facebook.com (09.01.2017)
Ցանկանում եմ փոքրիկ անդրադարձ կատարել Հիսուսի ծննդյան մի դրվագի վրա: Տեսեք, Տիրոջ ծննդյան ավետիսն առաջինը լսեցին պարզ հովիվները և ոչ թե ժամանակի մեծահարուստները կամ անվանի մարդիկ: Ընդհանրապես հովիվները մաքուր սրտով, արթուն մտքով և անկեղծ մարդիկ էին, ովքեր անխոնջ և նվիրվածությամբ իրենց հոտն էին պահպանում: Եվ ահա Աստված հենց նրանց ընտրեց՝ ցույց տալով, որ նմանատիպ մարդիկ տեղ ունեն Աստծո ծրագրի և արքայության մեջ: Եթե մենք էլ այդ հովիվների նման լինենք, ապա Աստված անպայման կայցելի մեզ և կդարձնի Իր կարևոր առաքելության իրականացողներից մեկը: Ուստի, եկե՛ք բացենք մեր սրտերը Տիրոջ առաջ և փորձե՛նք նմանվել այն հովիվներին, ի՞նչ գիտենք՝ գուցե Աստված մեկ այլ ծրագիր էլ մեզ հետ ունի…: