Կումբխա Մելա՝ հնդիկների ազատագրումը մեղքերից

Հունվարի 15-ից մինչև մարտի սկիզբը Հնդկաստանի հյուսիսում գտնվող Պրայագրաջ (նախկին անվանումը՝ Ալլահաբադ) քաղաքում մոտ 120 միլիոն ուխտագնացներ հավաքվում են Սանգամ տեղանքում, որտեղ հատվում են Գանգ, Յամունա և միֆական Սարասվատի գետերը։

Հնդիկները հավատում են, որ Կումբխա Մելե (Սափորի Տոն) տոնի ժամանակ եթե այդ վայրում լոգանք ընդունեն, ապա կմաքրվեն մեղքերից և կազատվեն վերածնունդների շրջապտույտից, այսինքն կհասնեն երանության՝ «Մոկշայի» վիճակին։

Տոնակատարության հիմքում ընկած է անմահության նեկտար պարունակող սափորի համար վերին և ստորին ուժերի միջև ընթացող հավերժ պայքարը։

Տոնակատարությունն անցկացվում էր 12 տարին մեկ վերջերս Ալլահաբադից Պրայագրաջ վերանվանված քաղաքում։

Միայն առիջին օրվա ընթացքում սպասվում է մոտ 15 միլիոն ուխտագնացների ժամանումը, սակայն ամենաշատ ուխտագնացներ սպասվում են փետրվարի 4-ին՝ մոտ 30 միլիոն մարդ։

Կումբխա Մելեյի տոնակատարությունները

  • Գանգ, Յամունա և միֆական Սարասվատի գետերը հատման վայրում գտնվող ուխտագնացության վայրը։
  • Սպասվում է մոտ 120 միլիոն ուխտագնացների ժամանումը։ Համեմատության համար Մեքքայի Հաջին մասնակցում են մոտ 2․5 միլիոն մուսուլման։
  • Ուխտագնացության օրը, վայրը և տևողությունն որոշում են աստղագետները։
  • Կումբխա Մելեյի վերջին տոնակատարությանը՝ 2013, մասնակցել է մոտ 100 միլիոն ուխտավոր։ Անցած տոնը կոչվում էր Մահա (Մեծ) Մելե։ Մահա Մելեները տեղի են ունենում 144 տարին մեկ։
  • 1946-ից սկսված տոնակատորությունների ժամանակ կազմակերպվում է վրանային քաղաքներ, որտեղ կարող են միմյանց գտնել իրար կորցրած հարազատները։
  • Այս տարի արդեն կազմակերպվել է նման 15 վրանային քաղաք։ Կազմակերպվել է նաև միմյանց կորցրած հարազատների համար տեղեկատվության կենտրոն։