Ֆլորենցիայի Սուրբ Մինասի եկեղեցին

Իտալիայի Տոսկանա տարաշրջանում հայերը վաղուց են ներկա եղել: Գերմանացի գիտնականների պատրաստած վերջին 4 հազար տարվա ընթացքում ժողովուրդների գենետիկ միախառմնա քարտեզում (http://admixturemap.paintmychromosomes.com/) հայերը ունեն գենետիկական ընդհանրություններ Իտալիայի Տոսկանա նահանգի իտալացիների հետ, ինչը ցուցադրում է, որ պատմության ընթացքում շատ հայեր են հաստատվել այստեղ:

Ֆլերենցիայի ամենագեղեցիկ Սան Մինիատո ալ Մոնտե (Լեռան Սուրբ Մինասի) եկեղեցին, որը Տոսկանայի ռոմանական ոճի ամենանշանակալից բազիլիկներից մեկն է, կառուցվել է հայազգի Սուրբ Մինասի (San Miniato) պատվին: Հռոմի Դեցիուս կայսրը (գահակալել է 249-251թթ) լսելով Ֆլորենցիայի առաջին քրիստոյա սուրբ Մինասի գործերի մասին, որոշում է ամենադաժան եղանակով նրան պատժել: Մինասը եղել է շատ հարուստ, բայց վատնող և կոպիտ անձնավորություն, սակայն քրիստոնյա դառնալուց հետո անսպասելի կերպով փոխում է իր ապրելակերպը: Նա հեռանում է մոտակայքի քարանձավներից մեկը, որտեղ ապրում է ճգնավորի կյանքով: Դեցիուսը չի ցանկանում նրան ուղղակի մահապատժի ենթարկել արգելված կրոնի հետևորդ դառնալու համար, այլ որոշում է տանջամահ անել և նրան գցում է քաղցած գազանների վանդակը, սակայն գազանները հրաժարվում են մոտենալ սրբին: Հետո որոշում է նրան այրել խառույկի վրա, սակայն ամեն անգամ կրակը մարում է: Այլայլված կայսրը հրամայում է կտրել նրա գլուխը: Ըստ սրբի վարքի պատմության, գլուխը կտրելուց հետո նա ոտքի է ելնում և վերցնելով իր գլուխը հեռանում է իր քարանձավը:

Նկար` Հայոց արքան եկել է երկրպագելու և թագադրելու Հիսուսին

IV դարում այդ վայրում կառուցում են մատուռ, իսկ 1018թ Ֆլորենցիայի Գիլդեբրանտ եպիսկոպոսը նրա պատվին կառուցում է եկեղեցի, որը երկար տարիներ համարվում էր ամենագեղեցիկը շինությունը քաղաքում: Այժմ այն մի ողջ համալիրի գլխավոր շինությունն է: