Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը: Այն Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Կազմված է եկեղեցուց (1868—1887 թթ) և զանգակատնից (1858 թ): Ներկայում այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը:
Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ): Շահեն Մկրտչյանի կարծիքով, դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մեկ այլ եկեղեցի:
Զանգակատունը կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը: Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.
«Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպե և Ստեփանե և բոլոր Ղազանչիցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր կենդանի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում:
Շուշիի ջարդերից հետո` 1920 թ-ին տաճարը դադարեց գործել: Ազերիների իշխանության տակ անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ: Այդ ժամանակշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները: Մինչև ազատագրումը գտնվում էր կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր: Ղարաբաղյան պատերազմի ժամանկ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը:
Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից:
Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք, և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն: Մուտքի մոտ են գտնվում փողեր բռնած հրեշտակների արձանները, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանին:
2008 թ-ի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 700 զույգից, 500-ը պսակադրվեցին Ղազանչեցոցում, իսկ մնացածը` Գանձասարում:
Աղբյուր`
wikipedia.org
Լուսանկարները՝ religions.am