Սուրբ Մարկոսի վանքը գտնվում է ծովի մակերևույթից 510 կմ բարձրության վրա Հյուսիսային Կիպրոսի Բեշպարմակ լեռան հյուսիսային ստորոտի վրա:
Անհայտ է, թե ո՞ր Սուրբ Մարկոսին է այն նվիրված` IV դարի կիպրոսցի վտարանդի, թե՞ վերապատվելի Անտոնիի աշակերտը Մարկոսներին: Որպես երկու սրբերի հիշատակման օր հայկական եկեղեցին նշում է մայիսի 1-ը:
Վանքը կառուցվել է մոտավորապես մ.թ. 1000 թվականին, որպես եգիպտական քրիստոնեական տաճար: Հայերի ձեռքն է հայտնվել մոտավորապես XV դարում: Հայ առաքելական եկեղեցուն անցման ժամանակների ու պատճառների մասին չկա ոչ մի տեղեկություն, քանի որ հայկական և առաքելական, սիրիական և եթովպական եկեղեցիների սերտ փոխհարաբերությունները սկսեցին անմիջապես Քաղկեդոնական ժողովից հետո` 451թ.:
Յանուս արքայի օրոք, երբ Կիպրոսի և Եգիպտոսի հարաբերությունները կտրուկ վատացան, վանքն անցավ Կիպրոսի հայկական եկեղեցուն: Նոր տերերը սկսեցին վաճառել հարուստ վանական հողատարածքները, և վանքը սկսեց անկում ապրել, թեպետ Օսմանյան կայսրության օրոք հայ վանականները ազատված էին տուրքերից` վիենական պատերազմի ժամանակ թուքական բանակին օգնություն ցուցաբերելու համար:
1814թ. ավերիչ երկրաշարժը այնպես է վնասել վանքը, որ այն ստիպված էին ամբողջությամբ վերանորոգել: Յուրատիպ բյուզանդական և միջնադարյան կառույցներից պահպանվել էր միայն գեղեցիկ գոթական պատուհաններով արևելյան պատի մի մասը: Վանքը հայերին է անցնում 15-րդ դարի սկզբին: Ժամանակի ընթացքում այն դարձավ հայերի ուխտագնացության վայր Երուսաղեմի ճանապարհին ու շարունակեց մնալ այդպիսին մինչև 1974թ.:
Այն ծառայում էր նաև որպես լողափ Նիկոսիայի հայերի համար: Նշագրումները արված են 19-րդ դարում: Հայկական գրերի տախտակ է գտնվել դրա պատերի վրա:
Չնայած նրան, որ վերջին վանականները հեռացել են այստեղից ХХ դարի սկզբին, այնուամենայնիվ մինչև 1974թ. այստեղ ապրել են շատ հայկական ընտանիքներ, գործում էր դպրոց, որը միավորում էր ամռանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին հոգեպես հարստանալ:
1998թ. վարկած կար, որ վանքը կվերածվի հյուրանոցի, սակայն հայկական համայնքի ընդդիմության պատճառով, ինչպես նաև տնտեսական խնդիրների, այդ նախագիծը չկայացավ:
Այժմ վանքը ավերակի է վերածվել, բացի այդ այն վնասվել է վնդալների ձեռքից: Սակայն դեռ տարածքի ներսում կարելի է տեսնել այգու, փոքր եկեղեցու և ուխտագնացների փոքր սենյակների մնացորդները: