Որպեսզի դուք կարողանաք լեգիտիմացնել ձեր բիզնես գործունեությունը և հիմնավորեք, թե ինչ միջոցներով եք կառուցել այս կամ այն հիմնարկը, նախ պետք է եկեղեցի կառուցեք, որից հետո կարող եք անգամ պոռնկատուն կառուցել, ձեր գործունեությունն այս դեպքում դառնում է «լեգիտիմ»:
«Իսլամական Պետության» իսլամիզմը կամ «ուղղադավան ակտիվիստների» խուլիգանությունները հզոր աբրահամական կրոննե՞ր են: Իհարկե ո՛չ, որովհետև դրանք միայն «գործիքներ են» այն ուժի ձեռքում, որը դեմ է և՛ Աստծուն, և՛` Մարդուն: