7-րդ դարի գմբեթավոր խաչաթև եկեղեցի է: Գտնվում է Բյուրականից 1 կմ հյուսիս արևելք:
Արևելյան խաչաթևը կիսաշրջանաձև է, մյուսները` ուղղանկյուն:
Հյուսիս արևելյան ակյունում ունի ոչ մեծ ավանդատուն:
Գմբեթատակ քառակուսին տրոմպների միջոցով փոխանցվել է արտաքուստ ութանիստ թմբուկին:
Արևմտյան խաչաթևի տանիքին 13-րդ դ. ավալացվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն: Մնացած թևերի թաղածածակերը և գմբեթը փլված են:
Հուշարձանի արևելյան կողմում կանգուն է 13-րդ դարի կոթող-խաչքարը: