Բելոգորսկի շրջանի Տոպոլևկա գյուղում /նախկինում` Տոպտի, Տոպլը, Տոպլու/ պահպանվել են երկու հայկական եկեղեցիների մնացուկներ, որոնք վերաբերում են XIV դարին: Դրանցից մեկը կոչվում է Սուրբ Սարգիս և տեղադրված է գյուղի կենտրոնում: Երկրորդը` Սուրբ ուրբաթ, որը գտնվում է հարավ-արևմտյան ծայրամասում: Այդ հնագույն կառույցները ներկայացնում են Ղրիմում միջնադարյան քրիստոնեական ճարտարապետության նմուշներ և փաստում են, որ այստեղ եղել է բազմանդամ հայկական համայնք:
Տոլպը հնագույն գյուղ է` XVII—XVIIIդդ., բնակեցված հայերով, թեպետ պատմաբան Ա. Ի. Մարկևիչը, ուսումնասիրելով 1653թ. Կառուցված հայական եկեղեցու մնացուկները, գտնում է, որ այն վերակառուցված է ավելի հին հունականից: Առաջին գրառումները Տոպլու-կեյ գյուղի մասին հանդիպում ենք Էվլիա Չելեբիի «Ճամփորդությունների գրքում»` 1667թ.:
«Դա հայ անհավատարիմների գյուղ է, որը տեղադրված է ժայեռապատ հովտում, հարյուր տներով: Բոլոր տներն այստեղ իրար նման են և նման են Էրզրումի երկրի տներին, որոնք կառուցված են սոճու գերաններից, սոճու գերանների գմբեթներով` ծիծեռնակի թևերի նման: Բլուրներից մեկի վրա կառուցված է նրանց եկեղեցին, նրանց զբոսավայրը»:
1774թ. Խանության հաստատումից հետո, 1778թ. կատարվեց հույների ու հայերի վերաբնակեցում Ղրիմից:
Ըստ Ա. Վ. Սուվորովի «Ղրիմից քրիստոնյաների Մերձազով արտաքսման տեղեկատուի»` Տատլի գյուղից արտաքսվել են մոտ 212 հայեր, հավանաբար, դրանից հետո գյուղը ամբողջությամբ դատարկվել է, քանի որ 1784թ. Ղրիմի Կամերալ նկարագրում, որը կազմված էր 1783թ. Ռուսաստանին անմիջապես միանալուց հետո, ոչ բնակեցված, ոչ լքվածների ցանկում նույնանուն բնակավայր նշված չէ: