Հայաստանյայց Առաքելական եկեղեցին 1996-ին միացել է Քաղքեդոնի Ժողովի բանաձևին

  • 25/06/2016

Հռոմի Պապի Հայաստան գալու նախորյակին «Ռադիո Վատիկանի» կայքում «Կարելի է արդյոք հերետիկոս և մոնոֆիզիտ համարել Հայ Առաքելական եկեղեցին» վերտառությամբ հոդված է հրապարակվել (ru.radiovaticana.va):

Հոդվածում բարձրացված հարցին բացսական պատասխան է տրվում: Ասվում է, որ 451 թվականին Քաղքեդոնի ժողովի ժամանակ դատապարտվել է միաբնակության (մոնոֆիզիտության) հերձվածքը, որը ճանաչում է Հիսուս Քրիստոսի միայն աստվածային բնույթը և մերժում է նրա կատարյալ մարդ լինելը: Սակայն հայերը չեն մասնակցել ժողովին, որից հետո իրենց ինքնավար (ավտոկեֆալ) եկեղեցու հիմքն են դրել և դրանով ջանում էին պարսկական և բյուզանդական կայսրությունների արանքում պահպանել իրենց ինքնությունը:

Հոդվածում շատ դիվանագիտական և խուսափողական ձևակերպում է տրված Հայ եկեղեցու մոնոֆիզիտ լինելու մասին հարցին: Ասվում է, որ Հայ եկեղեցին Հին արևելյան եկեղեցիներից մեկն է, որոնք ճանաչում է առաջին երեք տիեզերական ժողովները և կոչվում  են մինչքաղքեդոնական եկեղեցիներ:  Հայ եկեղեցու մոնոֆիզիտ լինելը, ըստ հոդվածի, ունի ձևական, այլ ոչ թե բովանդակային բնույթ:

Որից հետո մի շատ ուշագրավ փաստ է արձանագրվում: Ասվում է, որ 1996-ին Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս II-ը և Գարեգին Ա Կաթողիկոսը միասնական Հռչակագիր են ստորագրել, որտեղ հայտարարվում է, որ երկու եկեղեցիներն  ունեն միասնական հավատ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ և բերվում է Հիսուսի բնույթների մասին Քաղքեդոնի ժողովի բանաձը, որի տակ, կրկնում ենք, ստորագրել է Գարոգին Բ կաթողիկոսը:

Այդ փաստաթուղը Հայ եկեղեցու կողմից գաղտնի է պահվում  և չի հրապարակվում: Այն, փաստորեն Գարեգին Ա կաթողիկոսի նախաձեռնությունն էր,    որով  վերջ է դրեվում պատմական և քաղաքական դրդապատճառներով Քաղքեդոնի ժողովին չմիանալու Հայ եկեղեցու դիրքորոշմանը:

Իրականում հայ եկեղեցին Դվինի երկու ժողովների ժամանակ բանադրել է Քաղքեդոնի ժողովի որոշումը, հետագայում Եզր Ա կաթողիկոսը փաստորեն միացել է դրան, սակայն հետագայում Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսը Մանազկերտի ժողովի ժամանակ նորից վերադարձել է միաբնակությանը: Վերջին ժամանակները Հայ եկեղեցին խուսափում էր նման հարցերին հստակ պատասխան տալ և պնդում էր, որ միաբնակ եկեղեցի չի:

Փաստորեն Վատիկանի ռադիոն Պապի այցելությունից առաջ հիշեցրել է այդ հռչակագրի հիմնական բովանդուկությունը և հիշեցրել, որ Հայ եկեղեցին արդեն 1996-ից միացել է Քաղքեդոնի ժողովի բանաձևին, սակայն դրա մասին չի բարձրաձայնում: Այդ հռչակագրով վերջ է դրվում մոտ 1600 տարի ի վեր հիմնական քրիստոնեական ուղղությունների կողմից Հայ եկեղեցին հերետիկոս հռչակելու ավանդույթին:

religions.am