Թուրքիայի Իշխող Շրջանակները Մտահոգված են Դեիզմի Տարածման Առիթով

  • 22/12/2022

19/12/2018

Իսլամը դառնում է Թուրքիայի պետական գաղափարախոսությունը և դա պատահական չի։ Պատմականորեն Օսմանյան Թուրքիան կայացել է որպես կրոնական պետություն, Գազավաթի (Ջիհադ՝ կրոնական պատերազմ) միջոցով քրիստոնյաներից գրավելով Բյուզանդական պետության տարածքները։ Թուրքերը ձևավորվել են տարբեր էթնոսների ասիմիլացիայի շնորհիվ, որի հիմքում դրված էր իսլամը։ Քեմալիզմը փորձեց ստեղծել աշխարհիկ թուրքի ժամանակակից տեսակը, սակայն Իսլամը նորից է սկսվել դիտարկվել որպես թուրք էթնոսի ինքնության առանցքը։

Սակայն Թուրքիայում սկսել են մտահոգվել թուրք երիտասարդների շրջանում Դեիզմի տարածման պառճառով, ինչը հարցականի տակ է դնում իսլամը որպես ինքնության կարևոր բաղադրիչ։

Դեիզմը կրոնափիլիսոփայալան տեսություն է, որը չի հերքում Աստծո գոյությունը, նրա կողմից աշխարհի ստեղծումը, սակայն չի ընդունում կրոնական ուսմունքները և դոգմաները։ Այդ տեսությունն հստակություններ չունի, սակայն մոտ է ագնոստիցիզմին և ըստ islamosfera.ru կայքում հրապարակված «Ինչո՞ւ է Թուրքիայի մուսուլման երիտասարդությունը գլորվում դեպի դեիզմ» հոդվածում բերվում են այդ երկրի պետական գործիչների ու ազդեցիկ հրապարակախոսների մտահոգությունները։ Այդ հոդվածից որոշ հատվածներ ստորև ներկայացնում ենք։

Ապրիլի 10-ին թուրքական պառլամենտում Թայիպ Էրդողանը պատգամավորներին ուղղված իր տարեկան ուղերձը ընդհատել է և իր մոտ է կանչել կրթության նախարար Իսմեթ Յըլմազին ու բոլորի ներկայությամբ մեկուկես րոպե շշնջացել նրա հետ, որից որոշ պատառիկներ դահլիճում լսվել են։ Նրանք խոսել են «դեիզմի մասին զեկույցի», «մեր երիտասարդության շրջանում դրա մասին մտքեր ․․․»-ի խոսքերը, որից հետո բոլորը լսել են Էրդողանի խոսքերը․ «Ոչ, դա ճիշտ չէ»։

Թուրքիայի Կոնյա պահպանողան նահանգի կրթության բաժնում պատրաստված «Երիտասարդությունը գլորվում է դեպի դեիզմ» զեկույցը լրատվամիջոցներում լայնորեն քննարկվել է։ Այդտեղ խոսքը գնում էր պետության կողմից ֆինանսավորվող կրոնական դպրոցներում տիրող տրամադրությունների մասին։ Զեկույցում ասվում է, որ Իսլամի արխաիկ մեկնաբանությունները «Չարի» խնդրի մասին աշակերտների մոտ հավատ չի ներշնչում և որոշ աշակերտներ սկսել են կասկածանքով վերաբերվել հավատքին։ Աթեիստ դառնալու փոխարեն այդ պոստիսլամական երիտասարդներն ընդունում են դրա ավելի մեղմ տարբերակը՝ դեիզմը, այսինքն Աստծոն հավատում են առանց կրոնը ընդունելու։

Այդ զեկույցը զարմացրել և մտահոգել է պահպանողական շրջանակներին։ Զեկույցը հրապարակվելուց հետո Թուրքիայի կրոնական հարցերով պետական վարչության ղեկավարը ասել է, որ դեիզմը հերքում է մարգարեությունը, ու նրանք, ովքեր հասկանում են դրա իմաստը, երբեք չեն ընդունի նման հակաժողովրդական տեսակետները։

Դեռրս 2017-ին թուրք առաջադիմական աստվածաբան Մուստաֆա Օզթուրքն իր «Դեիզմի քայլերը» հոդվածում գրել է, որ չնայած կրոնական պահպանողականների շրջանակում տարածված այն տեսակետին, որ իրենք դեռևս ապրում են իսլամի Ոսկե Դարաշրջանում, նոր սերունդը Իսլամի աշխարհայացքի հանդեպ անտարբեր է դառնում, ավելին, հեռու են դրանից․ «շատերը, ովքեր կարծում են, որ իրենք են Իսլամը Թուրքիայում ներկայացնում, առաջարկում են կրոնի խիստ արխաիկ, դոգմատիկ տարբերակը, ինչը հանգեցնում է ավելի կոսմոպոլիտ, հարցեր տվող երիտասարդների աշխարհիկացմանը»։

Մարտին տեղի ունեցած մի կոնֆերանսի ժամանակ Ստամբուլի համալսարանի մի պահպանողական աստվածաբան ասել է, որ իր ուսանողների մեջ կան մարդիկ, որոնք իրենց ընտանիքի պարտադրմամբ կրում են գլխաշորեր ու պահպանում են իսլամական ավանդույթները, սակայն մասնավոր խոսակցություններում ասում են, որ իրենք աթեիստներ են։ Հեուստատեսությունների եթերներում արդեն կարելի է հանդիպել հաղորդումներ, որտեղ քննարկվում են «դեիզմի ժանտախտի» թեման։

Կառավարության գաղափարական կողմնակիցներից շատերի ընկալմամբ դեիզմը համարվում է թուրք ազգի հանդեպ արևմուքի կողմից կազմակերպված դավադրություն։
Իշխանամետ «Յենի Շաֆակ» թերթի մեկնաբան Յուսուպ Կապլանի խոսքերով պահպանողական ընտանիքների շատ զավակներ դառնում են դեիստներ, իսկ ազատամիտ ընտանքիների երեխաները՝ աթեիստներ։ Ըստ նրա, դա արևմտյան մշակույթի ազդեցության հետևանքն է։ Դրա դեմը պետք է առնել ու իսլամացնել կրթությունն ու մշակույթը, հակառակ դեպքում, ըստ նրա, Թուրքիան կօկուպացվի ներսից՝ մտավոր ազդեցության միջոցով։

Ըստ այլ տեսակետների, դրա պատճառը պետք է որոնել հենց Թուրքիայի ներսում, դա Իսլամում եղած համատարած կոռուպցիայի, պնդաճակատության, ֆանատիզմի և կոպտության հետևանքով առաջացած դիմադրության արտահայտությունն է։

Այդ թերթի մեկ այլ մեկնաբանի կարծիքով դեիզմի տարածման հիմնական պատճառը պետք է Իսլամի մեջ որոնել, դա պահպանողականների կողմից հայտարարված իդեալների ու իրական կյանքում եղած հակասություններն են և իսլամական հանրության մեջ եղած տգիտության, անբարոյականության և մյուսների հանդեպ թշնամանքի հետևանքն է։
Մեկ այլ նախկին պրոիշխանական մեկնաբան Ալի Ալաթեփի կարծիքով դրա մյուս պատճառը իսլամը քաղաքական նպատակներով շահագործումն է։ Այսինքն իսլամը պետք է իշխող կուսակցությանը քաղաքական տիրապետության համար։

Թուրքիայում կա կարծիք, որ երկրի իսլամականացումը իրականում հակառակ էֆեկտ է ունենում, այն ավելի է ամրապնդում աշխարհիկիցումը, որովհետև Իսլամից հիասթափվողների քանակը մեծանում է։