Ֆրանցիսկ պապը ստեղծված քահանայապետի կերպարի յուրովի «պատանդ» է

  • 09/06/2015
  • Անդրեյ Մելնիկով

  • «Նեզովիսիմայա Գազետայի» «ՆԳ-ռելիգիա» հավելվածի պատասխանատու խմբագիր 

Папа Римский Франциск является неким заложником медийного представления о том, каким сегодня должен быть понтифик.pdf

 

– Սոցիալական ցանցերում մինչ օրս քննարկվում է Վատիկանի 1915թ. հայերի ցեղասպանության և Պաղեստինի անկախացման ճանաչման հեղափոխական քայլերը: Ինչ եք կարծում, դրանք Հռոմի Պապ Ֆրանցիսկի ձեռքբերումն է, թե՞ աշխարհաքաղաքական բնականոն զարգացումների արդյունքը:

– Այդքան էլ կոռեկտ չի լինի, եթե մենք նշենք, որ Վատիկանի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումը նոր երևույթ է: Եթե ես չեմ սխալվում, Ֆրանցիսկ Պապը 1915թ.-ի իրադարձության մասին խոսելիս առաջին անգամ չէ, որ օգտագործում է «ցեղասպանություն» բառը: 2013թ. ապրիլի 24-ին էլ է նա օգտագործել այն, և նրանից առաջ էլ պապերը խոսել են Ցեղասպանության մասին:

Իհարկե, Թուրքիան դրան շատ սուր արձագանքեց` Վատիկանից հետ կանչելով իր դեսպանին: Իմիջիայլոց, ոչ պակաս սուր էր նաև արձագանքը ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքերի նկատմամբ, չնայած նրան, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ փորձում է կառուցել ռազմավարական գործընկերային հարաբերություններ: Թուրքիայի համար 100-ամյա վաղեմության իրողությունը, որպես հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի որպես ցեղասպանություն բնորոշումը հատկապես ցավոտ խնդիր է: Հնարավոր է, որ այն կապված է նյութական փոխհատուցման պահանջի մտավախության հետ: Նման պահանջը նրա առջև դրեն ներլայացրել է Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես նաև Էջմիածինը:

Հնարավոր է, որ Թուրքիան չի ցանկանում բարոյական պատասխանատվություն ստանձնել ինչ որ բանի համար, քանի որ նա արդեն իսկ «դատավորի» դեր է ստանձնել մեկ այլ պետությունների նկատմամբ տարվող բարոյական-քաղաքական ոլորտում, օրինակ` Իսրայելի:

Ո՞րն էր նորությունը. Ֆրանցիսկ Պապը համեմատեց հայկական ցեղասպանությունը Հոլոքոստի և ստալինյան հանցագործությունների հետ` դրանք դասակարգելով XX դարի մեծագույն չարագործությունների շարքում: Դա, իհարկե, լրացուցիչ լարվածություն մտցրեց Թուրքիայի հետ նրա հարաբերությունների մեջ: Սակայն, սկսած Բենեդիկտոս XVI –ի դասախոսությունից, Վատիկանն առաջին անգամ չէ, որ այդ երկրի հետ նման ընդհարում է ունենում: Հնարավոր է, որ ինչ-որ կերպ բախվում են Մերձավոր Արևելքի հանդեպ «խնամակալ» լինելու նրանց շահագրգռվածությունները:

1915թ-ի դեպքերի 100-ամյա իրադարձությունների կապակցությամբ, հնարավոր է, որ լրացուցիչ ենթատեքստ է ավելացել, որը կապված չէ Հոռոմի Պապի և, մասնավորապես` Ֆրանցիսկի: Չէ որ Մերձավոր Արևելքում նորից նման իրադարձություններ են կատարվում Սիկրաիայում, Իրաքում …: Կրկին տառապում են քրիստոնյաները, այդ թվում նաև հայերը` երբեմնի դաժան տարահանումից տուժվածների սերունդները:

Այս ֆոնի վրա Վատիկանի համար կարևոր է հանդես գալ որպես քրիստոնյաների պաշտպան, ինչի համար կա և’ ցանկություն, և’ հնարավորություններ:

Եվ վերջապես, չէ որ կաթոլիկ համայնքի մի մասը հայեր են: Այս իմաստով Վատիկանը պետք է հանդես գա որպես հայերի հովանավոր: Եթե չեմ սխալվում հենց Մերձավոր արևելքում են գտնվում հայերի ամենամեծ կաթոլիկ համայնքները: Այնպես որ, Պապի անմիջական պարտականությունն է նրանց պաշտպանելը: 1915թ. իրադարձություններից տուժել են ոչ միայն հայ առաքելական եկեղեցու հավևորդները, այլ նաև նրանք, ովքեր Հայ եկեղեցուց անկախ էին: Հետևաբար, որոշ իմաստով սա նաև կաթոլիկ եկեղեցու պատմությունն է:

Ինչ վերաբերում է Պաղեստինին … Այստեղ նույնպես վաղ է խոսել հեղափոխական փոփոխությունների մասին: Վատիկանը առաջին երկիրը չէ, որը ճանաչել է Պաղեստինի պետականությունը, ինչը դեռևս եթերային վիճակում է: Կա միջպետական պայմանագիր ստորագրելու խոստում, սակայն, որքան ես գիտեմ, պայմանագիրը դեռևս չկա: Այո, Պապը խորհրդանշական ժեստ է կատարել` սրբադասելով երկու պաղեստինցի կուսակրոնուհիների: Բայց, դեռ շատ ջրեր կհոսեն, դեռ հնարավոր են տարբեր քաղաքական դաշինքներ, հաշտեցումներ և տարաձայնություններ: Օրինակ, արդեն խոսվում է ԻԼԻՊ-ի հետ առճակատման մեջ Իսրայելի և Համասի միջև գաղտնի դաշինքի մասին: Քաղաքականությունը ճկուն երևույթ է, իսկ Արևելքի` նուրբ:

– Դուք ցանկանում եք ասել, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այդքան էլ բարեփոխի՞չ չէ:

– Ֆրանցիսի Պապը կրկնում և զարգացնում է այն, ինչ այս կամ այն կերպ արել են մյուս պապեր նրանից առաջ: Այստեղ հարցն ավելի շուտ Հռոմի Ֆրանցիսկ Պապի կերպարի մեջ է: Նա դեռ չէր հասցրել բարձրանալ գահին, դեռ չէր հնչել նրա անունը, արդեն բոլորը սպասում էին ինչ-որ առանձնահատուկ բանի: Եվ դա տեղի ունեցավ, երբ Բենեդիկտոս XVI- ը հրաժարական տվեց, որն էլ դարձավ հեղափոխական իրադարձություն:

Նման արտակարգ բարեփոխիչի կերպարը ստեղծվել էր նախքան Ֆրենցիսկ Պապի գահակալումը: Չլիներ Ֆրանցիսկը, լիներ այլ անունով մեկը, նա նույնպես կձուլվեր ստեղծված կերպարին: Հայտնի է, որ Բերգոլիոն երբեք չի եղել լիբերալ և հեղափոխական: Նա բավականին հանդուրժող էր, բայց աստվածաբանական տեսանկյունից` պահպանողական արգենտինացի արքեպիսկոպոս և կարդինալ էր:

Նա, ԶԼՄ-ների ու հասարակական պատկերացումների մեջ ստեղծված քահանայապետի կերպարի յուրովի «պատանդ» է: Որքան էլ նա չցանկանա, չի կարող կրկնել Բենեդիկտիոս XVI-ի պահպանողական կերպարը: Այն արդեն մշակվել է ու դրա կրկնությունն անհնար է այսօրվա պոնտիֆիկի համար:

Ի վերջո, Վատիկանը հետաքրքրված է Պապի նկատմամբ ուշադրության աճով, քանի որ նրա ազդեցությունը գնալով մարում է:

– Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, Վատիկանը դեռևս կարողանում է լուծել կամ օգնում է լուծումներ գտնել աշխարհին հուզող բազմաթիվ խնդիրների համար: Ի՞նչ եք կարծում, կարող է արդյոք հետխորհրդային երկրներում որևէ կրոնական կազմակերպություն լուծել նմանատիպ խնդիրները տարածաշրջանային մակարդակում: Թե՞ նրանց հիմնական առաքելությունը միայն գաղափարական վակուումը լրացնելն է:

– Ոչ մի այլ կրոնական կազմակերպությունը չի կարող լուծել այնպիսի խնդիրներ, քանի որ միայն Վատիկանն ունի պետական ինքնավարություն:Ինչպես նաև Մալթայի միաբանությունը…: Հետխորհրդային երկրների ցանկացած կրոնական կազմակերպություն քաղաքական խնդիրներ լուծելու համար ստիպված է դիմել իշխանությունների հովանավորությանը, և նրանց հետ մտերմության աստիճանից է կախված այդ դիմումների արդյունավետությունը:

Կաթոլիկ եկեղեցուն ուղղափառ եկեղեցու ապապետական և համընդհանրական (ունիվերսալ) բնույթը ինչ-որ կերպ նմանակելու փորձերը, նույնպես անհաջող են: Այս մասին է փաստում իրավիճակը Ուկրաինայում: Ռուս Ուղափառ Եկեղոցին նույնիսկ չի կարող համեմատվել անգամ մինչխահեղափոխական Ռուսական հունադավան ուղղափառ եկեղեցու համընդհանրության մակարդակին: Նույնիսկ երազում չես տեսնի, թե ինչպես է Վրացական եկեղեցին մտնում Մոսկվայի պատրիարքության կազմի մեջ: Կայսրությունների ժամանակն անցյալում է, այնպիսի նախագծերն ինչպիսիք են «ռուսական աշխարհը», ընկալվում են ավելի շուտ որպես էթնիկական, քան հավատացյալներին վերազգային, համամարդկային քրիստոնեական համայնքում միավորող: Չէ որ, քաղաքական առումով, Ռուսաստանը չի կարող իրեն հայտարարել որպես քրիստոնեական կայսրություն, և պետական եկեղեցու նոր ֆենոմենը սրբագրվում է առանց հոգևոր-քաղաքական առաքելության մասին ձգտումների:

– Արդյոք հետխորհրդային երկրներում ընդունելի չի՞ դառնում պետության և գերակայող կրոնական կազմակերպության միջև հարաբերությունների այն մոդելը, որն այսօր ձևավորվել է Ռուսաստանում:

– Դա կախված է նրանից, թե ինչ իրավիճակ է ստեղծվել այս կամ այն հետխորհրդային պետության մեջ: Օրինակ, Ուկրաինայում մի իրավիճակ է. ուղղափառները պառակտվել են… Լիտվայում` գերիշխող կրոնական կազմակերպությունները կաթոլիկ եկեղեցին է: Նույնն է Հայաստանում և Վրաստանում: Կենտրոնական Ասիայում, օրինակ, ձևավորվել է «երկկազմ» համակարգ` ուղղափառ և մահմեդական:

Ես չէի ասի, որ դա հենց ռուսական մոդել է: Պարզապես այդ նմանությունները կամ տարբերություններ բխում են այն տեղական պայմաններից և ուղիներից, որոնցով սկսել են զարգանալ հետխորհրդային երկրները: Իմ կարծիքով, եթե իրոք կան որոշ նմանություններ, ապա դրանք ընդամենը օբյեկտիվ պատճառներ ունեն: Ի դեպ, կրոնական մշակույթների ուսուցումը աշխարհիկ դպրոցում Ռուսաստանում ավելի ազատական է, ավելի հանդուրժող, քան նույն Լիտվայում, քանի որ Ռուսաստանն այդքան էլ միատար եկիր չէ: Մենք ունենք հզոր իսլամական համայնք: Այս գործոնը անհնար է դարձնում ռուսական ուղղափառ եկեղեցու ամբողջական տիրապետությունը, այնպես, ինչպես նա հավանաբար կցանկանար:

– Դուք մասնակցեցիք կոնֆերանսի «Մարտահրավերներ և հնարավորություններ. կրոնական ազատությունների հետ կապված զարգացումները իրավական ոլորտում» թեմայով ամենամյա միջազգային գիտագործնական համաժողովին, որը տեղի ունեցավ, մայիսի 14-16-ը Երևանում: Որքա՞ն տեղեկատվական էր այն անձամբ Ձեզ համար:

– Այդ համաժողովին մասնակցում էին տարբեր երկրներից առաջատար կրոնագետներ, որոնցից շատերը պարբերաբար տպագրվում են «Новая газета-Религия» թերթում, որպես փորձագետներ: Կարելի է ասել, որ դա կրոնագետների մի աստղաբույլ էր, այդ թվում նաև, Ռուսաստանից: Նրանց լսելը հաճելի է հատկապես, երբ դա հեռախոսազրույց չէ, երբ հնարավորություն ունես արտահայտել նաև դիտարկումներ ու նկատառումներ` կենդանի շփման մեջ, ամբիոնից, կամ համաժողովի ոչ պաշտոնական շփման շրջանակներում: Լրագրողի համար ոչ ֆորմալ և անձնական հաղորդակցման հնարավորությունը շատ արժեքավոր է: Ոչ մեծ հաշվետվություն այդ մասին տպագրվել է մեր թերթում((http://www.ng.ru/ng_religii/2015-05-20/3_leviafan.html)): Հուսով եմ, որ կրոնական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հարաբերությունների մասին իմ զեկույցը, ոչ պակաս հետաքրքրություն ներկայացրեց նաև մյուս մասնագետների համար:

 

religions.am