Աստվածածնի եկեղեցին (Վերսալ)

Աստվածածնի եկեղեցին ժամանակագրական առումով Վերսալում կառուցված առաջին եկեղեցին է: Այն նախագծվել է Ժուլ Արդուեն-Մանսարոմի կողմից` Լյուդովիկոս XIV-ի պատվերով:

Եկեղեցու կառուցումը տևել է երկու տարի, առաջին քարը դրվել է 1684թ. մարտի 10-ին, իսկ 1686-ի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել եկեղեցու օծումը: Սա քաղաքի առաջին համայնքային եկեղեցին էր, որն առաջին շրջանում ծառայում էր նաև Վերսալյան արքունիքին:

Լյուդովիկ XIV, Լյուդովիկ XV և Լյուդովիկ XVI թագավորները մասնացում էին այս եկեղեցու Ավագ շաբաթվա և հաղորդության արարողակարգերին: Թագավորական ընտանիքի մկրտությունները, ամուսնությունները, մահվան դեպքերը, արձանագրվել են հենց այս եկեղեցու ծխական մատյանում:

1789 թվականի մայիսի 4-ի հեղափոխությունից առաջ այս տաճարից է դուրս եկել Սուրբ Ապաշխարհության երթը, որը շարժվել է դեպի Սեն – Լուի տաճար, որտեղ տեղի է ունեցել Գլխավոր Նահանգների բացման հանդիսավոր ծառայությունը:

2005թ. Օգոստոսի 4-ից Աստվածածնի եկեղեցին ընդգրկվել է պատմական հուշարձանների շարքում:

Աղբյուր:

wikipedia.org

livejournal.com