Դավիթ Գարեջայի վանքային համալիր

Դավիթ Գարեջայի վանքային համալիր, VI-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի։

Համալիրը ներկայացնում է իրենից ժայռերում կտրած մոտ 20 վանք և ընդգրկում Վրաստանի երեք մունիցիպալիտետների տարածքները՝ Գարդաբանի, Սագարեջոյի և Սղնախի։ Համալիր գլխավոր կոթողն է Սուրբ Դավիթ Գերաջայի վանքը, որը գտնվում է Ադրբեջանը և Վրաստանը բաժաող լեռան հյուսիսային լանջին։ Սահմանըն անցում է լեռան վերևով, որը վրացական աղբյուրները կոչում են վանքերից մեկի անունով՝ Ուդաբնո։ Կոնկրետ այդ վանքը գտնվում է ադրբեջանական տարծաքին – լեռան հարավային լանջին։ Բացի դրանց լեռան հարավային լանջին գտնվում է ավելի քան 100 քարանձավ, որոնք օգտագործվում էին վանականների կողմից որպես խուց։ Սահմանից ավելի հեռաու է XII-րդ դարի Բերթուբանի վանքը, և այդ հեռավորությունը կազմում է մոտավորապես 2 կիլոմետր։ Վանքերի շատ եկեղեցիներում և ընթրիքի համար նախատեսված սենյակներում պահպավել են VIII – XIV-րդ դարերի որմնանկարներ:

Համալիրի հնագույն վանքը, Դավիթի մայրավանքը, հիմնադրված է եղել VI-րդ դարում սիրիացի Դավիթ Գարեջայի կողմից, որը 13 սիրիական հայրերից մեկն էր և բնակվել էր Գարեջա բնականա քարանձավում։ Այդ նույն VI-րդ դարում նրա աշակերտները և հետևորդները Դոդո և Լուկիանը հիմնադրել են ևս երկու վանք՝ Դոդոյի վանքը և Սուրբ Մկրտիչ վանքը (Նաթլիս Մծեմելի)։

IX-րդ դարում Իլարիոն Քարթվելին կառուցում է Պայծառակերպության եկեղեցին, ինչպես նաև ճաշարան, որը հետագայում բարենորոգում է Դավիթ Շինարարի որդին, «Դու կաս խաղողի վազ» հայտնի ողբերգության հեղինակը, որը համարվում է վրացական եկեղեցական երաժշտության գլուխգործոցնեիրց մեկը։

11-րդ դարում վանքը ենթարկվում է սելջուկ-թյուրքերի ավերմանը, իսկ 13-րդ դարում այն թալանել են մոնղոլները, 14-րդ դարի վերջում ամայացվում է Թամերլանի կողմից, իսկ 1615 թվականին համալիրը նորից ավերում է պարսից շահ Աբաս Առաջինը։

Այն բանի շնորհիվ, որը վանքային համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանից տարածքին, այն դարձել է 1991 թվականից Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճաբանության առարկա։ Համաձայն վանքում ապրող վրացի վանականների, բոլոր կատարվող իրադարձությունները խորհրդային տարիներից մշակված պլանի մաս է, որի նպատակն է քայքայել քրիստոնյա վրացիների և իսլամադավան ադրբեջանցիների հարաբերությունները։ Ըստ Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Մանջգուլաձեի, Վրաստանը ցանկություն ունի փոխանակել այս տարածքը մեկ այլ տարածքի հետ, քանի որ այն ունի մեծ մշակութային և պատմական նշանակություն Վրաստանի համար[2]Բաքուն հրաժարվում է փոխանակել այս տարածքը սրա բարձրունքների կարևոր ռազմավարական դիրքի համար, որոնք կարելի է օգտագործել Հայաստանի դեմ։ 2006 թվականի նոյեմբերի Ադրբեջանի Արտաքին գործերի նախարի տեղակալը նշել է, որ «Տարածքային փոխանակումներին տեղ չկա։ Մենք չենք քննարկում այս հարցը»:

 

Աղբյուր:

wikipedia.org

Ֆոտո`

uritsk