14/07/2018
Ադրբեջանում կրոնը, ինչպես և սպասվում էր, դառնում է գերակա քաղաքական խնդիր: Աշխարհիկ ընդդիմության տոտալ ջախջախման հետևանքով իսլամի դերը մեծանում է: Բնակչության շրջանում ավելի շատ մարդիկ են հանգում այն մտքին, որ համատարած կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարի միակ գործոնն Իսլամն է, որն ունի հստակ սոցիալական հայեցակարգ և կազմակերպական ներուժ:
Իսլամական ֆունդամենտալիզմն այն հիմնական գործոնն է, որից զգուշանում է իշխանությունը: Իսլամական աշխարհում քաղաքականությունն ու կրոնը չի ստացվում տարանջատել, իսկ սոցիալական հավասարության ու արդարության սկզբունքային դիրքորոշումը հենց իսլամիստական կառույցներին է բնորոշ:
Գյանջայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որի ժամանակ մահափորձ իրականացվեց Ալիևին հետ մտերմիկ հարաբարություններ ունեցող և «նախիջևանյան կլանը» ներկայացնող Գյանջայի քաղաքապետի Վելիևի նկատմամբ, Ադրբեջանի համար մեկ իրադարձությունն է համարվում: Մի քանի օր հետո, մահափորձը իրականացման մեջ մեղադրվող Յունիս Սաֆարոհի պաշտպանության համար կազմակերպված հավաքի ժամանակ երկու բարձրաստիճան ոստիականներ սպանվեցին: Ադրբեջանում շատերն այդ իրադարձությունն համարում են մի նոր քաղաքական իրավիճակի գույժ: Այդ իրադարձություններն ունեն ոչ միայն ներքին, այլև աշխարքաղաքական նշանակություն:
Այդ գործողության դրդապատճառները մեկնաբանալիս ադրբեջանական մամուլում երեք տարբերակ է դիտարկվում` սոցիալական, կրոնական ծայրահեղականություն և իրանական հետք:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն այդ ամենի մեջ միանշանակորեն իրանական հետք է տեսնում. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կամ մեզ ինչ-որ բան են փորձում հասկացնել, կամ էլ իրոք Իրանի ղեկավարության մեջ կան ծայրահեղական շրջանակներ, որոնք փորձում են երկարատև ժամանակով Ադրբեջանը ապակայունացնել և շիական ու սունիական ուղղությունների միջև հակամարտություն հրահրել»:
Ըստ day.az կայքի մահափորձը իրականացրած Յունիս Սաֆարովը երկար ամիս սովորել է Իրանի Ղում քաղաքի հոգևոր կենտրոններից մեկում, որտեղ, ըստ կայքի, պատրաստում եմ շիական ծայրահեղականներ: Սաֆարովը եղել է Սիրիայում և լուսանկարվել է Հեզբոլլայի զոհված զինյալների գերազմանատանը: Գյանջայի քաղաքապետ դեմ իրականացված մահափորձից հետո, ըստ կայքի, սոցիալական ցանցերում զանգվածաբար տարածվել են Հեզբոլլայի դրոշի ներքո Սաֆարավի լուսանկարները «հավատքի հեծյալ», «հերոս» վերտառություններով, որտեղ կոչ է արվում հաշվեհարդար տեսնել Գյանջայի պաշտոնյաների դեմ, որոնք հալածում են հավատացյալներին: Գյանջան, Բաքվի մոտ գտնվող Նարդարան ավանից հետո համարվում է երկրորդ երկրորդ բնակավայրը, որտեղ շիա ուղղության հետևորդներն առանձնանում են կրոնական մոլեռանդությամբ:
Անուղակիորեն Իրանին մասին է ակնարկել է նաև կրոնական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների պետական կոմիտեի նախագահ Միրզաբեկ Կուրբանլին. «Գյանջայի դեպքերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի զարգացումը ոչ միայն Հայաստանին է անհանգստացնում, այլև արտաքին որոշ ուժերին»: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղարը նույնպես վստահ է, որ այդ գործողությունների հետևում արտաքին ուժերն են կանգնած:
Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Պետության կողմից վերահսկվող մամուլն այնքանէլ հակված չէ խոսել սոցիալական գործոնի մասին: Գյանջայի քաղաքապետն, որն, ինչպես նշեցինք, Ալիևի մտերիմն է, համարվում է կոռումպացված ղեկավար և մահափորձից հետո քաղաքի բնակիչներից շատերը միմյանց շնորհավորում էին. «Գյանջայի քաղաքագլուխը կոռուպացված ու անհավասարակշռված մարդու համբավ ունի: Երբ հունիսի 3-ին հայտնի դարձավ մահափորձի մասին, քաղաքացիները ծափահարում էին նորահայտ «Ռոբին Հուդին»», – գրում է Eadaily կայքը:
Մահափորձից առաջ Սաֆարովն ինտերնետով տարածել է ուղերձ, ուղղված ադրբեջանական շիականներին. «Ես սպանեցի մի մարդու, ով երեք երեխաների զրկել է հորից»: Խոսքը «Մուսուլմանական Միասնություն» շարժման ղեկավար Տալեխ Բագիրզադեի մասին է.: Բագիրզադեն կրոնական շարժման առաջնորդներից է, ով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Վերջում Սաֆարովը գրել էր. «Օրինակ վերցրեք այս արարքից, սպանեք հավատքի բոլոր թշնամիներին»:
Սաֆարովն իր արաքը բացատրել է նաև նրանով, որ իր քրոջը քաղաքապետը երկար ժամանակ սպասեցրել է իր ընդունարում, որից հետո նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացրել: Մեկ բան ակնհայտ է, որ Գյանջայում Վելիևը հայտնի է որպես խոշոր կոռուպցիոներ և հանրային տրամադրություններն ահաբեկչի կողմն է:
Սակայն կա մի երրորդ հանգամանք, որի մասին ադրբեջանական մամուլում շատ չի խոսվում, սակայն այն նույնպես կյանքի իրավունք ունի:
Zerkalo կայքը գրում է. «Դա տեղի է ունենում ռազմական շքահանդեսից հետո, երբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարում է լայնամաշտաբ, քսանհազարանոց զորավարժությունների մասին: Եթե այդ քսանհազարոց զորամիավորումը ռազմական գործողությունների դիմեր, ապա կարելի էր գրավել տարածքների մեծ մասը: Ռազմական հռետորաբանությունն ողջ երկրում ուժգնանում է, և բոլոր փորձագետները` տեղական ու միջազգային, նշում են, որ պատերազմի սկիզբը ժամանակի հարց է: «Եվ հանկարծ, այդ ֆոնի վրա, ողջ երկիրը հայտնվում է մթության մեջ: Ողջ ռազմական հռետորաբանությունը խեղդվում է «կենցաղային» հարցերի մեջ. «Մենք միշտ էլ կհասցնենք պատերազմել, սակայն մենք լույսի ու ջրի կարիք ունենք»: Նման խոսակցություններն առաջին պլան են մղվում, լայնամաշտաբ զորավարժություններն ու զորահանդեսը մնացին էլեկտրական աղետի ստվերում: Կենտրոնական թեմա է դառնում երկրի էլեկտրական անվտանգության հարցը»:
Սակայն մամուլում չի քննարկվում այն հարցը, որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան էր շիկացրել պատերազմի թեման, որ այն հնարավոր էր հանգցնել միայն նման իրադարձություններով և դրանով պատերազմի թեման երկրորդ պլան մղել:
Կրոնական անվտանգության խնդիրը սկսում է ստվերել Արցախի խնդիրը: Ադրբեջանում այդ ուղղությամբ շտապ միջոցառումներ են իրականացվում: Vesyi.az կայքը գրում է, որ. «Ադրբեջանում կասեցվել է 7 անօրինական կրոնական համայնքների գործունեությունը»:
1news.az կայքը հաղորդում է, որ. Ադրբեջանի նախագահին կից Ակադեմիայի պրոֆեսոր Զաուր Մամեդովը ասել է, որ «Իրանում և Ռուսաստանում կրոնական դրոշի տակ գործող շիա ու սունի համայնքները պետք է վերահսկողության տակ վերցվեն: Այս իրավիճակում յուրաքանչյուր ադրբեջանցի, անկախ նրանից, թե որ երկրում է ապրում, պետք է ոտքի ելնի ի պաշտպանություն իր երկրի: Պետք նաև լուրջ ռեֆորմների ենթարկել հարևան երկրներում գործող ադրբեջանական կազմակերպությունները»:
Իսկ day.az կայքն ավելի մարտականորեն է տրամադրված. «Կրոնական ծայրահեղականները և բոլորը, ովքեր կանգնած են նրանց ետևում, սխալվում են, երբ հանդուրժողականությունը շփոթում են թուլության հետ: Եվ պետությունը, և ժողովուրդը, երբ անհրաժեշտ լինի, կարող են ցուցադրել իրենց միասնականությունն ու ուժը և տալ պատասխան ծայրահեղականությանն ու հետադիմությանն: Այն ամենը, ինչ մեր երկրում կարող են ստանալ իսլամական և այլ ծայրահեղական նները, դա երկարաժամկետ ազատազրկումն է, կամ էլ գնդակ` ճակատներին, եթե փորձեն դիմադրել»:
religions.am 14/07/2018