Զատիկ

Զատիկ (հուն. πάσχα, լատ. Pascha, եբրաերեն. פסח‎ [Pesaḥ]  — « անցնել ինչ-որ բանի կողքով»), ինչպես նաև` Քրիստոսի Հարություն (հուն. Ἡ Ανάστασις τοῦ Ἰησοῦ Χριστοῦ) —տարվա մեջ ամենահին և կարևոր աստվածապաշտական քրիստոնեական տոներից է: Այն նվիրված է Հիսուս Քրիստոսի հարությանը: Ամեն տարի այն նշվում է ըստ լուսնային օրացույցի, որն այն դարձրել է շարժական տոներից մեկը:

Հրեաների համար Զատիկը (Պեսախը) ամենակարևոր տոնն է: Այն նշվում է ամբողջ շաբաթվա ընթացքում և սկսվում է հուդդայական գարնանային նիսան ամսվա 15-ից: 2014թ. տոնը կնշվի ապրիլի 15-22-ը:
Այն նվիրված է աստվածաշնչյան պատմության գլխավոր իրադարձությանը՝ հրեաների Եգիպտոսից դուրս գալուն ու ժողովրդի 400-ամյա գերությունից ազատվելուն, որը համարվում է հրեական ժողովրդի պատմության սկիզբը:
Տոնը նման անվանում է ստացել ի հիշատակ այն բանի, թե ինչպես մահվան հրեշտակը անցավ հրեաների տների կողքով՝ սպանելով միայն եգիպտացիների առաջնեկներին:
Պեսախը տոնելու կարգը մանրամասն նկարագրված է Սուրբ գրքում՝ Թորայում: Պեսախի գագաթնակետն է համարվում երեկոյան ընթրիքը՝ «սեդերը» (կարգ), որը կատարվում է տոնի առաջին ու երկրորդ գիշերը:
«Սեդերի» ժամանակ արտասանվում են աղոթքներ, երգվում են սաղմոսներ: Տոնի անբաժան մասն է ընթրիքի սեղանին կարիքավորներին ու բոլոր նրանց հրավիրելը, ովքեր չեն կարող տոնը նշել ընտանիքի գրկում: Արգելված է այդ օրերին ուտել խմորից պատրաստված ուտելիքներ, դրա համար, տոնից դեռևս մեկ շաբաթ առաջ հրեաներն իրենց տներում մաքրություն են անում և հեռացնում ամեն հացամթերքի նույնիսկ մնացուկները: Բացի այդ, յուրաքանչյուրը պարտավոր է խմել 4 բաժակ գինի և ուտել ձիթապտղի չափի մի կտոր մացա (առանց թթխմոր հաց):
Ընթրիքն ավարտվում է հետևյալ բառերով. «Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»:

Ուղղափառ եկեղեցին Զատիկը հաշվառում է ալեքսանդրյան օրացույցով, որը կողչվում է նաև ղեպտական, այն դեպքում, երբ Հռոմեա-կաթոլիկական և բողաքական եկեղեցիները օգտվում են գրիգորյան օրացույցից: Սա այն պատճառով, որ ուղղափառները հետևում են Նիկեյան ժողովի այն որոշմանը, որ քրիստոնեական Զատիկը պետք է տոնվի հրեականից մեկ շաբաթ ուշ: Նույն ժողովն էլ որոշեց, որ այն պետք է լինի գարնանային օրահավասարության առաջին լիալուսնին հաջորդող կիրակին:
Ինչպես ուղղափառները, կաթոլիկները փոխանակվում են ներկած հավկիթներով:
Այս ավանդույթի ակունքները մեզ են հասնում դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից, քանի որ հավկիթները խորհրդանշում են պտղաբերություն և նոր կյանքի սկիզբ: Քրիստոնեության մեջ այն Քրիստոսի վերածննդի խորհուրդն է:
Նախքան տոները եվրոպական հիմնական հրապարակներում բացվում են զատկական տոնավաճառներ, որտեղ վաճառվում են թեմատիկ տարբեր ձեռագործ իրեր:  Շատ կաթոլիկներ կազմակերպում են թատերչական ներկայացումներ` Քրիստոսի կյանքի, մահվան, վերածննդի աստվածաշնչյան թեմաներով:

Կաթոլիկները պահում են նաև Մեծ պահք, որը նրանց մոտ ավելի մեղմ է: Կաթնամթերքներ օգտագործել արգելվում է միայն Ավագ չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերը: ՆՊահքի մնացած օրերը չեն օգտագործում միայննմսամթերք, իսկ կաթ և ձու կարելի է:

Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը տոնում է կԿաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների պես` ապրիլի 20-ին:
Հայկական եկեղեցին այն համարում է տարվա կարևոր տոնը` Տոների տոնը: Հայերը նույնպես իրար նվիրում են ներկած հավկիթներ և անթթխմոր բլիթներ (կուլիչներ):

Բողքականության համար այն Սուրբ Ծնունդից հետո երկրորդ կարևոր տոնն է: Նրանք նշում են այն նույն օրը, ինչ կաթոլիկներն ու ուղղափառները:
2014թ. այն բացառիկ տարեթվերից է, որ ամբողջ աշխարհի քրիստոնեական հարանվանությունները նշում են Զատիկը նույն օրը:

Եվրոպական երկրներից մեծ մասում Զատիկին հաջորդող շաբաթը համարվում է արձակուրդային աշակերտների և ուսանողների համար: Շատ երկրներ այն տոնում են որպես պետական տոն: Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, Լատվիայում, Պորտուգալիայում, Խորվատիայում և լատինամերիկայն շատ երկրներում պետականորեն Ավագ ուրբաթը նույնպես համարվում է հանգստյան օր: Զատկական եռօրյակը Իսպանիայում համարվում է պետական տոն: