Սուրբ Գևորգ Կուդինսկու վանքը (Μονή Αγίου Γεωργίου Κουδουνά, Aya Yorgi Manastırı), ինչպես ընդունված է կածել, հիմնադրվել է 963թ. Բյուկադա կղզու ամենաբարձր հարավային բլուրի վրա:
Բյուկադան (թուրք. Büyükada — «մեծ կղզի»; Պրինկիպո, հուն. Πρίγκηπος — «արքայազն») ամենամեծ կղզին է Պրինկիպոներ կղզախմբում, որը գտնվում է Մարմարի ծովում, Ստամբուլի մոտ:
Ամեն տարի Գևորգ Հաղթանակողի հիշատակման օրը (23 ապրիլի, որը համընկնում է Թուրքիայի ազգային տոնի հետ` 23 Nisan Ulusal Egemenlik ve Çocuk Bayramı, իսկ նոր տարեցույցով` մայիսի 6): Սուրբ Գևորգի արքունական տոնին այստեղ են գալիս տաս հազարավոր ուխտագնացներ տարբեր երկրներից, հիմնականում էթնիկ թուրքեր: Մեծ թվով ուխտագնացներ են գալիս այստեղ նաև սեպտեմբերի 24-ին: Տեղի հույների վկայությամբ, որոնք այստեղ մնացել են ընդամենը 40 մարդ, մուսուլմանների զանգվածային ուխտագնացություններն ուղղափառների այս սրբատեղին, սկսվել է 1990-ականներիից և յուրաքանչյուր տարի այն ավելի մեծ մասշտաբների է հասնում: 2012թ. դրանց թիվը գերազանցեց 150 000-ը: