Վանքը գտնվում է Արզական գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք,Կոտայքի մարզ: Այն բաղկացած է եկեղեցուց, կից գավթից և առանձին փոքր մատուռից: Եկեղեցին կառուցվել է X-XIդդ., ունի գմբեթավոր սրահի հորինվածք` 4 անկյուններում տեղադրված ավանդատներով (այժմ քանդված են գմբեթը և հարավային պատը): Արևելյան ճակատը մշակված է եռանկյունաձև կտրվածք ունեցող զույգ հայկական խորշերով:
Գավիթը, որի պատերին պահպանվել են XIIIդ. արձանագրություններ, հատակագծում ուղղանկյուն է` չորս ազատ կանգնած սյուներով: Ծածկի կենտրոնական մասն ավարտվում է վեց խաչվող կամարների գմբեթով: Գավիթը ունի շքեղ ձևավորված երկու մուտք, որոնցից գլխավորը հարավայինն է:
Photo Anna Akopyan