Մրենի տաճարը

Մրենի տաճար, գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի Թուրքիայի տարածքում։ Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից, շինարարությունն ավարտվել է 639-640թթ։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը` 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22,0 մ երկարություն։ Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է վսեմ պարզությամբ, ծավալները` ակնահաճո համաչափություններով /:  Մրեն տաճարի հարավային ճակատամասը վերջերս փլուզվել է:

«Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը» (World Monuments Fund) վտանգված հուշարձանների ցուցակի մեջ այս տարի Թուրքիայից ներառել է Կարսի հայկական Մրենի տաճարը:
Սկսյալ 1996 թվականից նշյալ հիմնադրամը 2 տարին մեկ դիտարկում է անցկացնում` պարզելու, թե մշակութային արժեք ունեցող հուշարձաններից որոնք  հայտնվել վտանգի տակ:
2014 թվականի ցուցակում 41 տարբեր երկրից ընդգրկված է 67 հուշարձան։

 

Լուսանկարները՝
Աղբյուր` livejournal.com  | kromni