Ջանշե-Սադե` կրակի փառատոն

Սադեի փառատոնը հին իրանական ավանդույթ է: Այն նշում են Հունվարի 30-ին` Նովրուզից 50 օր առաջ: «Սադե» բառը պարսկերեն նշանակում է «հարյուր» և ըստ հավանականության խորհրդանշում է ամռանից հետո եղած հարյուր ցերեկը և գիշերը:

Սադեն զրդաշտականության շատ կարևոր և լայնորեն նշվող տոն է: Դա ձմռան կեսի սահմանագիծը խորհրդանշող տոն է, որը հին Պարսկաստանում նշվում էր մեծ շուքով: Տոնակատարության ժամանակ երկրպագում են կրակին, որը պետք է պաշտպանի ցրտից և սառնամանիքներից:

Հունվարի 30-ին բոլորը հավաքվում են փողոցներում և վառում կրակներ` երգելով և աղոթելով: Որոշ վայրերում թատերական և երաժշտական միջոցառումներ են անցկացվում:

Այսօր այդ տոնը նշվում է ողջ Իրանում, որտեղ բնակվում են զրադաշտականները, հատկապես Քեմրանում, Եզդում, Թեհրանում, Շիրազում և Սպահանում:

Լուսանկարներում պատկերված է Քեմրան քաղաքում տեղի ունեցած տոնակատարությունը:

Աղբյուր

livejournal.com