Հոդված 1. Զինվորական ծառայության բովանդակությունը, կետ 3
«Զինծառայողն իրավունք չունի …3) անդամակցել որեւէ քաղաքական կուսակցության» կրոնական կամ արհեստակցական միության.ե
«6) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության»
«9) … Զինծառայողները չեն կարող կազմակերպել քաղաքական կուսակցություններ եւ կրոնական միավորումներ:»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 39. Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները.
«…7) լինել որեւէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ»: