Պոլսի Սուրբ Աստվածածնի Եկեղեցին

Պամակարիստայի Սուրբ Աստվածածնի (Ուրախացող) Եկեղեցին` այժմ Ֆետիհ-Ջամմի (Նվաճողի) մզկիթը, Բյուզանդիայի Պալեոլոգներ կայսերական հարստության ամենա նշանավոր կոթողն է: Իր մեծությամբ այն զիջում է միայն Սուրբ Սոֆիայի և Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներին:

Ըստ տարածված վարկածի  այն կառուցվել է 1261-ին Կոստանդնապոլսում խաչակիրների տիրապետության ավարտից հետո: Ըստ գրավոր աղբյուրների` եկեղեցին կառուցել է 1292-1294թթ. Միքայել Դուկա Թարխանինոտը` կայսր Մաքայել VIII զարմիկը:

1590-ին սուլթան Մուրադ III Հարավային Կովկասի նվաճման պատվին այն վերածել է Fethiye Camii անվանումով մզկիթի: Մզկիթի աղոթքի սրահի պատրաստման ժամանակ քանդել են եկեղեցու միջնապատերը, իսկ 1845-46թթ. այն վերակառուցվել է:

1949-ին այն վերականգնեցվել է ամերիկյան բյուզանդագիտության ինստիտուտի ջանքերով, որից հետո եկեղեցին վերածվել է թանգարանի: 2011-ից վերականգնման աշխատանքների պատճառով շինությունը այցելուների համար փակ է:

 

Աղբյուր
wikipedia.org
livejournal.com