Շարտրի տաճարը (Ֆր. Cathédrale Notre-Dame de Chartres) կաթողիկե եկեղեցի է, Էր և Լուար ներկայացուցչության պրեֆեկտուրան: Այն գտնվում է Փարիզից 90 կմ հարավ-արևմուտք և մեկն է գոթական ճարտարապետության գլուխգործոցներից:
Ժամանակակից Շարտրի տաճարի տեղում վաղ ժամանակներից գտնվել են եկեղեցիներ: 876թ.-ից այստեղ է պահպանվում Մարիամ Աստվածածնի Սուրբ պատանքը:
1020թ. հրդեհից ոչնչացած եկեղեցու փոխարեն կառուցվել է հսկայական ռոմանական տաճար:
Նոր տաճարի շինարարությունը վերսկսվել է 1194թ.` ամբողջ Ֆրանսիայից Շարտր ուղղված նվիրատվությունների շնորհիվ: Քաղաքի բնակիչները ինքնակամ բերում էին քարեր մերձակա քարհանքերից: Որպես հիմք է ընդունվել նախորդ կառույցի նախագիծը, որից որոշ մասեր պահպանվել էին:
Շարտրի տաճարը պահպանվել է XIII դարի ավարտից մինչ այսօր գրեթե անփոփոխ:
1979 տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: