ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մեղմել է սահմանափակումները զինվորականների արտաքին տեսքի նկատմամբ: Այժմ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին թույլատրվում է հագնվում և զարդարվել, այնպես, ինչպես պահանջում են նրանց համոզմունքները: Դրանց թվում են նաև սիկհերը, որոնք Հնդկաստանի էթնիկ և կրոնական համայնքի ներկայացուցիչներն են: Նրանց առավել ճանաչելի հատկանիշներից են ավանդական գլխածածկոցները ու մորուքները:
Կրոնական համոզմունքները, այդ թվում արտաքին տեսքին վերաբերող, սիկհերի կյանքում հիմնական բաղադրիչներից են: Նվիրվածությունը դրանց դաժան խաղ է խաղացել նրանց հետ սեպտեմբերի 11-ի տեռորսիտական հարձակումներից հետո: Շատ սիկհեր հայտնվում են գազազած ամերիկացիների ձեռքերում, նրանց շփոթելով մահմեդականների հետ:
Իսլամի հետ սիկհերին կապում է միայն ընդհանուր պատմությունը: Ծագելով մահմեդական Սուլթանությունում է XVII դարում, սիկհերը ստիպված էին հարմարվել թշնամական միջավայրում: Արդյունքում, շատ խաղաղ կրոնական համոզմունքների հետևորդները ձեռք են բերել դաժան մարտիկների համբավ, ովքեր ունակ են հակահարված տալ յուրաքանչյուրին: Բախումներ սիկհերի և հնդիկ իշխանությունների միջև դադարել են ոչ շատ վաղուց` 1980-ականներին: