Ռուսիո Քրիստոնեության ընդունման հազարամյակի տոնակատարությունը

1988-ին Սովետական Միությունում լայնորեն նշվում էր Ռուսիայում քրիստոնեության ընդունման 1000 ամյակը: Խորհրդային երկրում սկսվել էին մեծ ռեֆորմները, որոնք խմբագրում էին պետության քաղաքականությունը համարյա բոլոր ոլորտներում, այդ թվում նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում:

Միխաիլ և Ռաիսա Գորբաչովները Կիևի մետրոպոլիտ Ֆիլարետի հետ, նրան Աշխատանքի հերոսի շքանշան հանձնելու առիթով հանդիպման ժամանակ։

Հիմնական տոնակատարությունները նշանակվել էին հունիսի 5-18-ը: Մասնակցում էր 211 պատվիրակություն, նաև` 400-ից ավելի արտասահմանյան լրագրողներ: Դա աննախադեպ իրադարձություն էր Խորհրդային Միության համար: Երկիրը բացվում էր աշխարհի առաջ, սակայն Երկաթյա Վարագույրները չդիմացան դրսից փչող քամիներին ու փլուզվեցին, սակայն այդ ժամանակ ոչ բոլորն էին դա հասկանում և սպասում էին մեծ փոփոխությունների, որոնք կբերեն ազատություն ու բարգավաճում:

Բապտիստական հանրահայտ հովիվ Բիլի Գրեմը։

Արտգործնախարար Գրոմիկոն սպասում է Ամենայն Ռուսիո պատրիարք Պիմենին։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատվիրակությունը Դանիլովյան վանքում տեղի ունեցող էկումենիկ պատարագի ժամանակ։