հարցազրույց

Մենք ցանկանում ենք, որ մեր պետության մեջ քաղաքականությունը նույնպես ձևավորվի արդարության սկզբունքներով

Տիգրան Թադևոսյան 25/11/2014
Հովվի գործը քահանայական աշխատանքի նման չէ, գնացիր աշխատանքի, կատարեցիր գործդ ու վերադարձար քո կացարանը: Դա մարդկանց խնդիրներին անդադար հաղորդակցից լինել է, անձնական և ընտանեկան կյանքով օրինակ ծառայել է: Չէ որ մարդիկ անընդհատ նայում են քեզ, թե քո կյանքն ու խոսքը որքանո՞վ են համապատասխանում իրար: Դրանք ուղղակի խոսքեր չեն, դրանք առաջնորդի այն որակներն են, որոնց համար մարդիկ գալիս, վստահում ու միանում են շարժմանը:

Շատ անգամ հակագովազդն էլ է գովազդի դեր կատարում

Մհեր Մելիքյան 13/11/2014
Եկեղեցիներին կից գործող վերականգնողական կենտրոնները շատ մեծ օգնություն են ցուցաբերում կախվածություն ունեցող անձանց, որպեսզի նրանք ազատագրվեն մեղքի կապանքներից և վերադառնան նորմալ կյանքին: Թմրադեղերից, ալկոհոլից կամ վատ սովորություններից կախվածությունն իրականում հոգևոր գերության վիճակ է, որից մարդը, որպես կանոն, ինքնուրույն չի կարողանում դուրս գալ. նրան պետք է լինում օգնել: