Հնագույն գործող վանք Թուրքիայում. Մոր-Գաբրիել վանք

Մոր-Գաբրիել վանքը (Սուրբ Գաբրիիլան) պատկանում է Սիրիայի Հակոբիկյան եկեղեցուն, որը գտնվում է Թուրքիայի Մարդին քաղաքի արվարձանում, Սիրիայի սահմանին մոտ: Այն հիմնվել է 397թ. Սիրիայի ասորի միաբնակ վանականների կողմից:

Մոր-Գաբրիել վանքը աշխարհի ամենահին գործող վանքերից է, որտեղ ծիասկատաարություններն իրականացվում են հին սիրիական լեզվով: Այստեղ ապրում են մոտ 60 ճգնավորներ, կուսակրոն քույրեր, ինչպես նաև , անչափահասներ, ովքեր սովորում են մոտակա դպրոցներում: Ամեն տարի վանքը են այցելում մոտ 70 հազար ուխտագնացներ:

Ցավոք, նույնիսկ նախկինում հզոր ասորական համայնքի մնացուկներին տեղի քրդերն ու թուրքերը հանգիստ չեն թողնում: 90-ականների վերջին, Չելեբի մոտակա քրդական գյուղի բնակիչները պահանջում էի իրենց վերադարձնել հողերը, որոնց վրա կառուցված է վանքը: Ըստ նրանց` նախկինում այստեղ եղել է մզկիթ, իսկ հողերը պատկանել են ինչ-որ քուրդ տոհմի, որից սերվում են գյուղի բնակիչները: Գյուղացիները բազմիցս վնասել են վանքի խաղողի այգիները, որպեսզի ասորիներին պարտադրեն  լքել այդ վայրը: Գործը նույնիսկ հասել է հարևան Միդյատ քաղաքի դատարանը, որտեղ իսլամական «Արդարության ու զարգացման» կուսակցությունը միանշանակ աջակցում էր քրդերին` խոչընդոտելով իրականացնել արդարադատությունը:

2009թ. հունվարի 11-ին Սիրիական Հակոբիկյան եկեղեցու մոտ հազար անդամներ դուրս եկան Բերնի (Շվեցարիայի) փողոցներ, որպեսզի ցուցադրեն իրենց աջակցությունը Թուրքիայի հավատակից եղբայրներին: Այդ ցույցը ազդեց դատական գործընթացի վրա և դատարանը վճիռ կայացրեց` ի պաշտպանություն Մոր-Գաբրիելի:

Ավելի վաղ, Եվրոպական եկեղեցիների համաժողովը քննադատել էր Թուրքիային, որն ըստ նրանց` չի ապահովում եկեղեցիների իրավական պաշտպանվածությունը: համաժողովը հայտարարել էր, որ տիրապետում է համապատասխան փաստերի, որոնք ապացուցում են, որ հարևան գյուղերի քրդերն ու արաբները զբաղեցնում են վանքին պատկանող հողատարածքներ:

2009թ. դեկտեմբերի 19 Համաժողովի հայտարարագրում, որը ներառում է 120 ուղղադավան, կաթոլիկ, անգլիկան, բողոքական եկեղեցիներ, կոչ է արվել Թուրքիայի կառավարույթյանը թույլ չտալ վանքի և դրան պատկանող հողատարածքների ոչ իրավական շահագործումը: Նաև կոչ է արվել հարգել իրենց հավատակից եղբայրների իրավունքները և քննադատել քրիստոնեական եկեղեցիների իրավական պաշտպանվածության բացակայությունը այդ երկրում:

Աղբյուր:

wikipedia.org

blagovest-info.ru

fototelegraf.ru