Եվրոպայում մայրամուտը շարունակվում է:

  • 30/12/2016
  • Տեր Թովմա քահանա Անդրեասյան

facebook.com    (11.12.2016)

Ե Վ Ր Ո Պ Ա Յ Ի Մ Ա Յ Ր Ա Մ Ո Ւ Տ Ը Շ Ա Ր Ո Ւ Ն Ա Կ Վ Ո Ւ Մ Է

Հետևելով Եվրոպայում կատարվող քաոսային սարսափազդու իրադարձություններին, տես-նելով, թե ինչպես են այնտեղ խարխլվել բոլոր հոգևոր և բարոյական արժեքները, որոնցով դա-րերի ընթացքում առաջնորդվել են աշխարհի շատ ազգեր և մշակույթներ՝ ակամայից հիշեցի 20-րդ դարի սկզբի գերմանացի փիլիսոփա և պատմաբան Օսվալդ Շպենգլերի ,,Եվրոպայի մայ-րամուտը,, ծավալուն երկը, որտեղ տաղանդավոր պատմաբանն ու մտածողը մարգարեի նման կործանում է գուժում եվրոպական քաղաքակրթությանը։ Իմի բերելով բոլոր ժողովուրդների քաղաքական, հոգևոր-մշակութային պատմությունը՝ Շպենգլերը առաջ է քաշել մարդկային պատմության ոչ հաջորդական, ոչ դիալեկտիկ, այլ ցիկլային ընթացքի իր տեսությունը։ Հրա-ժարվելով Հին աշխարհ – Միջնադար – Նոր ժամանակներ պատմական ընդունված ժամանա-կահատվածներից և զարգացման շրջաններից՝ Շպենգլերն առաջարկում է տարբեր՝ իրարից անկախ մշակութային միավորումներ, որոնցից են հին եգիպտականը, չինականը, հնդկականը, բաբելոնականը, հունա-հռոմեականը, արաբականը և եվրոպականը / արևմտյանը /։ Ըստ Շպենգլերի՝ ծնունդ է առել նոր՝ ռուս-սիբիրական մշակույթը, որին Շպենգլերը բեղուն ապագա է խոստանում / երկը գրվել է 1918 – 1922 թվականներին /։ Նրանց բոլորին միավորում է զար-գացման նմանատիպ ընթացքը՝ ծնունդ – զարգացում – հասունացում – ծերացում – մահ։ Առա-ջին աշխարհամարտից հետո գրված իր երկում նա գուժում է եվրոպական քաղաքակրթության վախճանը և նշում է այդ ամենի պատճառները։ Ըստ Շպենգլերի ուսումնասիրության՝ քաղա-քակրթությունների կործանման պատճառները նույնն են եղել բոլոր ժամանակաշրջաններում։

Դրանք են՝

1․ աթեիզմի և նյութապաշտության աննախադեպ աճ և գերակայություն
2․ արտաքին աշխարհից ագրեսիվ ներխուժումներ
3․ հեղափոխական գաղափարների առկայություն հասարակության մեջ
4․ գիտական և տեխնիկական նվաճումների աճ / սցիենտիզմ /
5․ ուրբանիզացիա / բնակչության կենտրոնացում մեծ քաղաքներում /
6․ բարոյալքում և հոգևոր արժեքների կորուստ
Դիտարկենք Շպենգլերի ներկայացրած բոլոր կետերը Եվրոպայի մեկ դարյա պատմության մեջ։

ter-tovmas-1