Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները լարվել են

  • 20/11/2018

Թուրքիայի Սաուդյան Արաբիայի դեսպանատանը Ուաշինգտոն Փոստի սյունակագիր Ջեմալ Հաշոգջիի սպանությունը դարձել է համաշխարհային քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը։

Արևմուտքը ծանր ընտրության առջև է հայտնվել։ Այս հարցում տեսակետները իրարամերժ են և պայմանավորված են ինչպես միջպետական հարաբերություններով, այնպես էլ ներքաղաքական տարաձայնություններով։ ՄիացյալՆահանգներում Թրապի կողմնակիցները փորձում են մեղմել իրավիճակը։ Մասնավորապես ըստ հրապարակվեծ Թրամպի մի մասնավոր խոսակցության սղագրության, նա ասում է, որ վատ բան է տեղի ունեցել, սակայն պետք չի դրա վրա շատ կենրոնանալ, որովհետև ողջ աշխարհում այդ սպանությունից ավելի այլանդակ դեպքեր են տեղի ունենում, մասնավորապես Չինաստանում և դրանց մասին ոչ ոք չի խոսում։ Թրամպի հակառակորդները նրան քննադատում են Սաուդյան Արաբիայի արքազազնի դեմ կոշտ քայլեր չանելոււ համար։ Պարզ է, որայդ քննադատության հիմնական պատճառը ներքաղաքական պայքարն է։

Նույն վերաբերում է Արևմտյան Եվրոպայի երկրներին։ Այս կամ այն դիրքորոշումը պայմանավորվա ծէ Թուրքիայի, կամ Սաուդյան Արաբիայի հանդեպ վերաբերմունքով և շահերով։

Մեկ բան հստակ է, որ այդ սպանությամբ լարվել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները։ Այստեղ կան աշխարքաղաքական, տնտեսական շահեր, ինչպես նաև իսլամական աշխարհում առաջնորդության պայքար։

Pew Research կենտրոնի հետազոտության տվյալներով Թուրքիայի բնակչության մոտ 53% Սաուդյան Արաբիայի հանդեպ բացասական վերաբերմունք ունի։ Երկու երկրներն էլ սունիական աշխարհում առաջնորդության հավակնություններ ունեն։ Թուրքական իսլամը ավելի լիբերալ է, համեմատաբար ավելի առաջադեմ, սաուդների իսլամը պահպանողական է։
«Սաուդների իսլամի» հիմքում ընկած է 18-րդ դարի քարոզիչ Մուհամմադ Իբն-Ալ-Վահաբի մեկնաբանությունները, որի նպատակն էր վերականգնել «ճշմարիտ իսլամը» և այն զերծ պահել հետագա մեկնաբանություններից, այսինքն վերադառնալ սկզբնական իսլամի արմատներին»։ Սաուդներն թշնամական վերաբերմունք ունեն շիաների, այսինքն Իրանի հանդեպ։Կան ավելի ռադիկալտեսակետներ, որոնք շիականներին առհասարակ մուսուլման չեն համարում։
Համեմատաբար ավելի աշխարհիկ իսլամական երկրներում համարում են, որ մուսուլմանները պետք է միավորվեն, այլ ոչ թեպաերազմեն։Օրինակ Ռեջեբ Էրդողանը սիրում է կրկնել, որ իր կրոնը ոչ շիականությունն է, ոչ էլ սունիականությունն է, այլ իսլամն է։

Սաուդյան Արաբիայի տիրակալները ժառանգելով «երկու սրբությունների պահապանի» տիտղոսը (այսինքն Մեքքայի ու Մեդինայի), հավակնում են լինել իսլամական աշխարհի առաջնորդները։

Իսլամական աշխարհի առաջնորդության «ժառանգություն» ունեն նաև թուրքերը, ժամանակաին Օսմանյան Թուրքիայի սուլթանները նաև սունիական աշխարհի խալիֆներն էին, այսինքն բոլոր մուսուլմանների հոգևոր առաջնորդները։ Ժամանակակից Թուրքիայում նորից արդիական է դառնում օսմանիզմը, այսինքն իսլամական աշխարհը առաջնորդ երկրի հավակնությունը։

Մերձավոր Արևելքում սկսված քաղաքական անկայությունը հին խնդիրներն ու հավակնությունները նորից վերակենդանացրել է։ Արդեն իրական են դառնում սահմանների վերաձևման հնարավորությունրը։ Սիրաիայում այն արդեն սկսվել է։
Հաշոգջիի սպանության շուրջ ծավալվող զարգացումներն այդ մրցակցությունը դարձրել է ակնհայտ։ Թուրքիան զորքեր է տեղակայելԿատարում՝ Սաուդյան Աաբիայի գաղափարական մրցակցի տըարածքում։ Սաուդյան Արաբիան մասնակցում է Եմենի քաղաքացիական պատերազմին, որում նաև Իրանն է ներգրավված։ Թուրքիան ու Իրանը Սիրիայում համագործակցում են։ Ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանն իր հերթին ծանր կացության մեջ է հայտնվել։

Հաշոգջիի սպանության հատևանքով «ջինը շշից դուրս է թողնվել» ։Հիմնական իրադարձություններն առջևում են։