Սուրբ Թադեոսի կամ Կարա-Կելիսի վանքը հայկական ճարտարապետական հուշարձաններից է Իրանի Արտազ գավաոի Մակու քաղաքից 20 կմ հարավ-արևելքում: Կոչվել է նաև Ծործորու վանք հնում մտնում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Արտազ գավառի մեջ։ Վանքը կառուցված է դեղնավուն և կապտավուն սրբատաշ քարերով, Ավարայրի դաշտի հյուսիս-արևելյան կողմում, երեք կողմից լեռներով շրջապատված մի ձորակի հարթ եզրին, Ալական լեռան փեշին։
Թադեոս առաքյալը Հիսուսի 12 առաքյալներից էր, որն ըստ ավանդության, եղել է Հայաստան քրիստոնեություն բերողներից մեկը: Ավանդույթի համաձայն այստեղ եկեղեցի է կառուցվել մ. թ. 68 թվականին:
Միջին դարերում Թադեի վանքը եղել է Հայ գրչության նշանավոր կենտրոն, Այս վանքում ապրելու պատճառով Ծործորեցի են անվանվել Հովհաննես Երզնկացին և Զաքարիա եպիսկոպոսը։ 1316 թ. այս վանքում Հովհաննես Երզնկացին, որը մինչև վերջերս սխալմամբ նույնացվում էր Հովհաննես Պլուզ Երզնկացուն, գրել է «Մեկնութիւն Դանիէլի»-ն։ Այստեղ էլ նա վախճանվել է 1326 թ: Թադեի վանքում գործել է Արիստակես գրիչը, որը 1315 թ. օրինակել է Ներսես Շնորհալու «Մեկնութիւն Սաղմոսաց» և Նոր Ջուղայում պահվող 1330 թ. «Ավետարանը», ինչպես նաև Լամբրոնացու, Գր. Սկևռացու գործերը։ Այստեղ գրված ձեռագրերից մի քանիսը պահպանվել են։ Դրանցից ամենահինը 13-րդ դարի է։ Վանքի գրչագրերի մի մասր XX-րդ դարի սկզբներին էջմիածին է տեղափոխել Խաչիկ վարդապետ Դադյանը։
Վանքի մասին հիշատակում են Զենոբ Գլակը (IV դ.) և Մովսես Խորենացին (V դ.): Վանքը ըստ երևույթին կաոուցվե է V-րդ դարում, սկզբնական քրիստոնեական սրբավայրի տեղում, որը 1319թ. երկրաշարճի ժամանակ խիստ վնասվել է:
Վերակառուցվել է 1329թ-ին Զաքարիա եպիսկոպոսի օրոք և պարոն Մանվելի օժանդակությամբ, հետագայում 1653 թ-ին Մկրտիչ եպիսկոպոսի ջանքերով ընդլայնվել է և նորոգվել։
Մոտակայքում է գտնվում նաև Զաքարիայի գերեզմանը:
1819-30թթ. հին եկեղեցուն կից ավելացվել է նաև դեղնավուն քարերով կառուցված քառամույթ գմբեթավոր եկեղեցին, որը ճարտարապետական հորինվածքով շատ նման է Էջմիածնի Մայր տաճարին։ Երկու եկեղեցիներն էլ ունեն խաչաձև հատակագիծ և վեհաշուք գմբեթներ։ Եկեղեցիների վրա կան բուսական, երկրաչափական և մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներ, արձանագրություններ։ Մինչև 1833 թ. Ատրպատականի հայկական եկեղեցական թեմական կենտրոնն էր։
Վանքը պարսպապատ է, անկյուններին բոլորաձև աշտարակներով: Բացի հիմնական պարսպից, որի պարագծով տեղադրված են օժանդակ սենյակները (հյուրատներն, խուցեր, տնտ. սենյակներ), արևմուտքից կից է երկրորդ պարսպապատ տարածությունը՝ օժանդակ կառույցներով: Վանքի շրջապարիսպներից դուրսգտնվում են ձիթահանը, գոմերը և օժանդակ շինությունները։ Վանքի մոտակայքում կա հինգ մատուռ:
Զանգակատան և երկրորդ կառույցի ճակատները շրջառված են կամարակապ որմնասյուներից կազմված «խորշերի» գոտիով: «Խորշերի» ներսը նույնպես զարդարված է թեմատիկ որմնաքանդակներով: Այնուհետև դեպի վեր կառույցը երիզվում է քանդակազարդ, երկշար, կենդանական ու բուսական ոճավորված թեմաների գոտիով: Ապա, մինչև ավարտ, կառույցը երիզվում է երեք շարք պարզագույն քիվերով, որոնցից առաջին երկուսով սահմանափակվող մասը մշակված է որմնասյուներով, բարձրաքանդակներով և լուսամուտներով: Ազատ տարածություններում քանդակված են սրբապատկերներ և հայ եկեղեցու նշանավոր դեմքեր: Եկեղեցին արտաքուստ շրջառող հարթաքանդակների համակարգը ավանդաբար կապվում է վաղ քրիստոնեության շրջանի հայկ. արվեստին (Զվարթնոց, Աղթամարի Սբ. Խսաչ): Թադեոսի վանքը պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից էր:
Հուշարձանի պահպանվածությունը։ Վանքն այժմ կանգուն է՝ լավ պահպանված և գործում է։ Համալիրը և ուխտավայր է ծառայում ոչ միայն հայ քրիստոնյա համայնքին, այլև իրանցի մահմեդականներին: Ամեն տարի հուլիսամսին այստեղ ուխտագնացության են գալիսշատ հայեր՝ Իրանից ու այլ երկրներից։ Թադեի վանքի ուսումնասիրությամբ վերջին ժամանակներում զբաղվել է գերմանացի Վոլֆրամ Կլայսը։
Հուշարձանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում և տնօրինության տակ։ Հուշարձանը շրջապատի հետ «ՅՈւՆԵՍԿՕ»-ի Թեհրանի հուշարձանների պահպանության ինստիտուտի կոմղից վերցված է պահպանության:
Եկեղեցում տեղի է ունենում տարվա մեջ միայն մեկ ծառոյություն` Սբ. Թադեոսի օրը /մոտավորապես հուլիսի 1-ին/: Այս օրը այստեղ են գալիս ուխտագնացներ ամբողջ շԻրանական հայկական համայնքներից և այլ երկրներից:
Աղբյուր:
wikipedia.org
livejournal.com