Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Սաղուձոր գետի ձորալանջին, անտառի մեջ։ Վանքի կազմում են երկու եկեղեցիներ, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։
Սբ. Աստվածածին կաթողիկեն 1221 թ կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին՝ Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը (1259 թ), իսկ հյուսիսից՝ թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (X դ)։ Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս. Հարություն մատուռը (1204թ)։ Կառույցներն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև «Ճերմակ վանք»։ Շրջակայքում կան աղբյուր, ձիթհանքի մնացորդներ, խաչքարեր և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ՝ Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջը։
Ցավոք, այն ասօր գտնվում է անմխիթար վիճակում և վերականգման խիստ կարիք ունի:
Նյութերը կայքին հատկացրել է.Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ասիստենտ, պատմաբան- արվեստաբան Լուսինե Իգիթյանը