Նովրուզ

Նովրուզը (21 մարտի) (պարսկերեն նշ է نوروز‎ — «նոր օր»), որը իրանական և թուրքական ժողովուրդների համար Միջազգային օր է, արևային ասղագիտական օրացույցով Նոր տարի: Նովրուզ բայրամը հանդիսանում է ազգային ավանդույթ, որն անմիջական կապ չունի իսլամական ավանդույթների հետ:

Այդ տոնի ծագումը ունի բավական հին արմատներ: Պաշտոնապես այն ընդունվել է Աքեմենյան կայսրության օրոք` որպես զրադաշտական տոն: Շարունակում է համատեղ նշվել իսլամական զավթումներից հետո մինչև մեր օրերը: Ժամանակակից Նավրուզը տոնվում է գարնանային օրահավասարության օրը:
Պետք է նշենք, որ Մերձարևելքում Նեվրուզը նշվում է այն ժողովուրդների կողմից, որոնք ապրել են այնտեղ մինչև արաբների գալը, իսլամի տարածումը և արաբական էմիրույթունների ծագումը:
Համապատասխանաբար այն չի տոնվում արաբների կողմից: Թուրքիայում 1925-1991թթ. Նեվրուզը պաշտոնական արգելված էր: Սիկրիայում այն արգելված է մինչ օրս:

Խորհրդանիշներն են`
1. Խնձորը (Սիբ), որը խորհրդանշում է մրգերն ու առողջ սնունդը, որը տերերին պետք է բերի գեղեցկություն և առողջություն: Այն կանացի աստվածության Սեփանդարմազի սիմվոլ է, որը բերում է առողջություն և հոգատարություն:
2. Ցորենի ծիլերից պատրաստված քաղցրավենիքը (Սամանուն), որը սրբության ու պտղաբերության խորհրդանիշ է, մատուցվում է աստծուն ի նշան գոհության նախորդ տարվա սննդի ու ցորենի համար, ինչպես նաև` զրադաշտական Շախրիվար աստվածությունը:
3. Վայրի ձիթապտուղը (Սենդժեդը) խորհրդանշում է սերը և զրադաշտական Հորդադ աստվածությունը:
4. Սխտորը (Սիր) բնական ու ժողովրդկան բժշկության խորհուրդն է, որը պահպանում է ընտանիքի անդամների առողջությունը: Այն նաև Ախուրա-մազդի` գլխավոր զրադաշտական աստծո խորհրդանիշն է:
5. Սումախը, որի պտուղները լինելով արևագույն, խորհրդանշում են բարու հաղթանակը չարի, Ախուրա-Մազդիինը` Աքրիմանի նկատմամբ, ինչպես նաև, իրանցիների շատ սիրելի համեմունքների խորհուրդն է: Այն նաև Բահման աստվածության խորհուրդն է, որը միևնույն ժամանակ անձրևի ու արևածագի խորհուրդն է:
6. Քացախը (Սերկեն) կրքի և իմաստության խորհուրդն է, որը նվիրում է իրանցիներին կյանքում շատ անհրաժեշտ համբերություն և մաքրություն: Խորհրդանշում է Ամարդադ զրադաշտական աստծուն:

Նարուզին ընդունված է նաև ձու ներկել: Տանտիրուհիներն այնքան ձու պետք է ուտեն, քանի երեխա որ ունեն:

Իրանցիները այս տոնի կապակցությամբ 10-12 օր արձակուրդ են ստանում: Կազմակերպվում են հյուրընկալություններ, տնայցեր, ճամփորդություններ: Ձմեռ Պապի փոխարեն այստեղ հանդես է գալիս ուրախ Խաջի Փիրուզը` պայծառ հագուստներով, սև մուրով ներկված դեմքով, որը քայլում է փողոցներով ու թմբկահարում:

Ընդունված է, որ մեծերը նվերներ են տալիս փոքրերին: Տարվա 13-րդ օրը իրանցիները, ի նշան տոների ավարտի, մեկնում են քաղաքից դուրս (համարվում է, որ 13-րդ օրը պետք է լքել տունը, հակառակ դեպքում ամբողջ տարին սպասվում են դժբախտություններ):