«Ամեն իշխանություն Աստծուց է» բանաձևին համապատասպան երեխայի մեջ փոքր տարիքում ձևովորված այդ վախը հասուն տարիքում վերածվում է իշխանությունների հանդեպ վախի

  • 22/08/2014
  • Վլադիմիր Ռոսլով

  • Քաղաքական գործիչ, Ռուսաստանում հայտնի մանկական հոգեբան

-Ինչո՞ւ է պետությունն իր վրա վերցնում աճող սերնդի կրոնական դաստիարակության պատասխանատվությունը:

-Այն դպրոցները, որոնք նույնիսկ մասնակիորեն կանգնում են ուղղադավան դաստիարակության ուղու վրա, սկսում են ձեռք բերել սրբապատկերներ, եկեղեցական ատրիբուտներ, իրականացնում են դպրոցական տարածքների օծում, առաջ են քաշում համապատասխան պահանջներ ուսուցչի ու աշակերտի արտաքին տեսքի, վարքաձևի նկատմամբ: Դպրոցն ավտոմատ վերածվում է եկեղեցու մասնաճյուղի (ֆիլիալի) և դառնում է դրա ենթական:

Դժվար է գտնել այնպիսի երկիր, որտեղ կբացակայի կրոնական դաստիարակությունը: Ինչպես, որ կրոններն են ամենուր, այնպես էլ կրոնական դաստիարակությունն է ամենուր տարածված: Նույնիսկ աշխարհիկության դարաշրջանում, երբ կրոնն ամեն կերպ հալածվում ու արգելվում էր, կրոնական դաստիարակությունը վերացնել չհաջողվեց: Կրոնները, բնական տարերքների նման, չեն ենթարկվում արտաքին ազդեցության: Հիմնավորվելով հասարակության մեջ, նրանք պահպանում են մարդկանց վրա ազդելու ուղիներն ու միջոցները:

Աշխարհիկ պետություններում կրոնական միավորումները, իրենց դավանանքի ու հնարավորությունների համապատասխան ինքնուրույն կազմակերպում են անընդհատ կրթություն և դաստիարակություն: Ժողովրդավարական երկրներում այդ գործընթացը, եթե այն համապատասխանեցված է օրենքով, չի բախվում խոչընդոտների: Սակայն աշխարհիկ և կրոնական կրթությունը պահպանում են հստակ սահմանազատումը: Միայն տեոկրատ (կրոնական) պետություններում, որտեղ կրոնը պետության գաղափարախոսական կառուցվածքի հիմքն է, կրոնական դաստիարակությունը իրականացվում է կամ պետության կողմից, կամ նրա անմիջական աջակցությամբ: Նման իրավիճակ այսօր կարելի է հանդիպել միայն մուսուլմանական երկրներում:

Ժամանակակից Ռուսաստանում ակտիվ ջանքեր են գործադրվում կրոնը աշխարհիկ հանրակրթություն մտցնելու ուղղությամբ: Հիմնվելով փուլայնության սկզբունքի վրա, սահմանադրորեն աշխարհիկ պետությունը, այնուամենայնիվ, ավելի համառորեն է դրսևորում իրեն ոչ հատուկ հոգատարություն բնակչության կրոնական դաստիարակության ուղղությամբ: Այսօր ռուսական դպրոցների դռներն անխոչընդոտ բաց են կրոնի համար: Այս երևույթը պատմական նշանակություն է ձեռք բերում երկրի համար:

Հաճախ կրթության համակարգն անվանում են սոցիալ-գենետիկական մեխանիզմ, որը երիտասարդ սերնդի անձը ձևավորում է մարդկության կուտակած գիտելիքներն ու փորձը անընդհատ փոխանցելու միջոցով: Այսօր այդ մեխանիզմը փաստորեն փորձում են փոխակերպել, դրանով իսկ փորձելով փոխել ազգի, պետության, ժողովրդի ճակատագիրը: Բնականաբար նման մոտեցումը ունենում է և´ կողմնակիցներ, և´ ընդդիմադիրներ: Ցավոք, այսօր հակադրությունը նրանց միջև սկսել է կրել հուզական բնույթ, որը խանգարում է օբյեկտիվ գնահատել փոփոխությունների հետևանքները:

Որպեսզի այս հարցում հասնենք փոխընմբռնման, նախ եկեք հասկանանք ի՞նչ ասել է «կրոնական դաստիարակություն», ո՞րն է դրա էությունը: Նաև, հնարավո՞ր է արդյոք միաժամանակ դպրոցում իրականացնել և´ աշխարհիկ, և´ կրոնական դաստիարակություն: Միանգամից նշենք, որ միասնական պատկերացում այս հարցում չկա: Կհանդիպենք բազմաթիվ լայն նկարագրերի, որը պայմանավորված է որպես կանոն այն անձանց նախատրամադրվածությամբ, ովքեր կամ պաշտպանում, կամ դեմ են նման դաստիարակությանը: Մենք ոչ մեկը, ոչ մյուսը չենք դնում մեր առջև: Կփորձենք բացահայտել այդ երևույթի առանձնահատկությունները, որը հնարավորություն կտա մեզ համադրել այն պետական աշխարհիկ դաստիարակության համակարգի հետ:

Նախ փորձենք գտնել դրանց ընդհանրությունները:

Ի՞նչ են հասկանում «դաստիարակություն» ասելով` և´ դրա կողմնակիցները, ովքեր ունեն ընդգծված կրոնական համոզմունքներ, և´ ընդիմադիրները, ովքեր ևս ունեն ընդգծված համոզմունքներ:

Դաստիարակությունը հասարակական գործընթաց է, որը համակարգված ու կայուն ազդեցությամբ նպաստում է անձի հոգևոր-մշակութային և ֆիզիկական զարգացմանը` նրան հասարակական կյանքին պատրաստելու նպատակով: Լինելով հարատև, համընդհանուր և անհրաժեշտ, դատիարակությունը իրականացնում է ինչպես անձի, այնպես էլ հասարակության կյանքի պահպանման կարևոր գործառույթ: Այն պայմանավորված է հասարակական կյանքի բնույթով և արտացոլում է տվյալ ժամանակաշրջանի գործընթացները:

Այս կամ այն դաստիարակության համակարգի կարևոր ցուցանիշներից է դրա համապատասխանությունը կյանքի պահանջներին, որակին, փորձին: Մանկավարժության մեջ դաստիարակությունը դիտվում է որպես գործընթաց, որն ունի նպատակ, բովանդակություն, պայմաններ, ձևեր, մեթոդներ, որոնք ուղղված են աճող սերնդի կյանքի ձևափոխմանը: Տարբեր դաստիարակության համակարգեր իրենց առջև դնում են տարբեր նպատակներ, հաճախ իրար հետ բնավ կապ չունեցող, բայց փոխլարացնող, ամբողջացնող: Այսպես աշխարհիկ մանկավարժական համակարգը խարսխված է տարբեր գիտությունների ձեռքբերումների վրա, որոնց հատուկ է երեխայի վրա ազդեցության իրենց բովանդակությունը, ձևերն ու մեթոդները, մինչդեռ կրոնական մանկավարժությունը հենվում է իր միջոցների վրա` կառուցված այս կամ այն դավանանքի դոգմաների վրա:

Ժամանակակից դաստիարակության համակարգը ներառում է ինչպես գիտենք մտավոր, գեղագիտական, բարոյական, ֆիզիկական, աշխատանքնային, էկոլոգիական և այլ բաղադրիչներ, որոնք կարելի է և´ նեղացնել, և´ ընդլայնել: Մասնագետների մի մասը կաղմնակից է օրինակ էկոլոգիական դաստիարակության, որպես առանձին բաղադրիչի իրականացմանը, մյուսը` ազգային, հայրենասիրական, դիտելով դրանք, որպես առանձին բաղադրիչներ հանարակրթության ոլորտում: Որոշ դեպքերում առանձնացվում է աշխարընկալման դերը, քանի որ գիտականը համարվում է ավելի ընդհանրական հասարակական գիտակցության ձև, մենք ավելորդ ենք համարում այն որպես առանձին դաստիարկության համակարգ դիտարկելու անհրաժեշտությունը: Դաստիարակության վերոնշյալ բաղադրիչները համարվում են դասական, և հազիրվ թե գտնվի մեկը, որ հակադրվի դրանց: Իհարկե նշված հիմնավորումները չեն կարող ամբողջական լինել, բայց դրանք կարող են ինչ որ կերպ օգնեն սպառիչ պատասխան տալու այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք աշխարհիկ դպրոցում կրոնական դաստիարակությունը ձուլվել աշխարհիկին` առանց վնասների:

Առաջին հերթին պետք է նշենք, որ «կրոնական դաստիարակություն» կոչվող կոնկրետ և հստակ երևույթ իրականում գոյություն չունի: «Կրոնական դատիարակություն» հասկացությունը կարող է դրսևորվել բացառապես այս կամ այն կրոնական կազմակերպության կազմակերպիչների կամ դաստիարակների գործողություններում: Իսկ կրոններն իրենց բովանդակությամբ էականորեն տարբերվում են իրարից: Էական դեր է խաղում այստեղ դրանց անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ` չնայած նաև մեծ թվով ընդհանրությունների: Փոխազդեցության մեջ նրանցից յուրաքանչյուրն ավելի շատ փորձում է գտնել ոչ թե այդ ընդհանրությունները, որոնք մոտեցնում են դրանք իրար, որքան հակասությունները, որոնց նրանք հիմնարար նշանակություն են տալիս: Բնականաբար դաստիարակությունը տարբեր կրոններիր հիմքի վրա կրում է էական, գործնականորեն անհաղթահարելի տարբերություններ: Օրինակ, ուղղափառները երեխաներին դաստիարակում են բոլորովին այլ կերպ, իսկ բողոքականները` այլ: Տարբերություններն այնքան են, որքան կրոնական տարբեր տարատեսակները աշխարհում: Նույնիսկ համաշխարհային կրոնների ներսում ձևավորվում են իրար հետ հակամարտող տարբեր աղանդներ: Հնարավոր չէ պատկերացնել, որ օրինակ ուղղադավան ծնողները ձգտեն իրենց երեխային տեղավորել բաբտիստական կիրակնօրյա դպրոց: Դա հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել` անգամ քրիստոնեության պարագայում: Աստեղ խոսք անգամ չի կարող լինել մյուս կրոնների դաստիարակության համակարգերի ձուլման մասին: Հետևաբար, կրոնական դաստիարակության մասին խոսելիս մենք պետք է նկատի ունենանք դրա աղբյուր կրոնական կազմակերպությունը: Այս դեպքում պետք է անպայման նշել, թե կոնկրետ ո՞ր հարանվանության կամ կրոնի դաստիարակությունը նկատի ունենք:

Մեր դեպքում մենք չենք կարող խոսել ինչ որ ընդհանրական կրոնական դաստիարակության մասին, որը պրակտիկորեն գոյություն չունի, այլ հաշտվելով մեր իրականության հետ, հատկապես ուղղափառ դաստիարակության և դրա ներմուծմամբ հանրակրթական ոլորտ: Այնուամենայնիվ փորձենք նաև ցույց տալ այն ընդհանրությունները, որոնք հատուկ են ոչ միայն ուղղափառությանը, այլև մյուս կարոններին:

Կրոնական դաստիարակությունը երեխաների ընդունակությունների (մտքի, հույզերի ու կամքի) վրա ազդեցության հատուկ միջոց է, որի արդյունքը պետք է լինի երեխայի կողմից դավանանքի հիմքերի և դրան համապատասխան վարքային տիպի յուրացումը:

Հուսով ենք, որ նման ձևակերպմանը դեմ չեն լինի ոչ հավատացյալները, ոչ որևէ դավանանքի չհետևողները:

Անիմաստ չի նաև այն միտքը, որ Ռուսաստանում ուղղափառության գոյության հեռանկարը ամբողջությամբ կախված է նրանից, թե որքանով կհաջողվի նրա ներկայացուցիչներին, կառավարության աջակցությունը ձեռք բերելով, իրականացնել աճող սերնդի դաստիարակությունը եկեղեցական հետաքրքրություններին ու խնդիրներին համապատասխան: Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ եկեղեցին զբաղված է «հոգևորսությամբ», դա է նրա նախասահմանությունը: Անկասկած, ներդրվելով աշխարհիկ կրթության համակարգ, եկեղեցին առաջին հերթին ձգտում է իր առաջնային նպատակներին: Այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն առաջին հերթին հետապնդում է իր նպատակները: Այլ խնդիր է, որքանով են այդ նպատակները համաձայնեցված հասարակության նպատակներին:

Անդրադառնանք ուղղափառ կրոնական դաստիարակության «առանձնահատկություններին»:

Ուսումնասիրենք, թե ուղղափառ դաստիարակության մեջ երեխայի վրա ազդեցության ինչպիսի միջոցներ են կիրառվում` ընթերցողին հնարավորություն տալով ինքնուրույն որոշելու, թե որքանով են դրանք ընդունելի հանրակրթության պայմաններում:

Անկասկած առաջին տեղում պետք է դնել հատուկ եկեղեցական պաշտամունքների ծիսակարգերը, որոնք հատուկ են կրոնական կյանքով ապրող բոլոր կազմակերպություններին, պահքերը, տոնական կամ սգո կարգերը, հավատացյալի պահվածքը: Զատիկ, պսակադրություն, մկրտություն, թաղում, նշանակալի օբյեկտների օծում. բոլոր այս պատկերավոր, հուզականորեն երանգավորված երևույթները հաշվարկված են արտաքին էֆֆեկտի համար և խորը ազդեցություն են թողնում նաև մանկական գիտակցության վրա:

Ուղղադավանության մեջ գոյություն ունեն բազմաթիվ հնարներ, որպեսզի ոչ միայն մեծահասակաները, այլ նաև փոքրերը ակտիվ ներգրավված լինեն եկեղեցական գործողությունների մեջ: Բայց ամենապատվավորը Տաճարն է, որը համարվում է սուրբ վայր, որտեղ բոլոր ներկաները ենթարկվում են խիստ և մշտական հաստաված կանոններին, որոնք չեն ենթադրում ոչ մի, նույնիսկ չնչին փոփոխություններ` նրա աստվածահաճո լինելու ուժի ազդեցության ներքո: Եթե ինչ որ եկեղեցական ծառայություններ իրականացվում են տաճարից դուրս, ապա այդ դեպքում ևս, հնարավորության սահմաններում վերարտադրվում է տաճարի ներքին հարդարանքը:

Դժվար է պատկերացնել ուղղափառ կրոնական դաստիարակությունը առանց եկեղեցականության: Եվ եթե դպրոցը ստանձնում է իրականացնել դաստիարակության այս տեսակը, այն պետք է դառնա եկեղեցու մաս: Գործնականում դա էլ հենց կատարվում է:

Այն դպրոցները, որոնք նույնիսկ մասնակիորեն կանգնում են ուղղադավան դաստիարակության ուղու վրա, սկսում են ձեռք բերել սրբապատկերներ, եկեղեցական ատրիբուտներ, իրականացնում են դպրոցական տարածքների օծում, առաջ են քաշում համապատասխան պահանջներ ուսուցչի ու աշակերտի արտաքին տեսքի, վարքաձևի նկատմամբ: Դպրոցն ավտոմատ վերածվում է եկեղեցու մասնաճյուղի (ֆիլիալի) և դառնում է դրա ենթական: Եկեղեցին դառնում է դպրոցի հոգևոր ղեկավարը: Փոխվում է դպրոցի մթնոլորտը: Արժեզրկվում է գիտական գիտելիքը, որոնց տեղը զբաղեցնում է եկեղեցական կանոնակարգը: Հեռանկարային է մնում մի բան. ուղղափառ մշակույթի կենցաղավարության ընդունումը` կտրված քաղաքակրթության այլ ուղիներից:

Եկեղեցու դաստիարակչական ազդեցությունների արդեն արմատացած ձևերը մնում են խորհուրդները, քարոզը, մեղքերի խոստովանությունը, հաղորդությունը, օրհնությունը, պատվիրանները, սրբերի կենսագրությունների ուսումնասիրությունները` որպես վարքային իդեալների, հրաշքների հանրայնացումը, որպես անհերքելի ապացույցներ Աստծո գոյության: Որպես պատժաձև են հանդես գալիս մեղքերի թողությունը, օրհնությունից զրկվելը, անեծքը, նզովքը, զրկանքը: Չեն հենքվում նաև մարմնական պատիժները: Կրոնական ինքնազդեցության և ինքնադաստիարակության մեթոդներ են աղոթքը, պահքը, ծոմապահությունը, զղջումն ու ինքնամերժումը: Նշված մեթոդներն ու ձևերը կոչված են երեխաների կյանքը կազմակերպել ուղղափառ կրոնական բարոյականության համապատասխան:

Յուրաքանչյուր այս կետերին կարելի է անդրադառնալ և լուսաբանել դրանց և ժամանակակից մանկավարժական մոտեցումների և սկզբունքների հետ դրանց հակասություններին: Սակայն հոդվածի շրջանակներում մենք այդքան չենք խորանա, պարզապես նշենք, որ ընդհանուր առմամբ, համակարգված տեսքով, դրանք ծառայում են որպես մարդու հոգևոր կյանքի բովանդակային հիմք, դրսևորվելով կրոնական դոգմաների և բարոյական կրոնական ապրումների տեսքով: Դրանց ազդեցության ուժը ուղղված է երեխայի չամրապնդված անձնային ոլորտներին`ենթագիտակցական, անգիտակցական, հուզական, ինչպես նաև, գիտակցական, կամային, կարողությունների և առօրյա վարքի:

Նախադպրոցական տարիքը հատկապես ուղղափառների ուշադրության կենտրոնում է, որովհետև այս տարիքում են ամենանպաստավոր հոգեբանական պայմանները կրոնական ցանկացած ազդեցության իրականացման համար: Գիտակցությունը շրջանցելով, հնարավոր է երեխայի ենթագիտակցականում, զգայությունների մակարդակում ձևավորել կայուն վարքային կարծրատիպեր և հատուկ աշխարհընկալման մեխանիզմներ առասպելական և հեքիաթային կերպարների միջոցով, հետագայում դրանք ծառայեցնելով եկեղեցական շահերին: Ինչպես կարևորում են ուղղադավ մանկավարժները` կարևորը երեխային սուրբ խորհուրդներին հաղորդակցելն է: Կապ չունի, որ երեխան դեռ կարող չէ ռացիոնալ մտածել, կարևորը, որ այն ծնի և մեխանիկորեն արմատավորի եկեղեցուն պատկանելու զգացում, տաճարի` որպես տան նկատմամբ սովորույթ: Նախադպրոցականը չի կարող դեռ առանձնացնել երևակայականը` իրականից, թեկուզ նա հետագայում ծանոթանում է իրականության ընկալման գիտական միջոցներին, այնուամենայնիվ, այս տարիքում յուրացված առասպելական սիմվոլները շարունակում են մնալ նրա կենսական հիմնական ուղենիշները: Եվ դրանից Եկեղեցին լիարժեք օգտվում է:

Երեխայի անձի ձևավորումը հիմնականում կախված է թե ի՞նչ սկզբունքներով է իրականացվում նրա մտավոր և հուզական դաստիարակությունը: Կարևոր է պարզել, աշխարհիկ և ուղղադավան մանկավարժությունների միջև էական տարբերությունները` անձի զարգացման այդ ուղղությունների վերաբերյալ: Առաջինը հստակեցնենք, համընկնո՞ւմ են արդյոք դրանք հուզական մակարդակի համար:
Վերցնենք վախի զգացումը, որը գերակայող է երեխայի հուզական կյանքում ու ամենամեծ ազդեցությունն է ունենում երեխայի հոգեկան զարգացման վրա: Համադրենք երեխայի վախի խնդրի վերաբերյալ աշխարհիկ և ուղղադավան մանկավարժական մոտեցումները:

Ի՞նչ ենք տեսնում: Եթե աշխարհիկ մանկավարժությունը հոգ է տանում, որ երեխան ձերբազատվի անհիմն, անորոշ վախերից, ապա ուղղադավանությունը շահարգրռված է ճիշտ հակառակում` համարելով վախը վարքի կարգավորման կարևոր միջոց: «Աստծո երկյուղով»` որպես հիմնարար քրիստոնեական արժեքով, հավատացյալը կառուցում է իդեալական հարաբերությունների աշխարհի և Աստծո հետ: Այս դեպքում վախը դառնում է և միջոց և նպատակ ուղղադավան մանկավարժության համար: Վախը կրոնի բազային արժեք է, առանց որի այն չի կարող գոյություն ունենալ:

Նույնը չի կարելի ասել ժամանակակից մանկավարժական համակարգի վերաբերյալ, որն ուղղված է երեխաների կողմից տարբեր վախերի հաղթահարմանը, ինչպես տարբեր վախերի բնույթի, այլնպես էլ պատճառների գիտակցական բացահայտման միջոցով: Ամենակարևոր միջոցը երեխային վախը ծնող տարբեր երևույթների մասին գիտելիքներով զինելն է, իրերի և երևույթների իմաստի բացահայտման կարողության ձևավորումը: Ըստ էության, մարդկության ամբողջ զարգացումն է ընթացել այս ճանապարհով: Վախի բնույթի բացահայտումը օգնում է ձեռք բերել ազատություն, կառուցել համապատասխան վարքագիծ, հենվելով գիտակցական մոտեցման և փորձի վրա:

Ի տարբերությւոն աշխարհիկ մանկավարժության, եկեղեցական մանկավարժության մեջ վախը խիստ ասոցացվում է Աստծո հետ, որովհետև նա երեխաներին ներկայացվում է որպես խիստ և հզոր, որոնք լրացվում են ամենատեսությամբ: Փաստորեն փոքր տարիքից երեխաներին սովորեցնում են աստծուց վախենալ և սպասել աստծո պատիժը կրելուն, իսկ դրան չաժանանալու համար երեխան պետք է իրեն ճիշտ պահի: Իսկ պատիժների ցանկն ու քանակը կախված է արդեն մանկավարժի մշակութային և իմացական մակարդակից:

Վախերի «բաբելոնյան աշտարակի» գագաթնակետը կազմում է իշխանությունից վախի զգացումը: «Ամեն իշխանություն Աստծուց է» խոսքի համաձայն երեխայի մեջ փոքր տարիքում ձևովորված վախը հասուն տարիքում վերածվում է իշխանություններից վախի և դրա նկատմամբ ստրկական ենթակայության: Ձևավորվում է ուղղահայաց ենթակայության սանդղակ: Հավատացյալը պետք է անընդհատ ենթարկվի իրենից բարձր իշխանություններին` դիտելով դա որպես Աստծո կամք: Սա դառնում է ստրկամտության առանցք, որը հակասում է ժամանակակից մանկավարժական մոտեցումներին, որը նպատակաուղղված է իր շուրջը կատարվող երևույթների նկատմամբ պատասխանատվությամբ վերաբերող անձի ձևավորմանը:

Հուզական դաստիարկության մեջ կարևոր է նաև դիտարկել, թե ինչի՞ն է ուղղված երեխաների սերը կրոնական և աշխարհիկ դաստիարակության համակարգերում: Ցանկացած սոցիալական ձևաչափ ունի սիրո օբյեկտների իր դասակարգումը: Ի՞նչն է առաջին հերթին անհրաժեշտ սիրել, ի՞նչը` երկրորդ, ի՞նչը պետք չէ սիրել, կամ առհասրակ` ատել: Դաստիարակողները հիմնականում սովորեցնում են սիրել այն ինչ «լավ է» և չսիրել այն` ինչ «վատ է»: Բայց այստեղ արդեն այդ երկու հասկացությունների մեկնաբանությունները շատ տարբեր են:

Շարունակելի
Թարգմանությունը` Ա. Դավթյանի
Հեղինակի աշխատանքներին կարող եք ծանոթանալ`

magazines.russ.ru

portal-credo.ru

religiopolis.org

zdravomyslie.info