Վանքը գտնվում է Ֆամագուստ քաղաքից հյուսիս-արևմուտք, կարմելիտների եկեղեցու դիմաց: Ամրոցի դերակատարություն ունեցող վանքը կառուցվել է 1346թ.` Կիլիկիայի հայ փախստականների կողմից: Այն կառուցված է այդ ժամանակաշրջանի հայական ճարտարապետության ոճով` հունակիպրոսական տարրերով: Վանքը Կիպրոս կղզու հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից էր, որտեղ ապրել ու ստեղծագործել է Ներսես Լամբրոնացին:
1571թ.-ից սկսած վանքը չի շահագործվել: 1907թ. հնեաբանական դեպարտամենտը վերանորոգել է այն, իսկ 1936թ. այն վերադարձվել է Հայ Առաքելական եկեղեցուն: 1945թ. վանքը կրկնակի օծել է արքեպիսկոպոս Գևորգ Չեբեյանը, բայց արդեն 1957թ. այն այրվել է թուրք կիպրոսցիների կողմից: 1963—1964թթ. Դեպքերից հետո վանքը և դրա մերձակա տարածությունը անցնում է ծայրահեղական թուրք-կիպրոսցիների ձեռքը, իսկ արդեն 1974թ. օգոստոսին` թուրք զինվորականներին: Այդ ժամանակաշրջանից մուտքը վանք արգելվեց, քանի որ այստեղ տեղակայվեց զինվորական բազա: Արգելքը մասնավորապես վերացվեց 2003թ.:
Աղբյուր:
wikipedia.org
alisaphotos.ru