Էրմենչիչ վանքը

Էրմենչիչ վանքը  (սերբերեն՝  Манастир Јерменчић, Manastir Jermenčić — Հայկական վանք)  Սերբական ուղղափառ եկեղեցու Տիմոկիի թեմին պատկանող եկեղեցի է։ Ըստ ավանդույթի  վանքը հայերն են հիմնել։

XIV դարի վերջին, Կոսովայի սերբա-օսմանական հայտնի ճակատամարտից առաջ օսմանցիների կազմում գտնվող մի քանի հազարանոց հայկական գունդը, իմանալով, որ պետք է կռվեն իրենց հավատակիցների դեմ, լքում են օսմանցիների ճամբարը և միանում սերբերին։

Ճակատամարտից հետո հայ զինվորները մնում են Սերբիայում և Օզրեն սարի մոտ բնակավայր են հիմնում՝  Էրմենչիչը։  1392-ին բնակավայրի մոտ կառուցվում է Էրմենիչիչի վանքը, որտեղ, ըստ ավանդույթի,  ծառայել է մոտ 400 վանական։ Ըստ մեկ այլ վարկածի, վանքը հիմնադրել են Թուրքիայից  փախած հայ  միաբանները։

1796-ին թուրքերը վառում են եկեղեցին, իսկ վանականները լքում են մենաստանը։ 1806-ին այն վերականգնվում է և վերածվում զինվորական հոսպիտալի, սակայն 1815-ին այն նորից է ավերվում և 1892-ին նորից վերականգնվում։ 1926-ին վանքը փլուզվում է և 20-րդ դարի 80-ականներին վերականգնվում է և գործում է մինչ մեր օրերը։