Կորսված ժառանգություն

961-1045թթ. ընկած ժամանակահատվածում Անին նույնանուն թագավորության մայրաքաղաքն էր, որի սահմաններն ընկած են ժամանակակից Արևելյան Հայաստանի և Թուրքիայի սահմանային գոտում:

XIII դարում արաբ պատմաբան Սիբթ իբն ալ-Ջաուզին նկարագրում է, թե 1064թ. սելջուկների կողմից ինչ դաժանությամբ է ոչնչացվել քաղաքը: Բնակիչների մի մասին կոտորել են, իսկ կենդանի մնացածները գերեվարվել են:

XII դարում Անին կրկին վերակառուցվել է Զաքարյանների տոհմի կողմից և դարձել դառնում է հայ մշակույթի կենտրոն: Ըստ այլ աղբյուրների` XI դարում, քաղաքի առավելագույն զարգացման փուլում, այստեղ ապրել է 100-200 հազար մարդ, իսկ քաղաքն իր հզորությամբ մրցակից էր Կոնստանտինոպոլսին, Բաղդադին ու Դամասկոսին:

1878 թ. Կարսի մարզը, այդ թվում և Անին անցավ Ռուսական կայսրությանը: 1892թ. սկսեցին առաջին պեղումները, որոնք հովանավորվում էին Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի կողմից, իսկ աշխատանքները ղեկավարում էր հայտնի արևելագետ Նիկողայոս Մարրը: Պեղումները շարունակվեցին մինչեւ 1917 թ.:

1918 թ-ին Օսմանյան կայսրությունը նվաճեց Կարսը: Երբ թուրքական բանակը մոտենում էր քաղաքին, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի կողմից մոտ 6000 առարկաներ և իրեր են դուրս բերվել քաղաքից ` դրանք համալրեցին Երևանի պետական թանգարանի Հայոց պատմության հավաքածուն:

Նիկողայոս Մարը ասել է, որ այն ամենը, ինչ մնացել էր քաղաքում կամ գողացվում կամ ոչնչացվում էր:

1921թ. մայիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հանձնարարում է Քյազիմ Կարաբեքիրին «բնաջնջել Անիի հուշարձանները երկրի երեսից»: Կարաբեքիրը իր հուշերում գրում է, որ նա հրաժարվել է ենթարկվել հրամանին, սակայն Մարի արշավախմբի կողմից արձանագրված փաստերը վկայում են, որ այնուամենայնիվ շատ արժեքներ ոչնչացվել են:

«Լանդմարքս» հիմնադրամը ոչ առտրային կազմակերպություն է, որը զբաղվում է հնագույն կոթողների պաշտպանության հարցերով, նշել է, որ Անին պետք է պաշտպանված լինի, անկախ իրավական կարգավիճակից: 2004 թ.-ից, հանվեց քաղաքը լուսանկարելու արգելքը: Այնտեղ այցելելու համար այլևս պաշտոնական թույլտվություն չի պահանջվում:

Թուրքիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստվում է պաշտպանել և վերակառուցել քաղաքը:

2010թ. Հոկտեմբեր 25-ին, «Համաշխարհային ժառանգության հիմնադրամը» հայ ժողովրդի ժառանգության վերականգնման հարցում Թուրքիայի իշխանությունների անփույթ և անտարբեր վերաբերմունքի պատճառով Անին ներառվել է «Վերացման եզրին գտնվող հուշարձանների» ցուցակում: Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամը 1996 – 1998 թթ. և 2000թ. Անին ընդգրկել է հարյուր առավել վտանգված հուշարձանների ցուցակում:

Ֆոտո`
Georgios Giannopoulos
AP Photo
MrHicks46
haigoes
Christian Koehn
Marko Anastasov
AP Photo/Burhan Ozbilici
Scott Dexter
REUTERS/Umit Bektas
Adam Jones
Scott Dexter
Hansm