Նոր հանդիպում Տեր-Պետրոսյանի հե՞տ

  • 30/09/2022
  • Սյուզան Սիմոնյան

hraparak.am

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը նախկին նախագահների հետ խորհրդապահական էր, և տեղեկությունները դրա վերաբերյալ բոլոր կողմերը փակ են պահում, բայց և այնպես որոշ լուրեր հասնում են մամուլ։ Ընդսմին, մեր տեղեկություններով, բարձր հոգևորականները քննարկում են հանդիպման արդյունքները և դրան հետևած ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հրապարակային ելույթները։

Իսկ Վեհափառ Հայրապետը կրկին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և հայտնել է նրան, որ համաձայն է Հանրայինի եթերում հնչեցրած իր տեսակետների հետ, սակայն դրանց դեմ են ընդդիմադիր տրամադրված որոշ բարձր հոգևորականներ, և նրանք իր վրա ճնշում են գործադրում։ Վեհափառն այս հարցի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել նաև Փաշինյանի հետ, որը բարձրաձայնել է այդ մասին խորհրդարանում իր թիմակիցների հետ օրերս ունեցած փակ հանդիպման ժամանակ։

Ամբողջական տեքստ