Ուղղափառություն, հոգևորականություն, Եթովպիա

Քրիստոնեությունը Եթովպիա է մուտք գործել դեռևս կաթոլիկների և ուղղափառների երկփեղկումից երկար դարեր առաջ:  Շատ աստվածաբաններ եթովպիական կրոնը համարում են սկզբնական քրիստոնեությանը հարազատ մնացած ուղղություն, որը զերծ է կրոնական բանավեճերի ու նորամուծությունների ազդեցություից:

Ներկայումս Եթովպիացիների մեծ մասը միաբնակներ են: Երկրի կրոնական համայնապատկերն ունի հետևյալ տեսքը` քրիստոնյա միաբնակներ` 50.6 %, բողոքականներ`10.2 %, մուսուլմաններ` 30.8 %, տեղական մշակույթներ` 4.6%, այլ կրոնների հետևորդներ` 1.8%:

Նոր Կտակարանի համաձայն քրիստոնեությունն այստեղ մուտք է գործել դեռևս առաջին դարում` Փիլիպոս առաքյալի միջոցով: Եթովպացիների առաջին քրիստոնյա լուսավորիչը համարվում է հռոմեացի Տիրոս Ֆրոմենտացին, ով նավաբեկության էր ենթարկվել Կարմիր ծովի աֆրիկյան ափին:

Ժամանելով Աֆրիկա Ֆրոմենտացին վաստակեց Աքսեմոս կայսեր վստահությունը և մկրտեց նրա որդուն` Էզանին, ով հետագայում նույնպես դարձավ կայսր: 330թ. Էզանը քրիստոնեությունը հայտարարում է պետական կրոն:

Մինչև 1959 թ, Եթովպիայի ուղղափառ եկեղեցին Ղպտի Եկեղեցու մի մասն էր: Սակայն, 1960 թ., Կայսրը Հեյլ Սելան էր եկեղեցին հայտարարեց ինքնավար, և չորս տարի անց Ղպտի եկեղեցին ճանաչեց Եթովպիայի եկեղեցուն որպես ինքնավար` ավտոկեֆալ եկեղեցի:

Նրանց հավատքի հիմնական խորհրդանիշը խաչն է: Պարզապես այստեղ երբեմն շատ յուրահատուկ կերպով են այն երկրպագում. Օրինակ` կանայք խաչը դաջում են իրենց ճակատի կենտրոնում: Խաչակնքվում են երկու մատով, բայց ոչ ինչպես կաթոլիկները, այլ խաչում են երկու հարակից մատները: Եվ, թերևս, հիմնական տարբերությունը Սուրբ Երրորդության դոգմատի բացակայությունն է: Մնացած հարցերում տարաձայնությունները մյուս քրիստոնյաների հետ շատ չեն:

1994թ. մարդահամարի տվյալների համաձայն քրիստոնյաները բնակչության մոտ 61%-ն է կազմում, որոնց կեսը պատկանում է Եթովպական եկեղեցուն:

Եթովպացի քրիստոնյաները հետևում են Հին ուխտի որոշ պատվիրաններին, որոնք քրիստըոնյաների մեծ մասը վաղուց չեն հետևում: Դրանք են, մասնավորապես, սննդակարգի ու արական սեռի մանուկների թլպատմանը վերաբերող օրենքները, վերջինս իրականացվում է Հին կտակարանի պատվերներին համապատասխան` ծննդից հետո 8-րդ օրը:

Մինչև XX դարը Եթովպական եկեղեցին գերակայող դիրքում էր նաև կրթական ոլորտում: Դա փոխվեց, երբ ընդունվեց աշխարհիկության սկզբունքը կրթույան մեջ:

2007թ. Ղպտի և Եթովպական եկեղեցիները հռչակեցին հավատքի միաբանություն, հավատարմություն համընդհանուր վկայությանը և պատրաստակամություն զորացնելու և ընդլայնելու համագործակցությունը: Չնայած դրան, ղպտիները աջակցեցին Էրիթրեայի և Եթովպական եկեղեցիների բաժանմանը:

Եթովպիայում քահանաներից բացի կան նաև դեֆթերներ, ովքեր հոգևորականների և աշխարհիկների միջև միջնորդի դեր են կատարում: Նրանք շատ բանիմաց մարդիկ են, ովքեր հաճախ գյուղերում բուժակի Եթովպիայում պահպանվել են նաև փոքր թվով աֆրիկյան աղանդներ:

Ուղղափառ տոները ճանաչվել են երկրի կառավարության կողմից: Եթովպացիները չեն աշխատում Սուրբ Ծնունդին, Զատիկին և Մկրտություններին: Բացի այդ, սեպտեմբերի վերջին նշվում է Մեսկալյան խաչի տոնը: