Հյուսիսային Կիպրոսի Սուրբ Նիկողայոսի տաճարը

Սուրբ Նիկողայոսի տաճարը Կիպրոսի արևելյան ափին գտնվող Ֆամագուստա քաղաքի գլխավոր վանքն է: Այն կառուցվել է XIV դարում, Կիպրոսի Լուզինյանների թագավորական հարստության կողմից, Ֆրանսիայի հանրահայտ Ռեյմսի տաճարի նմանությամբ ուշ գոթական ոճով:

Տաճարն օծվել է 1328թ., և այդ օրվանից այստեղ են նշվում խաչակիրների Երուսաղեմի նախկին գահակալների արարողությունները: 1571թ.-ին, օսմանցիների կողմից Ֆամագուստայի պաշարման ժամանակ, թնդանոթների արկերի հարվածներից տաճարը խիստ վնասվել էր: Թուրքերը ոչնչացրել են տաճարի քանդակներն ու ներքին հարդարանքը` դրա ձախ աշտարակին կցելով մինարեթ, այն վերածել են մզկիթի: Տաճարը հայտնի էր «Մագուսական այա-Սոֆիա» անունով: Բոլոր արձանները, խաչերը, որմնանկարները, գեղանկարները, դամբարաններն ու զոհասեղանը հեռացվել են տաճարից կամ ծեփածածկվել:

Տաճարին զգալի վնաս են հասցրել նաև հաճախակի երկրաշարժերը: 1974-ին, այն վերանվանվել է «Լալա Մուստաֆա փաշայի» մզկիթի, ի պատիվ ռազմական առաջնորդի, ով 1571-ին ղեկավարել է Ֆամագուստայի պաշարումը

Ֆամագուստան առաջացել է հնագույն Արսինոյի ավերակների վրա, որը հիմնադրվել էր մ.թ.ա. III դարում, հելլենիստական Եգիպտոսի Պտղոմեոս II արքայի կողմից: 1190-1191թթ. Առյուծասիրտ Ռիչարդի նավերը, փոթորկի ժամանակ ջախջախվեցին և դուրս նետվեցին Կիպրոսի ափեր: Քանոն կղզու տիրակալ Իսահակ Կոմնենոսը դաժանաբար վարվեց անգլիացի ասպետների հետ: Ի պատասխան դրան, Ռիչարդը գրավեց Նիկոսիան և Ֆամագուստան, գերեվարեց Իսահակին, և իրեն հայտարարեց Կիպրոսի տիրակալ:

1291թ. Ֆամագուստան փոքրիկ ձկնորսական գյուղակ էր, որը հայտնի էր միայն խորջրյա նավահանգստով: Տիրոսի անկումից հետո, խաչակիրների և այլ քրիստոնեական արշավների արդյունքում Ֆամագուստան դարձավ քրիստոնեական աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը: Այստեղ են հաստատվել շատ փախստականներ` հուսով, որ վաղ թե ուշ կվերադառնան Պաղեստին: 1373թ. Ֆամագուստան անցավ Ջենովայի առեւտրականների իշխանության տակ, որոնց XV դարում փոխարինեց առաջին արքա Ժակ II-ը, և ապա վենետիկցիները: Նրանց տիրապետության տակ քաղաքը դարձավ քրիստոնեական Լեվանտոսի ամենակարևոր առևտրային քաղաքը:

Ֆամագուստան հայտնի է դարձել նաև Սուլթան Սելիմ II- դեմ վենետիկյան զորքերի հերոսական պաշտպանությամբ: Պաշարումը սկսվել է 1570թ. հոկտեմբերին: Թուրքերը սահմանափակվել են միայն ամրոցի պաշարումով:

Վենետիկի նավատորմին հաջողվեց ճեղքել շրջափակումը  և ափ իջեցնել օգնական ուժեր` մինչև 7 հազար զինվորից բաղկացած: Սակայն թուրքերը նույնպես համալրեցին իրենց բանակը` պաշարողների քանակը հասցնելով մինչև 50 հազարի:

Չնայած դրան վենետիկցիները հերոսաբար մարտընչեցին ու հետ մղեցին թուրքերի գրոհները: Լալա Մուսթաֆա փաշան քաղաքի տիրակալին` Մարկանտինո Բրագադինին առաջարկում էր տարբեր շահավետ պայմաններ, սակայն վերջինս հրաժարվում էր դրանցից: Մինչև չսպառվեցին քաղաքի ռեսուրսներն ու պաշարները, նա չնստեց բանակցությունների: Օսմանցի փաշան խոստացավ թույլ տալ, որ պաշարվածները անխափան հեռանան քաղաքաից, սակայն երբ նրանք դուրս եկան քաղաքից թուրքերը հարձակվեցին ու շատերին կոտորեցին, իսկ գաղաքագլխին գլխատեցին ու նրա գլուխը տեղադրեցին իրենց նավի քթամասին:

1974թ. Օգոստոսին տեղի ունեցավ թուրքական բանակի երկրորդ գրոհը և նրանք գրավեցին Ֆամագուստան: Քաղաքից ամբողջությամբ դուրս բերվեց հույն բնակչությունը, մի մասն էլ փախուստի էր դիմել արդեն թուրքական ավիացիայի գրոհի ժամանակ:

Ի տարբերություն մյուս գրավված տարածքների, Վարոշա թաղամասն ամբողջությամբ արգելափակված էր թուրքական ուժերի կողմից և մինչ օրս մնում է արգելված գոտի ` նույնիսկ լրագրողների համար: Քաղաքի մնացած հատվածը բնակեցված է հիմնականում թուրք կիպրոսցիներով:

1974թ. Քաղաքի բնակչությունը կազմում էր 39 000, որոնցից 26 500` հույն կիպրոսցիներ էին, 8500` թուք, 4000 այլ էթնիկական խմբերի: Թուրքերի զավթելուց հետո հիմնական բնակչությունը թուրքեր են: 1998թ. տվյալների համաձայն` բնակչության թիվը մոտ 50 000 էր:

Աղբյուր:

wikipedia.org