Իրանի հին կրոնի` Զրադաշտականության կամ Մազդեականության մասին մենք ծանոք ենք հայկական պատմությունից: Հատկապես ազդեցիկ են հիշողությունների հին կրոնի մասին Իրանում, որտեղ այն մինչև հիմա ընկալվում է որպես «ազգային» կրոն: Զրադաշտական Իրանի քաղաքակրթությունն անկրկնելի էր իր խորությամբ և համաշխարհային մշակույթի և մյուս կրոնների վրա ունեցած ազդեցությամբ, որի արձագանքները մինչև հիմա կարելի է անզեն աչքով տեսնել նաև Հայաստանում: Մինչև հիմա մեզ մոտ տարածված են մազդեական անունները` Անահիտ, Վահրամ, Տրդատ…, այս ցանկը կարելի է երկար շարունակել:
Մազդեականության հետևորդներն իրենց կրոնն անվանում են նաև «առաքինի կրոն», որովհետև այդ կրոնի կենտրոնական հասկացություններն են. Բարի Միտքը, Բարի Խոսքը և Բարի Գործը: Իրական հավատացյալը երբեք սուտ չէր խոսում, որը հատուկ մեղք էր համարվում:
Այսօր Իրանում զրադաշտականների թիվն ըստ պաշտոնական տվյալների մոտ 40 հազար է, սակայն այդ կրոնի ազդեցությունը բավականին մեծ է, որովհետև, ի տարբերություն արաբների, որոնք իսլամը համարում են իրենց ազգային կրոնը, պարսիկներն իրենց ազգային ակունքները փնտրում են զրադաշտականության մեջ: Ժամանակին իսլամը ծայրահեղ դաժանություններով է արմատավորվել լ Իրանում:
Այսօր շատ իրանցիներ, հիասթափվելով իսլամից, ընդունում են զրադաշտականություն, ինչպես Հայաստանում ոմանք դառնում են հեթանոսներ, ինչն ավելու շուտ մշակութային շարժում է, քան` կրոնական:
Եզդ քաղաքից 60 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում զրադաշտականների Չակ-Չակ սրբավայրը: Ըստ ավանդության 637 թվականին մի զրադաշտական արքայադուստր, իր ուղեկիցների հետ միասին այստեղ է պատսպարվում, փրկվելով արաբ զավթիչներից: Քարանձավի մուտքը փլվել էր և նրանք կարողացել են փրկվել արքայադստեր աղոթքների շնորհիվ, որոնց շներհիվ ժայռից սկսել է կաթիլ-կաթիլ ջուր հոսել: Այժմ այնտեղ գտնվում է զրադաշտականների գլխավոր սրբավայրերից մեկը:
Photo: