Բուլղարիայի Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Սուրբ Ստեփանոսի եկեղեցին (թուրք. Aya Stefan կամ Bulgar Kilisesi), ուղղափառ եկեղեցի է, ի պատիվ նահատակ սուրբ Ստեփանոսի, որը պատկանում էր Ստամբուլի բուլղարական համայնքին (իրավաբանորեն Կոնստանտինոպոլսի Պատրիարքությանը): 2012թ. Թուրքիայի կառավարությունն այն վերադարձրել է բուլղարական համայնքին: Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է չուգունից և այդ մետաղից կառուցված եզակի տաճարներից է, որը պահպանվել է ամբողջ աշխարհում:

1872 թվականի մայիսի 11-ին Էկզարք Անֆիմը, հակառակ Կոստանդնապոլսի Պատրիարքարանի արգելքի, իրականացրեց Կիրիլի և Մեթոդիոսի Սրբերի հիշատակին նվիրված պատարագ, որի ընթացքում հանդիսավորությամբ կարդաց Բուլղարիայի եկեղեցու ինքնավարության (ավտոկեֆալության) հռչակման ակտը:

Բուլղարացիները Օսմանյան կայսրության տարածքում էին գտնվում և ենթարկվում էին Կոստանդնապոլսի Տիեզերական պատրիարքարանին, բայց XIX դարում, ազգային գիտակցության աճով պայմանավորված, հարց բարձրացավ ազգային ուղղափառ եկեղեցու ձևավորման, ինչպես նաև, եկեղեցական շենքերի շինարարության, որտեղ ծառայությունները կանցկացվեին սլավոնական լեզվով: Այստեղ պետք է հիշեցնենք, որ Պատրիարքարանը ծառայում էր Օսմանյակ կայսրությանը և ծառայում էր տարբեր ուղղափառ ազգություններին կենտրոնական իխանությանը ենթարկեցնելուն: Բաձրաստիճան հոգևորականները հիմնականում ազգությամբ հույներ էին, ինչը դժգություններ էր առաջացնում:

1849 թ.-ին, Անֆիմ IV-ի 2-րդ պատրիարքության շրջանում, Կոստանդնուպոլսի պատրիարքության ազգությամբ բուլղարացի սպասավորների կարիքների Մոլդովայի արքայազն Շտեֆան Վոգորիդիսը նվիրաբերել է Տիեզերական պատրիարքարանի նստավայրից ոչ հեռու գտնվող մի փայտե շինություն:

Հրդեհից հետո, որի պատճառով վնասվել էր, որոշվում է կառուցել նոր շենք` ավելի մեծ չափերի: 1890թ. հունիսի 25-ին սուլթանի հրամանով թույատրվում է Փայտե եկեղեցու տեղում կառուցել նոր շենք, որի հիմնաքարը դրվում է 1892թ. ապրիլի 27-ին` էքզարխ Հովսեփ I-ի կողմից:

Երկաթյա կարկասները ընտրվում են այն պատճառով, որ տեղի հիմքը թույլ էր երկաթբետոնե կառույցի համար: Տաճաի նախագծի հեղինակն էր ստամբուլցի հայ` Հովսեփ Ազնավուրը: Երկաթյա մասերի պատրաստման համար հայտարարված միջազգային մրցույթում շահում է ավստրիական R. Ph. Waagner կազմակերպությունը: Մոտ 500 տոննա կշռող մետաղական կոնստրուկցիաները, որոնք պատրաստվել էին Վենայում, 1893—1896թթ., նավերով ուղևորվում էին դեպի Ստամբուլ:

Եկեղեցու կմախքը պտրաստված է չուգունից, իսկ պատերը մետաղական թիթեղներից, որոնք զոդումներով ու այլ միջոցներով ամրացված են հիմնասյուներին:Երկաթյա եկեղեցու պատրաստումը ավարտվել է 1896թ. հուլիսի 14-ին: Հին փայտյա եկեղեցուց պահպանվել է միայն խորանի քարը, որպես պատմական հուշանմուշ: