Փարիզից 150 կմ հեռավորության վրա է գտնվում Ռեյմսը՝ Շամպան տարածաշրջանի կենտրոնը։ 2500 տարեկան քաղաքի հպարտությունը Ռեյմսի Նոտր-Դամ-դե-Ռեյմս տաճարն է՝ գոթական ճարտարապետության գլուծգործոցներից մեկը։
Տաճարը ոչ միայն իր ճարտարապետությամբ է հայտնի, այլև իր պատմական նշանակությամբ։ Վաղ միջնադարից սկսած, մինչև 19-րդ դարը, այս տաճարում են թագադրվել Ֆրանսիայի համարյա բոլոր տիրակալները։ Տաճարը նվիրված է Ասռվածամորը և այդ պատճառով այն նույնպես, ինչպես Փարիզի հայտնի տաճարը, Նոտր-Դամ է կոչվում։
1825-ին այս տաճարում է թագադրվել Ֆրանսիայի վերջին տիրակալը՝ Կարլոս X-ը։
Առաջին աշխարհամարտի ժամանակ գերմանացիները գրավել են տաճարը և մոտ 4 տարի այն եղել է մարտական գործողությունների թատերաբեմում, իսկ 1914-ի ռմբակոծությունների հետևանքով, ըստ ականատեսների տպավորությունների, այն վերածվել էր «կրակե ծովի», որի արդյունքում տաճարը լրջորեն տուժել էր։