:
Մեր պատմությունից գիտենք, մարդի՛կ (դա չեք կարող ժխտել), որպեսզի մուտք գործեն լուսավորության ժամանակաշրջանը, երբ մարդը շրջվում է դեպի Լույսը, պետք է մաքրագործվեն: Երկրորդ համաշխարհայինի օրինակը դիտարկենք, ֆաշիզմի կողմից այլասերված ժողովուրդները ոչ թե երկրորդ շնչառությունը ձեռք բերեցին, այլ նոր շնչով ապրելու հնարավորություն: Խելամիտ կլինի հիշեցնել, որ բոլշեվիզմ-ստալինիզմից հետո, մենք դեռ զանգվածաբար չենք զղջացել և չենք էլ պատրաստվում մեղանչել:
– Վերջերս Երևանում տեղի ունեցավ «Մարտահրավերներ և հնարավորություններ. կրոնական ազատությունների հետ կապված զարգացումները իրավական ոլորտում» թեմայով ամենամյա միջազգային գիտագործնական համաժողովը: Որպես դրա մասնակից, չեք կարծում, որ տարբեր տարածաշրջաններում տիրող իրավիճակների իրավական և կրոնագիտական վերլուծությունը մատնանշում են ապաաշխարհականացման միտումներ: Եթե «այո՛», ապա չի հանգեցնի՞ դա նոր գլոբալ միջազգային կոնֆլիկտների:
– Ես կասեի, որ այստեղ ավելի ճիշտ կհնչեր «կեղծ ապաաշխարհականացումը»: Որովհետև կրոնին մեծ տեղ հատկացնելու այս գործընթացի հիմքում, ընկած են ոչ թե կրոնի այժմեականության իրական աղբյուրներն ու Աղբյուրը, այլ սառը քաղաքական հաշվարկը: Կրոնի երևույթի բոլոր հատկություններն ու նշանները արհեստականորեն զրկվում են իրական բովանդակությունից, մնում է միայն կրոնական մոտիվացված գաղափարախոսությունն ու երկրպագության ինչ-որ խորհրդանիշների:
«Իսլամական Պետության» իսլամիզմը կամ «ուղղադավան ակտիվիստների» խուլիգանությունները հզոր աբրահամական կրոննե՞ր են: Իհարկե ո՛չ, որովհետև դրանք միայն «գործիքներ են» այն ուժի ձեռքում, որը դեմ է և՛ Աստծուն, և՛` Մարդուն: Եվ այդպիսի «ապաաշխարհականացումը» ներառում է բոլոր պատմական արատները, որոնք արդարացվում էին կրոնականությամբ, ոչ միայն «կարող են», այլ նպատակասլաց կերպով մարդկությանը ներքաշում են նոր գլոբալ աղետների մեջ:
– Որպես եզրափակում. որո՞նք են հետխորհրդային տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ընթացող այդ գործընթացների զարգացման հեռանկարները:
– Եթե շատ կարճ` «դրանք դրամատիկական են»: Առավել կոնկրետ այդ մասին ասվում է Նոր կտակարանում. «Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. … Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։ Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։ Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։ Այն ժամանակ ձեզ նեղութեան կմատնեն. Եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք» /Մատթ. 24:6-7/: Այսինքն պետք է պատրաստ լինել վատթարագույնի: Սակայն չմոռանալ, որ դա նույնպես անցողիկ է…
Արմինե Դավթյան
Հատուկ religions.am կայքի համար