Իտալիան հարուստ է զարմանահրաշ պատմական և մշակութային հուշարձաններով, որոնք գտնվում են բառիս բուն իմաստով ամեն քայլափոխում և դժվար է արվեստի յուրատիպ գործերով զարմացնել բազմաթիվ զբսաշրջիկներին, սակայն Թուրինի մոտակայքում գտնվող փոքրիկ շինությունը բոլորին զարմացրել էր:
1975 թվականին 25 համախոհներ ստեղծում են մի համայնք, որն անվանում են «Դամանհուրի Դաշնություն»: Համայնքի գաղափարախոս Օբերտո Արաուդին ժամանակին տպավորվել էր Եգիպտոսում գտնվող նույնանուն քաղաքի պատմությունով, որը հնագույն մշակույթի կենտրոն է եղել և ինչպես շատերը կարծում են, այդ քաղաքում են հատվել աշխարհի առաջին դրամները: Եվ ահա,1978-ին, գաղտնիության պայմաններում` Վայկուզելլա դաշտավայրում, նրանք սկսում են կառուցել իրենց գետնափոր տաճարները:
14 տարվա ընթացքում ամբողջ աշխարհից ժամանում են համայնքի համախոհները և բոլորից ծածուկ, առանց շինարարության համար անհրաժեշտ գծագրերի, կառուցում են զարմանահրաշ մի համալիր` հայակապ վիտրաժներով, արձաններով ու զարդաքանդակներով, թագնված արահետներով և սրահներով: Բոլոր աշխատանքները կատարվել են ձեռքով` ավանդական եղանակներով, օգտագործելով միայն բահեր, մուրճեր և ավանդական գործիքներ:
Ներքին հարդարման աշխատանքները նույնպես իրականացվել են հին մեթոդներով, առանց ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման:
Համայնքն ունի իր գաղափարախոսությունը. «Տաճարը իրենից պետք է ներկայացնի Տիեզերքը` որը կառուցված է ոչ թե նյութական մասնիկներից, այլ ուղղություններից ու վեկտորներից»: Համայնքի հիմնադիրը դա այսպես է բացատրում. «Մենք ցանկանում ենք մարդկանց հիշեցնել, որ նրանք կարող են անել ավելին, քան անում են ու յուքանչյուր մարդու հոգում կան չգաղտնազերծված գանձեր, սակայն միայն մարդն է կարող իր համար բացահայտել այդ գանձերը»:
Անհնարիներ էր, որ Իտալիայում առհասարակ հնարավոր էր իշխանություններից ծածուկ այդքան երկար ժամանակ աշխատել տաճարի վրա: Սակայն 1992-ին մի անանում նամակի հետքերով տեղական իշխանությունների ներկայացուցիչները ժամանեցին այդ վայրը: Երկար ժամանակ նրանք չէին կարողանում գտնել տաճարի մուտքը: Ոստիկանները սպառնացին պայթեցնել բլուրը, եթե իրենց ցույց չտան տաճարի մուտքը: Համայնքը ստիպված էր տեղի տալ և երեք ոստիկանների թույլատրեցին ներս մտնել: Դրանից հետո տեղի ունեցավ աներևակայելին:
Երբ ոստիկանները մտան առաջին իսկ տաճարը, որի կենտրոնում գտնվում է 8 մետր տրամագծով փակ դահլիճ և կոչվում է Երկրագնդի սրահ: Կենտրանական արձանատիպ սյուները, որոնք իրենց վրա կրում են չնաշխարհիկ զարդարանքով պատված ապակե տանիքը, զարդարված էին տղամարդկանց և կանանց եռաչափ պատկերներվ: Մյուս սրահները նույնպես աներևակայելի գեղեցկությամբ արձաններով, քանդակներով և պատկերներով էին զարդարված:
Ոստիկանները տաճարից դուրս գալուց ցնցված էին և նրանց աչքերից հոսում էին արտասունքները:
Այդ ամենը տեսնելով ցնցված դատախազը իր ձեռքը դրեց համայնքի ղեկավարի ուսին և արտաբերեց. «պետք է ամեն ինչ անել, որ փրկել տաճարը»:
Անօրինակan շինության հետ կապված դատական գործընթացը երկար է տևել, սակայն կառավարությունը ետին թվով տրամադրել է շինարարության թույլտվությունը, իսկ տաճարն այսօր համարվում է Իտալիայի ազգային հարստությունը և բաց է այցելուների համար:
Ավելին, միջազգային հանրության աջակցությունից հետո Դաշնությունը ստացել է ՄԱԿ-ի հատուկ մրցանակը, որպես կայուն զարգացման յուրահատուկ մոդել:
Տաճարի սրահները` Ջրի Սրահը, Սֆերայի Սրահը, Հայելիների Սրահը, Մետաղի Սրահը, Կապույտ Սրահը և Լաբիրինթոսը արվեստի գործեր են` նվիրված Մարդու աստվածային կերպին:
Տաճարտ զբաղեցնում է 850 խորանարդ մետր տարածքում` տեղակայված հինգ տարբեր հարթություններում:
Ճանապարհորդելով տարածքով ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դուք քայլում եք ձեր ներաշխարհի միջով:
Դամանհուրի Դաշնությունն իր առջև նոր կրոն ստեղծելու խնդիր չի դնում: Խոսքը գնում է հոգևոր տարածության, սոցիալական փիլիսոփայության, գիտության և ընդհանրապես կյանքի ուսումնասիրության մասին:
Դաշնությունը հետապնդում է այն գաղափարը, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա աստվածային արարչագորյծութան սկիզբը և նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա վերհիշել իր այդ ծագումը: Մարդ արարածն իր մեջ կրում է տիեզերքի ամբողջականությունը և պետք է իր մեջ նյութական և հոգևոր սկիզբը բերի ներդաշնակության:
Այսօր Դաշնության անդամների թիվը մոտ 1 000 մարդ է, իսկ տաճարի շինարարությունը շարունակվում է: Ունեն իրենց Սահմանադրությունը, դրամական միավորը, օրաթերթը, ամսագիրը, գեղագիտական արվեստանոցը, գիտաբժշկական հետազոտությունների կենտրոնը, բաց համալսարանը, դպրոցը, օրգանական սնունդ վաճառող խանութներ, խաղողի այգիներ, ֆերմաներ և հացի փուռ: