Հունվարի 15-ից մինչև մարտի սկիզբը Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պրայագրաջ (նախկին անվանումը՝ Ալլահաբադ) քաղաքում մոտ 120 միլիոն ուխտագնացներ հավաքվում են Սանգամ տեղանքում, որտեղ հատվում են Գանգ, Յամունա և միֆական Սարասվատի գետերը։
Հնդիկները հավատում են, որ Կումբխա Մելե (Սափորի Տոն) տոնի ժամանակ եթե այդ վայրում լոգանք ընդունեն, ապա կմաքրվեն մեղքերից և կազատվեն վերածնունդների շրջապտույտից, այսինքն կհասնեն երանության՝ «Մոկշայի» վիճակին։
Տոնակատարության հիմքում ընկած է անմահության նեկտար պարունակող սափորի համար վերին և ստորին ուժերի միջև ընթացող հավերժ պայքարը։
Տոնակատարությունն անցկացվում էր 12 տարին մեկ վերջերս Ալլահաբադից Պրայագրաջ վերանվանված քաղաքում։
Միայն առիջին օրվա ընթացքում սպասվում է մոտ 15 միլիոն ուխտագնացների ժամանումը, սակայն ամենաշատ ուխտագնացներ սպասվում են փետրվարի 4-ին՝ մոտ 30 միլիոն մարդ։