Պղնձահանքը գտնվել է պատմական Գուգարք նահանգի Տաշիրք գավառի Ագարակ գյուղում, այժմյան ՀՀ Լոռիի մարզի Ախթալա ավանում: Շատ հին ժամանակներում հանդիսացել է Հայոց Տաշրաց իշխանների ագարակը, իսկ վաղ միջնադարում դարձել է բնակավայր՝ պահպանելով իր հատուկ՝ Ագարակ անունը, ուր տնօրինում էին Գուգարաց բդեշխները:
387 թ. Հայաստանի բաժանումից եւ 428 թ. հայկական պետականության վերացումից հետո պարսից արքունիքը հայոց միասնությունը ջլատելու ու հայերին թուլացնելու դիտավորությամբ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ նահանգները հանձնում է Աղվանից թագավորությանը, իսկ Գուգարքը՝ Վրաստանին: Այդ ժամանակ է որ վրաց թագավոր Վախթանգ Գուրգասալը (446-499 թթ.) Ագարակի եկեղեցին դարձրել է եպիսկոպոսարան:
Նախ, շատ ուշ շրջանի (ԺԸ դարի) մատենագրական հիշատակությանն այնքան էլ վստահել չի կարելի, չնայած ակնարկված է ոչ թե եկեղեցի հիմնելու, կառուցելու, այլ եղածին թեմական վիճակ շնորհելու մասին եւ երկրորդ, մինչեւ 608 թ. եղել է միայն հայկական նվիրապետություն, որի գերագույն, վեհափառ ղեկավարից է ձեռնադրություն ստացել Վրաց Կաթողիկոսը: է դարի սկզբին վրաց Կյուրիոն Կաթողիկոսի՝ հայոց հաղորդությունից անջատվելն արդյունք էր Մավրիկիոս կայսեր ծավալապաշտական քաղաքականության:
Բագրատունյաց թագավորության շրջանում (885-1045 թթ.), եւ հետո էլ Պղնձահանքի (Ախթալայի) վանքը պատկանել է Կյուրիկյաններին: Ապա այն անցել է Զաքարյան իշխաններին: Վանքի գլխավոր եկեղեցին՝ Ս. Աստվածածինը կառուցել է Իվանե Զաքարյանը ԺԳ դարի առաջին քառորդում՝ գոյություն ունեցող հայադավան հաստատությունը վերածելով վրացականի: Այն, որ միչեւ Ս. Աստվածածնի կառուցումը, Ախթալայի վանքն ունեցել է հայ միաբաններ եւ նախապես հայկական վանք է եղել՝ հավաստում են նաեւ Հ. Ոսկյանը, ինչպես նաև այլ ուսումնասիրողներ:
Իվանեի՝ քաղկեդոնականություն ընդունելու մասին հետեւյալն են նշում վրացական աղբյուրները.«… Եւ այս Զաքարիան եւ Հովհանը (Իվանեն) հավատարիմ էին թագավորներին եւ փորձված արշավանքների մեջ, մարդիկ անվանի, թեեւ կրոնով հայեր (սոմեխներ) էին, իսկ Հովհանը (Իվանեն) հույժ տեղյակ էր գրականությանը, որի պատճառով էլ զգաց իր[ենց] կրոնի թյուրությունը, [վրացադավան] մկրտվեց եւ դարձավ ճշմարիտ քրիստոնյա»: «Քաղկեդոնական դավանանքին հարած հայ իշխանի պատվերով կառուցված լինելու հանգամանքն իր կնիքն է դրել եկեղեցու հորինվածքի՝ հատկապես հարդարանքի վրա, օժտելով այն վրացաոճությամբ»:
Հայ պատմագիր Կիրակոս Գանձակեցին տեղեկացնում է որ Իվանեն՝ Զաքարեի եղբայրը, վախճանվեց (1227 թ.) «եւ թաղեցաւ ի Պղնձահանքն ի դուռն եկեղեցւոյն զոր շինեաց ինքն, առեալ ի Հայոց՝ Վրաց ի վանս արար», մեկ այլ տեղ պատմիչը կրկնում է նույնը. «Եւ զի յառաջ քան զսակաւ ժամանակս մեռեալ էր Իւանէ, տարան թաղեցին զնա ի Պղնձահանքն՝ զոր իւր շինեալ էր վասն Վրաց, առեալ ի Հայոց…»: Իսկ Վարդան Արեւելցին հավելում է, որ «Ի վեցհարիւր իննսուն եւ ինն թուին (1250 ) մեռաւ Աւագն՝ որդին Իւանէի եւ թաղեցաւ ի Պղնձահանքն ընդ հաւր իւրում…»:
Պղնձահանքի վանքի մասին հիշատակում է նաեւ Ստեփանոս Օրբելյան պատմիչը: Նրա տեղեկության համաձայն Պղնձահանքի վանքումն էր պահվում այն Ս.Նշան մասունքը, որն Իվանե Աթաբեկը նվեր էր ստացել Սյունյաց Վասակ իշխանից: Իսկ հետո՝ 1216 թվականին Սյունյաց հոգեւոր թեմի աոաջնորդ Սարգիս եպիսկոպոսի խնդրանքով նույն Իվանեն նվիրում է Ամուղու Նորավանքին: Նույն Օրբելյանի տեղեկություններից պարզվում է նաեւ, որ հետագայում սուր վեճ է ծագում վերր նշված Նշան խաչի պատկանելության շուրջը: Այդ կապակցությամբ Լիպարիտ Օրբելյան իշխանի նախաձեռնությամբ՝ տարբեր դավանանքի բարձրաստիճան հոգեւորականներից եւ մի շարք նշանավոր վանքերի առաջնորդներից հատուկ ժողով է գումարվում, քննելու և որոշեյու, թե ում է պատկանում վերոհիշյսղ Ս. Նշան խաչ-մասունքը: Այդ ժողովին մասնակցելիս է եղել նաեւ Պղնձահանից վանքի աոաջնորդը:
Պատմական աղբյուրների վերը մեջբերված տեղեկություններից միանգամայն պարզ ու որոշակի է դառնում, որ ներկայիս Ախթալա ավանը որպես բնակավայր գոյություն է ունեցել դեռ Ե դարում եւ կոչվելիս է եղել Ագարակ: Ըստ երեւույթին ավելի վաղ հանդիսացել է Գուգարաց աշխարհի իշխանների կալվածք-ագարակը, որր հետագայում դառնալով առանձին բնակավայր, կոչվել է այդ նույն անունով: Իսկ այժմյան Ախթալայի վանքն էլ կոչվելիս է եղել նրա անունով՝ Ագարակի եկեղեցի կամ վանք, ինչպես սովորաբար Հայաստանի բոլոր վանքերր կոչվելիս են եղել այն բնակավայրի անունով, որի մեջ կամ նրանց մոտիկ գտնվելիս են եղել:
Հետագայում Ագարակը վերակոչվել է Պղնձահանք, ամենայն հավանականությամբ այնտեղ գոյություն ունեցող հարուստ պղնձահանքերի պատճառով: Իսկ Ագարակի եկեղեցին կամ վանքը՝ Պղնձահանքի կամ Պղնձահանից վանք: Ավելի ուշ Պղնձահանքը վերակոչվել է Ախթալա եւ նրա անունով էլ վանքր՝ Ախթալայի վանք: Թե երբ է Ագարակը վերակոչվել Պղնձահանք, իսկ վերջինս էլ՝ Ախթալա, ստույգ հայտնի չէ, հայտնի է միայն, որ ԺԲ դարի վերջերին այդ բնակավայրր հայտնի էր Պղնձահանք անունով, իսկ ԺԸ դարում նա արդեն կոչվում էր Ախթալա: Այն նույն մատենագրական տեղեկություններից հայտնի է դառնում նաեւ, որ Ագարակի վանքը հիմնել է Վրաց Վախթանգ Գուրգասլան թագավորը Ե դարում:
Սակայն ինչպես պարզ է դառնում վերր մեջբերված պատմական աղբյուրների վկայություններից եւ տեղում կատարված հնագիտական հետազոտություններից, Գուրգասլան թագավորի կառուցած եկեղեցու շենքը չի պահպանվել, նա հիմնովին ավերվել է: Նրա բազմաթիվ բեկորներր մինչև 1970-ական թվականներ թափված էին կից ձորերում, վանքի շրջակայքում. մի մասն էլ օգտագործել են գյուղամիջի աղբյուրի շենքի ու առանձին բնակելի շենքերի կառուցման եւ նույնիսկ ամրոցի բերդապարիսպների վերանորոգման վրա:
Թե երբ է տեդի ունեցել Ագարակի եկեղեցու սկզբնական շենքի ավերումը, ստույգ հայտնի չէ: Պատմական աղբյուրներում բազմաթիվ տեղեկություններ են պարունակում այն մասին, թե ինչպիսի մեծ ավերածություններ են տեղի ունեցել Տաշիրք գավառում (ուր գտնվում էր Ախթալայի վանքը) արաբական եւ սելջուկյան արշավանքների ժամանակ: Հայտնի է, որ սելջուկ Խըզլ ամիրան 1105 թվականին Տաշիրքն ասպատակելու միջոցին այրեց նույնիսկ Հաղպատի եւ Սանահինի վանքերը:
Կասկածից վեր է, որ Ագարակի Ե դարում կառուցված եկեղեցին էլ ավերված լինի հենց այդ վանքերի հետ միաժամանակ, որոնց այնքան մոտիկ էր գտնվում այն: Որոշ ուսումնասիրողներ հիմնվելով Կիրակոս Գանձակեցու վերր մեջբերած այն վկայության վրա, թե Ախթալայի վանքր կառուցել է Իվանե Աթաբեկը, անհավանական են համարում վրաց մատենագիր Վախուշտնի այն տեղեկությունը, ըստ որի Ախթալայի վանքի սկզբնական հիմնադրումը տեղի է ունեցել Ե դարում: Նրանք աչքաթող են անում այն բազմաթիվ բեկորները, որոնք անվիճելիորեն պատկանում են Ե դարում կառուցված եկեղեցուն:
Ախթալայի վանքը, ինչպես այդ մասին տեղեկացնում են ԺԳ դարի հայ մատենագիրները, միջին դարերում եղել է վրացական արքեպիսկոպոսանիստ վայր: Այդ մասին հիշատակություններ կան նաեւ Ախթալայի ավանի սահմաններում գտնվող մի քանի հուշարձանների վրա հայերեն եւ վրացերեն լեզուներով փորագրված արձանագրություններում: Այդպես, օրինակ Առաքելոց եկեղեցու կառուցման վերաբերյալ վրացերեն արձանագրության մեջ ասվում է, որ այն կառուցել է Պղնձահանից վանքի աոաջնորդ Պետրեն՝ Ավագի աթաբեկության ժամանակ:
Ավանին մոտիկ, ճանապարհի եզրին կանգնեցրած մի փոքրիկ խաչքարի վրա. «Կանգնեցաւ խաչս ի փրկութիւն Աւագա, յառաջնորդութեան Համազասպայ եւ ի ծինամծղերութեան Պետրեի. թուականիս հայոց ՈՂԳ (1244): Ախթալա ավանից քիչ դեպի արեւելք, ճանապարհի ձախ կողմում եղած հին գյուղատեղում գտնվող մի խաչքարի վրա փորագրված արձանագրության համաձայն, այն կանգնեցրել է Հակոբ երեցը. «…յարեւշատութեան Աւագին եւ ծինամծղաւրութեան Պետրեի եւ հայրապետութեան Համազասպայ, ի թուիս հայոց ՈՂԴ. (1245)…»:
Այդ խաչքարին կից գտնվող փոքրիկ եկեղեցու վրա փորագրված արձանագրությունն էլ հավաստում է, որ այն կառուցվել է «յամս աստուածազոր արքայութեան Դեմետրի, առաջնորդության տեր Հովանիսի, ծինամծղաւրութեան Սիմոնի…»:
Վերը մեջբերածներից միանգամայն պարզ ու հասկանալի է դառնում, որ Ախթալայի վանքր հանդիսանում էր Հայաստանի հյուսիսային շրջաններում գտնվող վրացադավան կամ ինչպես ընդունված է անվանել քաղկեդոնիկ վանքերի ու եկեղեցիների, որոնց թիվը բավական շատ էր Հայաստանի այդ մասում՝ արքեպիսկոպոսանիստ կենտրոն:
Խիստ բնորոշ եւ հետաքրքիր է նաեւ այն, որ այդ արձանագրությունների մեջ Ախթալայի վանքի, որպես քաղկեդոնիկ եկեղեցու՝ առաջնորդներին զուգընթաց (Պետրե, Սիմոն), հիշատակվում են նաեւ հայ առաքելական եկեղեցու դավանանքի արքեպիսկոպոսներ՝ Տեր-Համազասպը եւ Տեր-Հովհաննեսը, որոնք Հաղպատի վանքի առաջնորդներն էին: Դրանից հետո պատմական աղբյուրները ոչ մի հիշատակություն չեն պարունակում Ախթալայի վանքի մասին, չնայած այն բանին, որ նշված ԺԳ դարը եւ դրան հանջորդող երկարատեւ մի ժամանակաշրջան՝ համարյա ողջ միջնադարի ընթացքում քաղաքական մթնոլորտը, ինչպես Հայաստանի մյուս գավառներում, այնպես էլ Տաշիրք-Լոռիում, որի սահմաններում էր գտնվում Ախթալայի վանքը՝ խիստ անբարենպաստ էր: