Hayr Serovpé Isakhanyan

  • 30/12/2016

Երեկ մի երեխա ինձ նորից հարցրեց՝ «Հայ Սուփ, Հիսուսը եբա ծնվել՝ դետեմբերի 25-ին, թե հունվարի 6-ին»:
Պատասխանեցի՝ «Մեզ համար հունվարի 6-ին, ուրիշների համար՝ դեկտեմբերի 25-ին»:
Շարունակեց՝ «Բայց ըտնեց ո՞նց կըլնի: Հիսուսը էկո՞ւ անգամ ա ծնվել»:
Պատասխանեցի՝ «Չէ, բալաս, Հիսուս մէկ անգամ է ծնվել: Բայց մարդիկ, քանի որ հաստատ ու հարյուր տոկոսով չեն իմանում, թե Ինքը ճիշտ ո՞ր օրն է ծնվել, մի քիչ օրերը խառնել են իրար»: 🙂
Շարունակեց՝ «Ափսոս, որ խառնել են»:
*
Մանկան հետ այս զրույցը առիթ եղավ, որ նորից գրեմ ու հիշեցնեմ, որ Հայ Եկեղեցին Հիսուսի Սբ. Ծնունդը տոնում է Հունվարի 6-ին եւ այն կոչում՝ «Տօն Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: Սա վաղ քրիստոնեական եկեղեցու սովորությունն է, որ պահպանվել է Հայ Եկեղեցում եւ շարունակվում է նաեւ այսօր:
Այնուհանդերձ, քրիստոնեական աշխարհի մեծ մասը այս օրերին նշում է Տիրոջ Սուրբ Ծնունդը: Եւ բնականաբար մենք էլ պետք է աղոթակից ու խնդակից լինենք նրանց եւ փոխադարձաբար հրավիրենք, որ հունվարի 6-ին նրանք էլ աղոթակից ու խնդակից լինեն մեզ:
Ի վերջո՝ շատ ավելի կարեւոր է, որ Հիսուս ծնվել է: Եւ ավելի կարեւոր է, որ Նա ծնվել է մեզ համար, որպես Աստծու մարդացած Որդի եւ Օծյալ Փրկիչ, Խաղաղութեան Իշխան եւ Մարմնացած Սեր:
*
Շնորհաւոր Սուրբ Ծնունդ:
Frohe und gesegnete Weihnachten!
Merry Christmas!
Cчастливого Рождества!
Καλά Χριστούγεννα!

facebook.com

s-isakhanyan-1