Կաթողիկոսները և ԿԳԲ-ն

  • 12/07/2018

Stepan Danielyan

Կորյուն աբեղան ասել է, որ Վազգեն Ա-ից սկսած բոլոր կաթողիկոսները ԿԳԲ-ի կողմից են նշանակվել: Աբեղան մի թեթև սխալվում է, այդ պրակտիկան ավելի վաղուցվանից է եղել: Ընդհանրապես, նախկին սովետական տարածքի երկրներում, նաև Արևելյան Եվրոպայի երկրներում բարձր հոգևորականների մեծ մասն էլ հատուկ ծառայությունների կողմից են նշանակվել:

Դա փաստ է և քննարկման ենթակա չէ: Մասնավորապես, մի քանի տարի առաջ Բուլղարիայում էին արխիվները բացվել ու իրենց պատրիարքից սկսած համարյա բոլոր եպիսկոպեսները պագոնա…վոր էին:

Իսկ հիմա գամ Վազգեն Ա-ին: Կորյունի ասածից հետո հիստերիա է սկսվել հատկապես Վազգեն Ա-ի մասով: Նման հեղինակավոր կաթողիկոսը չի կարող լինել ԿԳԲ-ի կողմից ներդրված;

Ուրեմն Ձեզ հանգստացնեմ, Վազգեն Ա-ն նշանակվել է ԿԳԲ-ի կողմից և հատուկ ծառայություններում նրա մականունը եղել է “Հրազդան”: Մինչ այս պահն այդ մականվան մասին հատուկենտ մարդիկ գիտեին, հիմա արդեն դուք էլ գիտեք:

Մտածելու ընդունակություն ունեցողներին խորհուրդ կտամ ընդամենը ուշադիր ծանոթանալ նրա կենսագրությանը և թռիչքային կերպով եկեղեցական աստիճանակարգի բարձրացմանը ու կաթողիկոս նշանակման հանգամանքին, երբ նրան Հայաստանում համարյա ոչ ոք չէր ճանաչում:

Բայց դա չի նշանակում, որ նա վատ կաթողիկոս է եղել: Նա մեծ հեղինակություն ուներ, առաքինի տեսք և դա մեծ դեր ու նշանակությու ուներ ազգային էմոցիաների առաջացման գործում: Ուղղակի նման ժամանակներ էին և այլ կերպ կաթողիկոս չէր կարող նշանակվել: Հիմա ոնց է վիճակը, չգիտեմ:

Հ.Գ. Սա գրում եմ ոչ թե Վազգեն Առաջինին հեղինակազրկելու կամ իր վաստակը ուրանալու համար, այլ նրա համար, որ մարդիկ քաղաքականության, պետությունների գործունեության մասին սթափ պատկերացում ունենան ու ռոմանտիկ զգացմունքներից դուրս գան: Դա էր այն ժամանակվա խաղի կանոնները և դրանում Վազգեն Ա-ն մեղավոր չէր, կարևորն այն է, թե ինչպիսի կաթողիկոս է եղել, և ինչ դերակատարություն է ունեցել; Այն ժամանակ ինքն եկեղեցու խորհրդանիշն է եղել ու մինչև հիմա իր կերպարն դրական ազդեցություն ունի: