Սեն-Ժան քարանձավային եկեղեցին Օբտեր-սուղ-Դրոնում

Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին (Saint-Jean-Baptiste) ոչ միայն քարանձավային է, այն նաև միաձույլ է` մոնոլիտային, որը հունարեն “monos lithоs”-ից թարգմանաբար նշանակում է «մեկ քարից»:

Եկեղեցին ժայեռի մեջ կառուցվել է դեռ 8-րդ դարում, ապա նշանակալիորեն ընդլայնվել է 12-րդ դարում Բենեդիկտոսների գյուղում հաստատվելու ժամանակաշրջանում: 8-րդ դարից պահպանվել է մկրտական ջրավազանը և հսկայական ռոմանական թանգարանը:

Սենում պահպանված են կրոնական ծիսական մասունքներ բերված Պաղեստինից: Կա ավելի հնագույն հատված` ժայեռի մեջ փորված 80 գերեզմաններից: Ենթադրվում է, որ այն 8-րդ դարից է: Որոշ հնեաբաններ ենթադրում են, որ այստեղ է գտնվել հնագույն Միտրի տաճարը:

Եկեղեցում կա 5-րդ դարից պահպանված մկրտարան և նկուղ, որը հայտնաբերվել է բոլորովին պատահական:

Տաճարը կրկին հայտնաբերվել է միայն 1950թ-ին: